Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Իմ մասին չէ, այն մարդու մասին գրեք, նա մեծ դերասան է…»

Ապրիլի 5, 2022
Մշակույթ
«Իմ մասին չէ, այն մարդու մասին գրեք, նա մեծ դերասան է…»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
483
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Նրան վաղուց եմ ճանաչել՝ տասնվեց տարեկանում, երբ ընդունվեցի Լենինականի թատրոն: Անմիջապես ընկերը դարձա: Ես երեխա էի, ինքը՝ մեծ մարդ: Մի օր էլ ձեռքս բռնեց, տարավ կանգառ ու ասաց՝ եթե դու տաղանդավոր ես, պիտի գնաս Երեւան ու սովորես: Ո՞նց, զարմացա ես: Տես, գնացքը եկավ, նստի ու գնա: Առանց տոմսի նստեցի գնացք ու եկա թատերական ինստիտուտ…

…Շերենցի կողքին չի կարելի վատ խաղալ, խաղընկերոջը վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ: Զարմանում եմ, թե բնությունն ինչպե՞ս է այդպիսին ստեղծել նրան, ի՞նչն է նրա գաղտնիքը: Ինձ թվում է՝ ոչ ոք չգիտի: Պարզությունը քիչ է, անմիջականությունը դարձյալ քիչ է. համաժողովրդական է, համամարդկային…»:

Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ

Ազատ Շերենց. թատերական ու կինոաշխարհի մարդիկ նրան բնութագրում են որպես մեծ երեխայի, համեմատում բնական թանկարժեք, բայց անմշակ, չհղկված քարի հետ կամ հողից դուրս եկած կոճղարմատի, ընդգծում նրա միամտության հասնող պարզությունն ու անկեղծությունը, նմանեցնում ժողովրդական բանահյուսության հերոսի: Այս ամենը շաղախված է նաեւ Շերենց մարդու եւ դերասանի անսահման բարությամբ, բնականությամբ, անկեցվածք խաղով ու կենսակերպով: Շատերին կարող է թվալ, թե որեւէ հերոսի կերպավորելիս նա խաղում է ինքն իրեն: Սակայն այդպես չէ, եւ հենց սա է նրա դերասանական անբռնազբոս խաղի առավելությունն ու գաղտնիքը, որի շնորհիվ էլ արժանացավ համաժողովրդական ճանաչման ու անխառն սիրո: Մինչդեռ նման վերաբերմունքի սովորաբար արժանանում են գլխավոր կամ կարեւոր դերակատարները՝ եւ բեմում, եւ կինոէկրանին: Ժողովրդականի կոչման չներկայացված Ազատ Շերենցը սակավաթիվ այդ բացառիկներից էր՝ էպիզոդիկ, ոչ կենտրոնական, փոքր դերեր, որոնցում, սակայն, արտացոլվում էին նրա նախանձելի վարպետությունն ու անշփոթելի անհատականությունը, դերասանական որեւէ «շկոլայից» դուրս լինելն ու ընդգծված ինքնատիպությունը:

Թիֆլիսում ծնված ապագա դերասանին որբանոցային մանկություն էր վերապահված Գյումրիում, Ստեփանավանում: Տասնութ տարեկանում գալու էր մայրաքաղաք՝ որպես ցրիչ աշխատելու Քանաքեռի հայկական զորամասում, հետո, չգիտես ինչ հանգամանքների բերումով, նույն գործն էր անելու խորհրդային մեր երկրի կենտկոմում՝ արժանանալով  Աղասի Խանջյանի ուշադրությանը: Երկրի առաջին դեմքի առաջարկով էլ ընդունվելու էր առաջին պետթատրոնին կից՝  Արմեն Գուլակյանի դերասանական ստուդիա, որն ավարտելուց հետո մեկնելու էր Մոսկվա՝ այս անգամ մեծահամբավ Ռուբեն Սիմոնովի ղեկավարած հայկական դրամատիկական ստուդիայում ուսման պակասը լրացնելու: 1937 թվականին կարճ ժամանակով դառնում է Սունդուկյանի անվան  թատրոնի դերասան, որին հաջորդում է շուրջ երեսունամյա դերասանական աշխատանքը Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում: Ամենատարբեր կերպարների մարմնավորումներ «Եզոպոս», «Կամրջի վրա», «Ժայռը», տասնյակ այլ ներկայացումներում: Նրա այդ դերակատարումներն այսօր այլեւս անցյալում են, չկան, մինչդեռ մեզ հետ է Ազատ Շերենց զարմանալի կինոդերասանը հայկական ամենասիրված շատ ֆիլմերում՝ «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Տղամարդիկ», «Քաոս», «Աշնան արեւ», «Կտոր մը երկինք», «Խնձորի այգին»: Դասական էկրանավորումներ, որոնց արժանիքներին, մեծ կամ փոքր դերակատարումներով, իր արտիստական հմայքն է հաղորդել Ազատ Շերենց համեստագույն, բայց աննախօրինակ դերասանը: Պատահական չէր, որ երբ լրագրողները «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրումից հետո մոտենում են թատերական գործիչների միության դիմացի «Պառնաս» սրճարանում իր գործընկերների հետ նստած Մհեր Մկրտչյանին եւ խնդրում խոսք ասել իր խաղացած դերի, խաղընկերների ու ֆիլմի մասին, տաղանդավոր դերասանը նրանց ուղղորդում է դեպի Շերենցը. «Իմ մասին չէ, այն մարդու մասին գրեք, նա մեծ դերասան է…»:

Ի դեպ, հենց Ազատ Շերենցն է եղել Ֆրունզիկի «կնքահայրը» արվեստում՝ «Եթե տաղանդավոր ես, պիտի գնաս Երեւան սովորելու…»: Հետո նրանց մտերմությունն ավելի էր խորանալու, շարունակվելու մինչեւ իրենց երկրային կյանքի վախճանը: Իսկ կյանքին հրաժեշտ էին տալու ընդամենը օրերի տարբերությամբ. Շերենցի մահը ցնցելու էր Մհեր Մկրտչյանին, որը, թեկուզեւ չափազանց վատառողջ, պատրաստվում էր մասնակցելու իր թանկ ու անփոխարինելի ընկերոջ հուղարկավորությանը: Սակայն դրան նախորդող գիշերը, երբ զանգահարել եւ ասել էր ընկերոջ որդուն, որ թաղմանն անպայման է գալու, դադարում է բաբախել նաեւ իր՝ հազար ու մի կորստյան ցավից մաշված հանճարեղ դերասանի սիրտը… Նրանց, մեր մյուս երեւելիների բացակայությամբ է պայմանավորված այն ամայությունը, որը տարիներ, տասնամյակներ շարունակ տիրում է հայ կինոարվեստում. նրանք նման էին վերջին մոհիկանների՝ ազգայինի խառնվածքով, դիմագծերով, իրենց առաքելությամբ: Խոնարհվում ենք նրանց, նաեւ Ազատ Շերենց անընդօրինակելի դերասանի առջեւ, ում ծննդյան օրն է այսօր:

Թեգեր: Ազատ ՇերենցդերասանմշակույթՖիլմՖրունզիկ Մկրտչյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    435 Կիսվել են
    Կիսվել 174 Tweet 109
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    131 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 33
  • Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Թաթոյանների ջրաղացում

    21 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    304 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist