Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Նախազգուշացում, որը չպետք է անպատասխան մնա

Բադքուբեի՝ Իրանին հղած չարակամության մեսիջները նման են Սադամի մեսիջներին

Ապրիլի 27, 2022
Տարածաշրջան
Նախազգուշացում, որը չպետք է անպատասխան մնա
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
644
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի Ազարբայեջան աշխարհամասը սասանյան Իրանում միջին պարսկերենով կոչվել է Աթուրփաթաքան, Ազարբադեքան եւ Ազարբայեգան տարբերակներով, իսկ հայերենով՝ Ատրպատական։ Ազարբայեջան տարբերակը, որը տարածվել է հետիսլամական շրջանում, Ազարբայեգանի արաբացված տարբերակն է։ Քանի որ արաբերենում «գ» հնչյուն չկա, պարսկերենից արաբերենին անցած «գ»-ն դարձել է «ջ», օրինակ՝ թագ՝ թաջ, այդպես Ազարբայեգանը դարձել է Ազարբայեջան։ Ադրբեջանն էլ Ազարբայեջանի ռուսացված տարբերակն է, որը կիրառում ենք նաեւ մենք։ Ադրբեջան կոչվող «երկիրն» արհեստականորեն, Իրանի Ազարբայեջան աշխարհամասին տիրանալու նպատակով, ձեւավորել է Օսմանյան կայսրությունը, ապա նույն նպատակներով ամրապնդվել է ԽՍՀՄ-ի օրոք։ Այլ կերպ ասած՝ այդ երկիրը պետք է կոչել Ֆեյք Ադրբեջան կամ եթե հայերեն, ապա՝ Ֆեյք Ատրպատական, որի գոյության իմաստը հակաիրանականությունն է, ինչին մինչ օրս հավատարիմ է Ֆեյք Ադրբեջանը։

Ինչպես 2001 թ. նոյեմբերի 10-ին «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի» առաջին համագումարի բացման իր ելույթում հայտարարել էր Հեյդար Ալիեւը, դեռեւս 1991 թ․ դեկտեմբերի 31-ին այդ օրն օրենքով հաստատվել է որպես «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր» եւ յուրաքանչյուր տարի նշվում է մեծ շուքով։ Ի դեպ, «ադրբեջանցի» «մեծ ազգի պատմական, հնամենի պատմության ու աշխարհին տված ընծաների» գովերգությունից զատ, Ֆեյք Ադրբեջանի նախկին նախագահի նշյալ ելույթի առանցքներից էին հային ու Հայաստանին, արցախյան առաջին պատերազմն ու «հայերի զավթողական քաղաքականությունը» դատապարտելը։ Աշխարհի ադրբեջանցիներ ասելով՝ պետք է հասկանալ, որ իրականում Բաքուն նկատի ունի Իրանից արտագաղթած ադրբեջանցիներին, որոնց մի հատվածը վարակված է համաթյուրքականությամբ եւ Թուրքիայում ունի նաեւ կազմակերպություններ, որոնք հովանավորվում են Ֆեյք Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից։ Բաքվի կառավարության կարեւոր կազմակերպություններից է նաեւ սփյուռքի կոմիտեն, որը լուրջ աշխատանք է տանում աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրանցի ադրբեջանցիների շրջանում։ Մինչդեռ Ֆեյք Ադրբեջանի իրական սփյուռքը ներքին՝ հետխորհրդային երկրներում ապրողները կարող են լինել, այն էլ՝ հիմնականում Ռուսաստանում, Վրաստանում եւ այլն։

Նախախորհրդային երկամյա կյանք ունեցած Ֆեյք Ադրբեջանից հեռացողները հիմնականում Թուրքիա եւ Իրան են արտագաղթել, ինչը սփյուռք չես կարող համարել։ Մինչդեռ «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի» 5-րդ «հաղթանակի համագումարին», որը տեղի ունեցավ ապրիլի 21-22-ին Ֆեյք Ադրբեջանի «մշակույթի մայրաքաղաք» Շուշիում, 65 երկրից 400 հոգի մարդ էր հրավիրվել: Մինչդեռ հետխորհրդային ֆեյք ադրբեջանցիները կարող էին լինել լավագույն դեպքում 10-15 երկրից եկածները, մնացածը Բաքվի ու Անկարայի՝ համաթյուրքականությամբ վարակված իրանցի ադրբեջանցիներ էին՝ հենց նշյալների աջակցությամբ ձեւավորված շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների անդամներ ու համակիրներ, որոնք ջերմագին ընդունելության են արժանանում Բաքվում։ Միաժամանակ համագումարներում խիստ հակաիրանական ելույթներ են ունենում, շեշտում, թե «հարավային ադրբեջանցիները ինչպես են տառապում ֆարս ազգայնականների լծի տակ»։ Առավել մոլի անջատողականները համագումարն ամբողջությամբ դարձնում են հակաիրանական ամբիոն, ինչն առավելապես սուր բնույթ է կրում, երբ Թեհրան-Բաքու փոխհարաբերությունները լարված են լինում։ Օրինակ՝ այդպիսին է եղել 2008 թ․համագումարը, քանի որ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք, ի տարբերություն Ռոհանիի, այդ փոխառնչությունները լարված էին։ Մինչդեռ Ռոհանին հայտարարում էր, թե Ֆեյք Ադրբեջանի ու Իրանի ժողովուրդը միասին մեկ հոգի է երկու մարմնում։ Ահա թե ինչու նրա նախագահության տարիներին որոշ կազմակերպություններ, ինչպիսին Թուրքիայում կառավարության ու անվտանգության ուժերի հովանու ներքո գործող «Թավրիզի ուսումնասիրությունների կենտրոնն» է, չէին հրավիրվում, իսկ Թեհրանի հակազդեցությունն էլ համեմատաբար թույլ էր լինում, եւ նժարի ծանրությունը թեքվում էր «հօգուտ» հայատյացության եւ «Ղարաբաղի ազատագրման»։

Թեեւ յուրաքանչյուր 5 տարին մեկ տեղի ունեցող համագումարներում մշտապես շեշտվել է, որ Ալիեւն աշխարհի 50 միլիոն ադրբեջանցիների նախագահն է, եւ որ 35 միլիոնը «հարավային ադրբեջանցիներ են», սակայն իշխանության ներկայության մակարդակը հաշվի առնելով՝ Թեհրանի հետ փոխհարաբերությունները տարբեր են եղել։ Չնայած վերջին ամիսներին Թեհրանն ու Բաքուն հայտարարում են սերտ բարեկամական փոխհարաբերությունների մասին, Շուշիի համագումարում նախագահի, փոխնախագահի ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Թուրքիայում գործող անջատողական կազմակերպությունների ներկայությունը հակառակի մասին է խոսում։ Սակայն կարելի է ենթադրել, որ նման վերաբերմունքը պայմանավորված է նաեւ թուրք-իրանական փոխհարաբերություններով, որոնցում վերջին շրջանում լարվածության միտում է նկատվում։ Այդ մասին են վկայում իրանական ԶԼՄ-ներում ու վերլուծական շրջանակներում Թուրքիայի հասցեին հնչող քննադատություններն ու մեղադրանքները։

Իրանյան «Մաշրեղ» օրաթերթն իր ապրիլի 24-ի համարում հրապարակել է «Աշխարհի ադրբեջանցիների համագումարը Ղարաբաղի Շուշիում, Իրանի հակառակորդների ներկայությամբ՝ պատրանքների խրախճանք Ղարաբաղում» վերնագրով բավական ծավալուն թղթակցությունը, որում ներկայացված են իրանցի մասնագետների տեսակետները նշյալ համագումարի ու կոնգրեսի մասին։ Թղթակցության հեղինակը նշում է, թե այժմ ականատես ենք անջատողականների ներկայությանն ու նրանց հանդեպ պաշտոնյաների սրտառուչ վերաբերմունքին։ Անջատողական համաթյուրքականներ, որոնք վայելում են Էրդողանի ջերմ ու փափուկ գիրկը եւ Ալիեւի հովանավորությունը, թերեւս, նախազգուշացում է, որը չպետք է անպատասխան մնա։ Նա նաեւ նշել է, որ համագումարներում հակաիրանական, Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններով լի հռչակագրերի ու հայտարարությունների պակաս եւս չի զգացվել։ Իրանի ազգությունների խնդիրների հետազոտող Էհսան Հուշմանդը թղթակցի հետ զրույցում, մեղադրելով Թուրքիային, անդրադարձել է այդ երկրում լայն հնարավորություններ ստացած անջատողականների կազմակերպությունների հարցերին։ Նա նշել է, որ «Թավրիզի ուսումնասիրությունների կենտրոնում» հավաքված են ոչ մասնագետներ ու ոչ հեղինակավոր անձինք, որոնք ունեն մեկ ընդհանրություն՝ Թուրքիայի կառավարությունից ու անվտանգության ուժերից կախումը։ Հուշմանդն ընդգծել է, որ այդ կենտրոնի վերջին տարիների կատարած գործերից մեկը հետիսլամական վարչակարգի սահմանադրության մշակումն է։ Նա, խիստ քննադատելով Թեհրանին՝ դրան համապատասխան հակազդեցություն չդրսեւորելու համար, շեշտել է՝ պատկերացրեք, թե ինչ կլիներ, ինչպիսի հակազդեցություն կդրսեւորեր Անկարան, եթե Իրանում ստեղծվեր Դիարբեքիրի ուսումնասիրության կենտրոն՝ քրդական անջատողական շարժումներին աջակցելու նպատակով։ Նա ափսոսանք է հայտնել, որ Իրանի կառավարությունն ու ԱԳ նախարարությունը Թուրքիայի նման լկտի պահվածքի հանդեպ համարժեք հակազդեցություն չեն դրսեւորում։

Իսկ Ադրբեջանի հարցերով փորձագետ Սալար Սեյֆըդդինին, խոսելով Շուշիի համագումարի մասին, նշել է՝ «Առաջին խնդիրը համագումարի անցկացման վայրն էր։ Լեռնային Ղարաբաղի Շուշիում, անբնակ մի քաղաք, որն Իրանի սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, Իրանի վատը կամեցողների ու անջատողականների ներկայությամբ, Բադքուբեի (նախկինում Բաքուն կոչվել է Բադքուբե) հանրապետության կողմից բնավ էլ լավ մեսիջ չէ»։ Նա առավել կարեւոր ու խնդրահարույց հարց է համարել համագումարի լոգոն, որում ընդգրկված է նաեւ Հայաստանի Սյունիքի մարզը, որի նկատմամբ Թեհրանը խիստ զգայուն է։ Բադքուբեի չարամտության դրսեւորած երրորդ գործոնը Թուրքիայում հաստատված անջատողականների ներկայությունն ու նրանց հետ Բադքուբեի փոխնախագահի լուսանկարվելը, բարձրաստիճան պաշտոնյաների հետ սիրալիր շփումներն են։ Այնուհետեւ նա շեշտել է, որ Բադքուբեից հղած այդ մեսիջները նման են իրան-իրաքյան պատերազմից առաջ Սադամի հղած մեսիջներին։

Թեգեր: ԱդրբեջանԻրանԽՍՀՄ
Կիսվել2Tweet2Կիսվել1
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Գյումրին  նրա հոգու տունն է

Գյումրին նրա հոգու տունն է

Արարատի բարձունքներին կտակված սիրտը

Արարատի բարձունքներին կտակված սիրտը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist