Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սեւանա լիճը միայն սոցիալական նշանակության չէ

Յուրաքանչյուր քայլ պետք է խստորեն վերահսկվի

Ապրիլի 2, 2022
Հանրապետություն
Սեւանա լիճը միայն սոցիալական նշանակության չէ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
709
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակներն ու ժամանակահատվածը հաստատված են։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունից։ Սրա հետ կապված` կառավարության որոշման նախագիծ է եղել նաեւ գործադիրի մարտի 31-ի նիստում, որը, սակայն, չզեկուցվող հարցերի շարքում էր։

Զարգացած երկրներում, որտեղ բնապահպանական նորմերը հարաբերականորեն խստորեն պահպանվում են (հարաբերականորեն, քանզի այստեղ էլ արդեն այլ բնույթի խնդիրներ են), նման որոշումը շարքային կլիներ եւ ուշադրության էլ չէր արժանանա։ Բայց քանի որ մեր պարագայում բնապահպանության առումով բազմաթիվ խնդիրներ կան, եւ Սեւանն էլ մեզ համար ազգային նշանակության հարց է՝ տարատեսակ բացերով, ոչ միայն անտեսել չենք կարող, այլեւ խոշորացույցով ենք նայում յուրաքանչյուր որոշման։ Թեեւ խնդիրներն այնքան բացահայտ են, որ խոշորացույցի կարիք չկա էլ։

ՇՄ նախարարությունն ասում է, որ «իրականացվող գործընթացները միտված են Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաեւ ձկնորսության գործընթացներն իրավական դաշտ բերելուն եւ լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն, ինչպես նաեւ պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը»: Եվ որ, այդպիսով, կկանոնակարգվի Սեւանա լճում կենսապաշարի օգտագործման եւ կայուն կառավարման ոլորտը։

Միանգամից ասենք, որ այս նոր որոշմամբ` Սեւանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2022 թ. ապրիլի 1-ից մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 1-ը։ Ձկնորսության թույլատրելի առավելագույն քանակը 300 տոննա է։ Ձկնորսության համար թույլատրելի քաշը եւ արդյունագործական չափը (ծնոտից մինչեւ պոչային լողակի կտրվածքը) միավորի համար 400 գրամ է (31 սմ-ից ոչ պակաս)։ Սիգի որսը կարվի լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Այս ձկնատեսակի որսը պետք է արվի դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ եւ ավելի)։ Արգելվում է որսն անել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս եւ ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։

Ի դեպ, 2022 թ. համար Սեւանա լճում կարաս եւ խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ Կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ անդրադարձանք տեխնիկական այս մասին։ Բանն այն է, որ Սեւանի էկոհամակարգի պահպանությունն օրախնդիր է մեզ համար։ Եվ այդ էկոհամակարգը պահպանելու համար կարեւոր է նաեւ ձկնաշխարհի պահպանությունը։ Հիմա հարցն այն է, թե ինչպես ենք պահպանում այդ ձկնաշխարհը։

Սեւանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության կարգ կա։ 2020 թ., դրա համաձայն, արդյունագործական ձկնորսության նպատակով Սեւանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը պետք է իրականացվեր միմիայն 17 տեղամասից (Դրախտիկի տեղամաս, Ախթամարի 3 տեղամաս, Սեւանի տեղամաս, Այրիվանի տեղամաս, Նորատուսի 3 տեղամաս, Երանոսի տեղամաս, Վարդենիկի 2 տեղամաս, Ծովինարի տեղամաս, Վարդենիսի տեղամաս, Արեգունիի տեղամաս, Փամբակի տեղամաս, Արտանիշի տեղամաս)։ Այդ տարի ձկան արդյունագործական որսի ծավալը Սեւանա լճում սահմանվել էր 200 տոննա։ Նախնական որոշման համաձայն՝ արգելվում էր Սեւանա լճում բոլոր ձկնատեսակների արդյունագործական որսը՝ բացի սիգից, սիգի որսն իրականացվում էր մեծ Սեւանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։ Ձկնորսության համար թույլատրելի քաշ էր սահմանվել ոչ պակաս, քան 500 գրամը։ Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում էր իրականացնել 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2021 թ. մարտի 1-ը։ Ձկների արդյունագործական որսն իրականացվում էր դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ եւ ավելի)։ Սեւանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում էր օրվա լուսային ժամերին։

Այնուհետ կարգում փոփոխություններ արվեցին: Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն եւս 8-ը։ Սեւանա լճի ամբողջ ավազանում կգործի «Սեւան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։ Դրանից զատ՝ թույլատրվեց առնվազն 400 գրամանոց սիգ որսալ՝ նախկին 500 գրամի փոխարեն: Ի դեպ, վերանայվեց նաեւ սիգի արդյունագործական որսի առավելագույն՝ նախկինում սահմանված 200 տոննա որս իրականացնելու չափաքանակը։ Նոր սահմանաչափը 300 տոննա էր: Այս տարի՝ նույնպես, ինչպես ասացինք, 300 է։

Բայց 2020-ից ցայսօր (եւ, ի դեպ, դրանից առաջ էլ, երբ կարգ ու տեղամասեր եւ տեխնիկական պայմաններ սահմանված չկային) Երեւանի փողոցներում, ակնհայտ է, վաճառքում լինում են 400 գրամից պակաս ձկներ։ Հստակեցնենք` սրանք այն մանրաձկներն են, որ չեն ձվադրել նույնիսկ մեկ անգամ։ Ավելին՝ ձկներ վաճառվում են նույնիսկ որսի արգելված շրջանում (Երեւանում մեր դիտարկումը մշտապես է գոնե երկու վայրերում՝ Ագաթանգեղոսի փողոցում եւ Ավանում՝ մեծամասամբ «Երեւան սիթիին» հարող տարածքում)։ Այո, չենք ժխտում, սիգի արդյունագործական որսը վերահսկելու ծրագիր իրականացվում է, բայց քանի դեռ ձկներ վաճառվում են որսի արգելված շրջանում եւ մանրաձկներ՝ սահմանված պայմանները հաշվի չառնելով, ուրեմն՝ վերահսկողությունն անարդյունավետ է։ Սա նշանակում է՝  մանր ցանցերով ձկնորսական գործիքներ են գործի դրվում, եւ կարողանում են մանրաձկներն անարգել հասցնել Երեւան:

Մենք պետք է կարեւոր մի բան դաջենք մեր ուղեղներում։ Սեւանը մեզ համար միայն ջրի շտեմարան չէ: Սեւանը խմելու՛ ջրի շտեմարան է, եւ որակական այս հարցը մշտապես պետք է դրվի: Այսինքն՝ հենց խմելու՛ որակի ջրի, ոչ թե ոռոգման կամ ձկնարդյունաբերական: Իսկ որպեսզի այդ որակը պահպանվի, ի թիվս բազմաթիվ խնդիրների, նախ՝ պետք է լուծվեն Սեւակի մակարդակի բարձրացման եւ ձկնաշխարհի ռազմավարական պաշարի ապահովման հարցերը։ 

Թեգեր: ՍեւանսիգՏնտեսություն
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Երջանկությունն ըստ Աստվածաշնչի

Ռուսաստանին սպառնում են տնտեսական քայքայմամբ եւ ծայրահեղ աղքատացմամբ

Ռուսաստանին սպառնում են տնտեսական քայքայմամբ եւ ծայրահեղ աղքատացմամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist