Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Հայկական Մելպոմենեի չքնաղ դիցուհին»

Ապրիլի 29, 2022
Մշակույթ
«Հայկական Մելպոմենեի չքնաղ դիցուհին»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
363
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չարենցն այսպես է բնութագրել Արուս Ոսկանյանին` նրան համեմատելով տխուր երգի հունական մուսայի հետ, իսկ Ավ. Իսահակյանը նրա ալբոմում գրել է. «Ինչպես որ բնության գեղեցկությունները մարմնացել են Ձեր մեջ, այնպես էլ գեղարվեստի շնորհներն ու հրաշքը Ձեր միջոցով առարկայացել են հայկական բեմի վրա»։

Թվում է` դերասանություն անելուց հեշտ ու անկարևոր բան չկա. դե, մի՞թե դերասանություն անելը կհամեմատվի, ասենք, տանկ արտադրելու կամ տիեզերք թռչելու հետ. ի՞նչ դժվար բան է` կանգնել բեմի վրա ու շարժումներ անել, ինչ-որ տեքստ արտասանել ու միանգամից գրավել բազմաթիվ սրտեր, մինչդեռ ուրիշները տքնում են հանքահորերում, վառարանների, դազգահների, մանրադիտակների ու հեռադիտակների առջև, լաբորատորիաներում, դաշտերում, կռիվ տալիս, արյուն թափում հայրենիքը պաշտպանելու համար… Հավանաբար, այդպես էր մտածում և Արուսը` հայ բեմի դիցուհին, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը. նա առաջին օրն իսկ ճակատ մեկնելու դիմում գրեց Կոմկուսի առաջին քարտուղարին, սակայն մերժում ստացավ։ Նման դեպքերում վճռական մարդիկ փակ դուռը կարողանում են փոխարինել թեկուզ պատուհանով։ Արուսը հավաքագրեց ընկերներին ու մշակույթի այլ գործիչների. նրա բարեգործական համերգներն ու ներկայացումները շարունակվեցին հիվանդանոցներում, որտեղ ապաքինվում էին պատերազմի դաշտում վիրավորված մարտիկները. բժիշկների դեղուդարմանի հետ` հրե դժոխքով անցած, զինակիցներին, ձեռուոտ, տեսողություն ու լսողություն կորցրածներին անհրաժեշտ էր նաև ապրելու ցանկություն ներարկել, լույս ու ջերմություն հաղորդել՝ վիշտն ու տառապանքը հաղթահարելու համար: Իսկ ի՞նչը կարող էր առավել ազդեցիկ ու արդյունավետ լինել նման պարագայում, քան անկեղծ սերն ու այդ սիրով արտահայտված բարձր մշակույթը, արվեստը, ամենաժողովրդական երգն ու պարը, թատրոնը։

Իսկ ո՞ւմ է պետք արվեստը խաղաղ ժամանակ, երբ ամեն մեկն զբաղված է իր աշխատանքով ու կենցաղով… Մարդը չի կարող շարունակ նույն հարթության վրա լինել` նույն մտքերի ոլորապտույտում, նույն միջավայրի ու նույն հոգսերի ազդեցության տակ. նրան անհրաժեշտ է լիցքաթափվել, հանգստանալ նույն նոտաների կրկնությունից, հարկավոր է թարմ արյուն` հաղթահարելու ամենօրյա գորշության վերածված` կրկնվող գործողությունների հոգեմաշ ընթացքը։ Մարդուն վերակենդանացնելու ուժով օժտված է բնությունը. բավական է մի քանի վայրկյան կանգնել հոսող գետի ափին, հետևել թիթեռի խաղին, լսել մեղվի բզզոցը ծաղիկների վրա, քայլել ցորենի ու արևածաղկի դաշտերի արահետներով, մտնել անտառ ու լսել տերևների շրշյունը, բոկոտն հպվել խոնավ հողին, և ամեն բան աշխարհում կթվա անկարևոր, վերանձնային… Այդպես էլ արվեստը, թատրոնը թեթևացնում են հոգսերի ծանրությունը. տարբերությունն այն է, որ բնության դեպքում մարդը շփվում է հավերժության խորհրդի հետ և վերանում ինքն իրենից, իսկ թատրոնի դեպքում մարդն իրեն տեսնում է կողքից և հասկանում, որ մենակ չէ իր հոգսերի հետ և ունակ է հաղթահարելու դրանք… Արվեստի թերապիան անհրաժեշտ է բոլորին` անկախ զգացումներից, աշխարհայացքից, բնավորությունից, կենսակերպից, ինչպես որ գոյության համար` հացն ու ջուրը, և զարմանալի չէ, որ արվեստը սնում է նաև նրանց, եթե չասել` նախևառաջ նրանց, ովքեր զբաղվում են դրանով, և որքան շատ ու խոր են հմայված արվեստագետները որևէ մեկի տաղանդով, կարելի է, թերևս, վստահել նրանց ճաշակին, քանզի միշտ չէ, որ բոլորիս է բախտ վիճակվում մեծերի ժամանակակիցը լինել, իսկ թատրոնը, բեմը անկրկնելի են ժամանակի մեջ ու անփոխանցելի… Այդպես էլ շատ դեպքերում շատերիս համար` հատկապես թատերական արվեստը, դառնում է սոսկ հիշողության ինֆորմացիա։ Այդպես է մեր սերնդի համար Հովհաննես Աբելյանի, Պետրոս Ադամյանի, Ազնիվ Հրաչյայի, Սիրանույշի, Արուս Ոսկանյանի, նրանց շատ ու շատ ժամանակակիցների բեմական կյանքն ու առօրյան։ Արուս Ոսկանյանի բեմական կյանքի վարագույրը բացում է համադասարանցին` Վահրամ Փափազյանը` իր խելահեղ առաջարկով, որ համարձակորեն ու աներեր ընդունում է Արուսը։ Ուսյալ օրիորդի համար, թեկուզ նշանված, երանելի էր խաղալ տաղանդավոր դասընկերոջ հետ «Օթելլոյում», Էմիլիայի դերում, սակայն կնոջ համար, այն էլ` նշանված, Կոստանդնուպոլսում չլսված բան էր բեմ բարձրանալը։ Ներկայացումից հետո փեսացուն հրաժարվեց նրանից, իսկ ամբոխի ձեռքից ազատելու համար ծնողներն Արուսին փախցրին Բուլղարիա։

Արուս Ոսկանյանի շունչը բացվում է, երբ Բուլղարիայից Պոլիս վերադառնալով` միանում է Աբելյան-Արմենյան թատերախմբին ու նրանց հետ այնուհետև ժամանում  Կովկաս։ Սկսվում է նրա բեմական շրջագայությունը Բաքվում, Թիֆլիսում, Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում: Ի վերջո, հանգրվանում է Երևանում, խաղում ամենատարբեր ներկայացումներում՝ ամենատարբեր դերեր, որոնք չեն զիջում մեկը մյուսին, իր տաղանդով ու հմայքով գրավում է հանդիսատեսի սիրտը, և ինչպես ժամանակակիցներից շատերը, Չարենցն էլ հմայված էր նրանով, կարող էր ժամ առաջ գնալ թատրոն, մուտքի մոտ սպասել մեծ արտիստուհուն` խոսքեր չխնայելով նրա գովքն անելու.

Ֆեյա ես դու` հանճարին

Դեպի արև կանչող,-

Թե նենգ տիպար չարի-

Նո՜ւյնն է` հանճար ես տանջող…

Հենց արվեստի ուժն է աբստրահում մարդկային տիպերը և կոնկրետացնում յուրաքանչյուրի դրաման ու կարևորում կյանքը, իսկ գրականությունից բեմ` կերպարները ճանաչելու և մատուցելու առանձնահատուկ շնորհ ու պատրաստվածություն, ջանադիր աշխատանք է անհրաժեշտ, որը հաղթահարելու  ճանապարհը եզակիներին է վիճակված. շատ բան կարելի է սովորել, բայց սովորածի մեջ հոգի դնել քչերին է հաջողվում։ Արուսի վերաբերյալ պերճախոս են Չարենցի տողերն այդ առումով.

Ի՜նչ էլ բեմից պատկերես-

Ոճիր թե հանցանք,-

Կարողանում ես գերել,

Որպես կյանքի ձայն…

Հերոսուհի, տարփուհի,

Պոռնիկ, սիրող մայր,-

Գերո՛ւմ ես դու միշտ մեր հին

Լույսով հանճարափայլ…

Սակայն եղավ մի դեր, որ այդպես էլ չսազեց Արուսին, և որին ներկա չեղավ Չարենցը։ Այդ մասին վկայում է Գևորգ Էմինը.

Դո՜ւ, կյանքի սիրահա՜րն ու տե՜րը,

Մեռյալի դերո՞ւմ ու դագաղո՞ւմ…

… Թո՛ղ, Արո՜ւս,

չի՛ սազում այս դերը`

Առաջին անգամ… վա՛տ ես խաղում:

Մենք էլ չենք հիշի այդ տխուր ու վերջին դերը, քանզի ապրիլի 28-ը սիրելի դերասանուհու ծննդյան օրն է. նա ծնվել է 1889 թվականին, Կոստանդնուպոլսում, սակայն Արուս Ոսկանյանի հավերժական հանգրվանը եղավ Երևանը…

Թեգեր: Արուս ՈսկանյանմշակույթՖիլմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist