Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գազի նոր սակագների «նրբությունները»

Սահմանին գազը չի թանկացել, բայց կալորիականության ցուցիչ է դրվել

Ապրիլի 1, 2022
Հանրապետություն
Գազի նոր սակագների «նրբությունները»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
477
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօրվանից՝ ապրիլի 1-ից գազը թանկանում է։ Հստակեցնենք՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի՝ բոլո՛ր սակագներն են ուժի մեջ մտնում հենց այսօրվանից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 1-ի նիստում է քննարկել նշյալ ընկերության կողմից վաճառվող գազի սակագների հարցը եւ սահմանել սակագները։ Ի՞նչ ասել է «բոլոր սակագներ»։ Խոսքը վերաբերում է ե՛ւ բնակչությանը, ե՛ւ տնտեսությանը։

Այսպիսով՝ 1. սոցիալապես անապահովների համար գազի գինը մնաց անփոփոխ՝ 100 դրամ 1 խմ-ի համար։ Բայց հստակեցնենք՝ խոսքն անսահմանափակ սպառման մասին չէ։ ՀՀ կառավարության 2016 թ. նոյեմբերի 3-ի թիվ 1122-Ն որոշման համաձայն` սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի համար է՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)։ 2. Բնակչությանը (բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների՝ տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի համար) վաճառվող բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)։ 3. Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն): 4. Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։ 5. Վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչեւ 10 հազար խմ բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) եւ 10 հազար խմ-ն գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։ Ահա այս բոլոր սակագներն են այսօրվանից ուժի մեջ։

Ուշագրավ է, սակայն, որ գազի գինը սահմանին 165 դոլար է՝ հազար խմ-ի դիմաց։ Հաշվի առնելով այն, թե այսօր ինչ է կատարվում գազի շուկայում եւ գազի գնի պատմական ինչ ռեկորդներ են սահմանվում, միանշանակ կարող ենք փաստել, որ մեզ վաճառվող գազի գինը շուկայականից բավականին ցածր է։ Բայց այս մասով էլ նրբություններ կան։ 

Նախ՝ ՀՀ կառավարության՝ նախորդ տարեվերջին ընդունած որոշման համաձայն, նախատեսվում է տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինին պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Որովհետեւ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է եղել առեւտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաեւ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետեւանքով «Գազպրոմի» կողմից կատարված ներդրումները ոչ միայն հետ չեն գնվել, այլեւ վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։ Կառավարությունը հավաստել է, որ սրա` տարեկան գումարի վճարման համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը սահմանին չի փոխվի։ Հետո՝ այստեղ ի հայտ է գալիս մեկ այլ՝ կալորիականության գործոնը։ Այսինքն՝ 165 դոլարը բացառապես մինչեւ 7900 կալորիականությամբ գազին է վերաբերում։ Ասել կուզի՝ եթե 7900-ի ցուցանիշը բարձրանա, ավել կալորիականության համար հավելյալ գումար պետք է վճարվի։

Այս ամենին հավելենք այլ «նրբություններ», որոնք կփոխեն իրավիճակը՝  այսօրվանից գազի  թանկացման հետեւանքով ինքնըստինքյան յուրաքանչյուր ապրանքի ինքնարժեքի գնի որոշակի բարձրացում, ռուս-ուկրաինական խորացող ճգնաժամ, միջազգային տնտեսական նոր ցնցումներ։ Մենք, հասկանալի է, աշխարհատնտեսական փոփոխություններից անմասն մնալ չենք կարող, եւ հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը, դժվար չէ տնտեսական կանխատեսումներ անելը։ Ուստի՝ հնարավորինս նվազ ռիսկային իրավիճակներ ունենալու եւ այդ իրավիճակներից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար պետք է ոչ միայն գազի ոլորտում, այլեւ՝ սոցիալ-տնտեսական բնագավառում հստակ ծրագրեր մշակել եւ իրագործել։ Հարկ եղած պարագայում՝ նաեւ ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել։

Թեգեր: գազսակագներՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բաքուն ավելի հաճախ է հայտնվում հակառուսական ուղեծրում

Բաքուն ավելի հաճախ է հայտնվում հակառուսական ուղեծրում

Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

Ամենաընթերցվածը

  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Երեխաները կարող են աշխատել

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հետաքրքրական է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist