Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գեղանկարներում Արցախ աշխարհն է

Մայիսի 18, 2021
Սոցիում
Գեղանկարներում Արցախ աշխարհն է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
212
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 15-ին Երեւանում՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, բացվեց արցախցի գեղանկարիչ Նարեկ Ավանեսյանի «Ստեղծագործում է Արցախը» խորագիրը կրող գեղանկարների անհատական ցուցահանդեսը։

Նարեկը ծնվել է 1990 թ. ապրիլի 28-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար գյուղում (այժմ՝ քաղաք)։  2007-ին ընդունվել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի «Կերպարվեստ եւ գծագրություն» բաժինը եւ ավարտել 2013 թ.։ 2011-ից, որպես նկարչության ուսուցիչ, աշխատել է Ճարտարի արվեստի դպրոցում, որը տնօրինել է 2013-2019 թթ.։ Մասնակցել է 2016 թ. ապրիլյան ռազմական գործողություններին, Արցախյան վերջին պատերազմին, որի ընթացքում ծանոթացել է երեւանցի Մուշեղ Միդոյանի հետ։ Միասին 40 օր անցել են ռազմի ճամփաներով եւ որոշել են՝ ողջ մնալու դեպքում կազմակերպել ցուցահանդես Երեւանում։ Փառք Աստծո, նրանք տուն են վերադարձել եւ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում իրագործել իրենց երազանքը։ Պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը մեծ սիրով է տրամադրել իրենց դահլիճները, որոնց պատերն այս օրերին զարդարված են Նարեկի կտավներով։

Կազմակերպիչները տեղեկացրին՝ ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 23-ը, ցուցադրված գեղանկարները նաեւ վաճառվելու են բարեգործական նպատակներով։ Նարեկը ցանկանում է աջակցել Ճարտարի արվեստի դպրոցին, որտեղ տարբեր մասնագիտություններ են սովորում 200-ից ավելի երեխաներ։ Ժամանակին 300 եւ ավելի երեխաներ են հաճախել մոտ 10 մասնագիտությամբ գործող այս կրթօջախ։ Ունեցել են մշակութային հաջողություններ։ Պատկերասրահում ցուցադրված է 50-ից ավելի գեղանկար, որոնց մի մասն ստեղծվել են պատերազմից հետո եւ ռազմական թեմաներով են։ Զրույցի ընթացքում Մուշեղն ասաց. «Չնայած հետպատերազմյան Արցախում Ճարտարը դարձել է սահմանամերձ բնակավայր, սակայն ճարտարցին շարունակում է ապրել, արարել եւ ստեղծագործել»։ 

Այն հարցին՝ ինչու են ընտրել հենց «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը, Մուշեղը նշեց՝ լսել էր, որ պատկերասրահում պատերազմի ողջ ընթացքում կազմակերպվել էին Արցախին եւ արցախցիներին օժանդակելու բազում միջոցառումներ, եւ որ այս մշակութային կառույցն ունի մեծ լսարան, շատ են այցելուները։ Այո, պատերազմն սկսվելու առաջին օրվանից Զարուհի Մուրադյանի, նրա ընտանիքի օժանդակությամբ պատկերասրահը դարձել էր յուրահատուկ շտաբ։ Այստեղից մեծ քանակությամբ սնունդ ու հագուստ, առաջնագծին անհրաժեշտ տարբեր իրեր էին հասցվում Արցախ։ Կամավորականները վերմակ ու ներքնակ էին կարում, քողարկող ցանցեր գործում զինվորների համար եւ նման այլ աշխատանքներ։ Պատերազմի ավարտից հետո էլ պատկերասրահը շարունակում է բարեգործական իր առաքելությունը՝ օժանդակում է տեղահանված արցախցիներին բնակարանային հարցերում, կազմակերպում բարեգործական ցուցահանդեսներ եւ իրականացնում այլ ծրագրեր։ Ներկայացնելով Նարեկին՝ Զարուհի Մուրադյանն ասաց. «Նարեկը 2 պատերազմ է անցել, համեստ, խելացի տղա է, նվիրված իր արվեստին՝ գեղանկարչությանը։ Եթե վաճառվեն նրա աշխատանքներից, ապա դրա ողջ հասույթը կհատկացվի Ճարտարի նկարող երեխաների համար նկարչական պիտույքներ գնելուն»:

Հայրենի Արցախի մեծ մասի կորուստը տխրեցրել է Նարեկին, իր ծննդավայրը կրկին սահմանամերձ է դարձել, պատերազմն իր ծանր ազդեցությունն է թողել, սակայն երիտասարդ նկարիչն արցախցի է. չի ընկճվել, շարունակում է նկարել, ստեղծագործել։ Ունի 2 դուստր, ովքեր բնակվում են Ճարտարում, նաեւ նրանց ապագայի համար է պայքարը՝ ամուր հիմքերի վրա պահել կրթությունը, մշակույթը, հարկ եղած դեպքում էլ, ինչպես արդեն եղել է, դառնալ սահմանապահ զինվոր։ Ներկայացնելով կտավները, որոնք 10 եւ ավելի տարիների գործեր են, ասաց՝ հայրենի երկիրն է պատկերված, իր քաղաքի բնակիչները. որոշ հերոսներ ունեն նախատիպեր։  Սակայն առավել կարեւորել է հետպատերազմյան կտավները, որոնցում հայ զինվորն է Արցախյան վերջին պատերազմում։ Ապագա ծրագրերում կարեւորեց ստեղծագործելը եւ շարունակել ուսումը Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում։

Ցուցադրության բացմանը ներկա էին արվեստասերներ, լրագրողներ, պատկերասրահում աշխատած կամավորականներ։ Հուսանք՝ կվաճառվեն կտավները, եւ Ճարտարի արվեստի դպրոցի սաները կունենան համապատասխան գրենական պիտույքներ։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: ԱրցախմշակույթՆարեկ ԱվանեսյաննկարիչպատերազմՑուցահանդես
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Էներգետիկ ոլորտի խնդիրները

Էներգետիկ ոլորտի խնդիրները

Պատվարժան արքեպիսկոպոսը

Պատվարժան արքեպիսկոպոսը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցումն սկսված է

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist