Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բաքուն ավելի հաճախ է հայտնվում հակառուսական ուղեծրում

Ի՞նչ նպատակներ է հետապնդում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան

Ապրիլի 1, 2022
Տարածաշրջան
Բաքուն ավելի հաճախ է հայտնվում հակառուսական ուղեծրում
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
581
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինական ճգնաժամի երկարաձգմանը զուգահեռ ավելանում է Ադրբեջանի հակառուսական քայլերի թիվը: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Բաքուն ավելի ու ավելի է քողազերծում իր իրական արտաքին կողմնորոշումը, որը ոչ միայն ՌԴ-ի ուղղությամբ չէ, այլեւ նրա դեմ է: Մարտի 30-ին այդ երկրի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում հայտարարեց Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ, ավելին, Բաքուն  դիմեց մի շարք բարեկամ պետությունների համապատասխան կառույցներին՝ ռուսաստանցի օրենսդրին անհապաղ ձերբակալելու խնդրանքով, եթե նա գտնվի այդ երկրների տարածքներում:

Ռուս պատգամավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ ռուսական թիվ մեկ պետական հեռուստաալիքի՝ «Ռոսիա-1»-ի եթերում Դելյագինը հայտարարել էր, թե Արցախում իրավիճակի սրման համապատկերին ՌԴ ԶՈւ-ն կարող է հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին: Բացի դրանից՝ Դելյագինը «Telegram»-ի իր ալիքում նմանատիպ բովանդակությամբ հարցում էր անցկացրել:

Ռուսական հեռուստաալիքի եթերում ՌԴ Պետդումայի պատգամավորը, ըստ էության, պատասխանել էր Ադրբեջանի ՊՆ-ի կոշտ հայտարարություններին, որոնք հետեւել էին ՌԴ պաշտպանական գերատեսչության՝ Արցախում եռակողմ պայմանագրի դրույթները խախտելու մասին երկու հայտարարություններին: Ի դեպ, այդ հեռուստահաղորդման ժամանակ Միխայիլ Դելյագինի հայտնի հայտարարությանը նախորդել էր Ադրբեջանի ՊՆ-ի հենց այդ հայտարարությունների հիշատակումը:  Պարզ է, որ ՌԴ-ի թիվ մեկ հեռուստաալիքով պատահական մարդիկ՝ այդ պահին «լեզվին եկած» խոսքեր չեն ասում, այն Ռուսաստանի պաշտոնական նախազգուշացումն էր Բաքվին:

Չնայած ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, Դելյագինին կոչ էր արել վերահսկել անձնական հույզերը, զգացմունքային արտահայտություններ չանել եւ ոչ բարեկամական խոսքեր թույլ չտալ գործընկեր պետության հասցեին, բայց ակնհայտ է, որ դա պատահական չէր արված: Հայտնի ռուսական ասացվածքի համաձայն՝ «Խոսքը թռչուն է, թռավ՝ էլ չես բռնի»: Պեսկովը նաեւ նշել էր, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նման հռետորաբանությունից այն պայմաններում, երբ Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Արցախի հարցում խաղաղության պահպանման եւ բոլոր կողմերի համապատասխան պարտավորությունների կատարման ուղղությամբ: Դելյագինին ի վերջո ստիպեցին ներողություն հայցել, բայց իր այդ խոսքում նա շեշտեց, որ ափսոսանք է հայտնում, որ վախեցրել եւ վիրավորել է շատ ժողովուրդների, նրանց թվում՝ ադրբեջանցիներին:

Փաստորեն, Դելյագինին կալանավորելու հարցում Ադրբեջանի դիմումն այլ երկրների՝ հերթական կոշտ ժեստն էր ուղղված ՌԴ-ին: Վերջինս իր այդ քայլով ակնարկում է, որ նավթային ենթակառուցվածքներով շատ ավելի հետաքրքրված են իր նավթը ստացող երկրները, եւ նման զարգացումների դեպքում համաշխարհային արշավ կսկսի ՌԴ-ի դեմ:

Գաղտնիք չէ, որ դեռ մինչխորհրդային եւ ԽՍՀՄ-ի գոյության ժամանակներից Բաքվի նավթի հոսքը բրիտանական ընկերություններին է պատկանել, եւ պատահական չէ, որ նավթային այդ հիշատակումների ֆոնին՝ մարտի 30-ին Ադրբեջան այցելեց Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփիի գլխավորած պատվիրակությունը: Չնայած այցին հետեւեցին շաբլոն հաղորդագրությունները, թե Հասանովը մանրամասը տեղեկատվություն է տրամադրել Արցախի Հանրապետությունում եւ ադրբեջանա-հայկական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին եւ երախտագիտություն է հայտնել ականազերծման հարցում Մեծ Բրիտանիայի աջակցության համար, բայց ակնհայտ է, որ փակ դռների հետեւում լրիվ այլ թեմաներ են շոշափվել:

Ուկրաինական պատերազմի թեժ պահին Ռուսաստանի հիմնական հակառակորդ պետության պաշտպանության գերատեսչության ղեկավարի այցը Բաքու չի կարող այլ կերպ ընկալվել, քան ՌԴ-ի դեմ հերթական քայլ: Փակ դռների հետեւում կարող էր երկու հիմնական հարց քննարկվել. առաջինը՝ նավթային ենթակառուցվածքները, երկրորդ՝ ՌԴ-ի դեմ Արցախում «երկրորդ ճակատ» բացելու հնարավորությունները: Վերջինիս հավանականությունը մեծ է, քանի որ Բաքուն, իր նենգ գործելաոճին հավատարիմ, ռուս-ուկրաինական հակամարտության բռնկումից հետո սկսել է կեղծ լուրեր տարածել Հայաստանի «ապակառուցողական» կեցվածքի վերաբերյալ: Այդ մասին երեկ կառավարության նիստում ունեցած իր ծավալուն ելույթում խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի կողմից նման քայլի գնալն ունի մի շարք հիմքեր: Ուկրաինայի՝ ՌԴ-ի դեմ գործողությունների դիմելու հորդորներին բացասաբար արձագանքեցին Մոլդովան եւ Վրաստանը: Վերջինս, ունենալով Աբխազիայի եւ Հարավայի Օսեթիայի խնդիրները, ոչ միայն չմիացավ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, այլեւ հայտարարեց, որ չի օգտվի իրավիճակից եւ Աբխազիայի ու Օսեթիայի հարցը չի լուծի ռազմական գործողություններով: Իսկ Ադրբեջանը ոչ միայն նման հայտարարություններ չարեց, այլեւ նույնիսկ հետախուզական նպատակներով Արցախում գնաց շիկացման եւ ՌԴ-ին ակնհայտ հակադրման:

Արցախի եւ Հայաստանի սահմաններին ապակայունացումը նշանակում է ռազմական բախում ոչ միայն հայկական պետությունների բանակների հետ, այլ նաեւ ՌԴ-ի: Ռուսաստանն Ուկրաինայի օրինակով ցույց տվեց, թե ինչպես է պատասխանում իր դեմ ուղղված քայլերին: Հարց է ծագում՝ այս ամենը տեսնելով, Ադրբեջանն արդյոք կգնա ինքնազոհության, նաեւ լավ իմանալով, որ ՆԱՏՕ-ն իրեն չի աջակցի, քանի որ ՌԴ-ի հետ վերջինիս ընդհարումը կնշանակի միջուկային պատերազմ:

Թեգեր: ԱդրբեջանՄեծ ԲրիտանիաՌուսաստան
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

Մարտի 31-ի հերոսամարտը

Մարտի 31-ի հերոսամարտը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist