Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սահմանախախտման հարցը կարող է դիտարկվել ՄԱԿ-ի ԱԽ-ում

Մայիսի 19, 2021
Հանրապետություն
Սահմանախախտման հարցը կարող է դիտարկվել ՄԱԿ-ի ԱԽ-ում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
63
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստը կարող է դիտարկվել ինչպես տարածաշրջանային կազմակերպությունների ձեւաչափում, այնպես էլ միջազգային համապատասխան ատյաններում։ Խնդրի ծագումից հետո Հայաստանի առաջին քայլը եղավ համագործակցության տարածաշրջանային կառույցի՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում դիտարկելը։ Սահմանների խախտումը, ըստ ՀԱՊԿ պայմանագրի, դիտարկվում է որպես ագրեսիա անդամ պետության հանդեպ եւ ենթադրում է համարժեք գործողություններ։ Տարածաշրջանային այս ռազմաքաղաքական կառույցը հայտնեց, որ հետեւում է դեպքերի զարգացմանը։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դեմարկացիա, որպես այդպիսին, դեռ տեղի չի ունեցել։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ նույնիսկ Հայաստանի համար անընդունելի GPS-ով արված սահմանազատման գիծն է այսօր խախտվել ադրբեջանական զինուժի կողմից։ Ըստ Ալիեւի՝ ընթանում է սահմանների ճշգրտման գործընթաց։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը փորձում է մոլորության մեջ գցել ՀԱՊԿ-ին եւ միջազգային կառույցներին։ Այդ երկրի զինուժը, կեղծված քարտեզներով զինված, հատել է ՀՀ սահմանը եւ արդեն մի քանի օր է, ինչ չի լքում նախնական զբաղեցրած դիրքերը։ Այս ընթացքում նկատվել է որոշակիորեն հետ քաշվելու գործողություն, սակայն իրավիճակի էական փոփոխություններ չեն արձանագրվել։

Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարող է դիմել իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն ուղղված համարժեք գործողությունների։ Արձանագրենք, որ զարգացումների այս տարբերակի դիտարկումն անհրաժեշտություն է եւ օրինաչափ։ Նման սահմանային լարված իրավիճակում ռուսական 102-րդ ռազմաբազան էլ է զինված ուժեր կուտակել Սյունիքի մարզում։ Համապատասխան գործողություններ է արել նաեւ ՀՀ ԶՈւ-ն։ Մեր բանակի ստորաբաժանումները տեղակայվել են ՀՀ տարածքում՝ շրջափակելով սահմանախախտ ադրբեջանական խմբավորումները, եւ թույլ չեն տալիս թիկունքային ապահովման որեւէ գործողություն իրականացնել։ Սահմանի վերականգնման ուժային միջոցի կիրառումն ընդամենը համապատասխան հրամանով կարող է արվել ցանկացած պահի, սակայն հետպատերազմյան ժամանակահատվածում ստեղծված տարածաշրջանային իրավիճակը հուշում է, որ խնդրի կարգավորման ուժային տարբերակն ամենալավ լուծումը չէ։ Հայկական կողմն առայժմ փորձում է քաղաքական գործիքակազմով լուծել խնդիրը։

Նման հիմնահարցերի լուծման միջազգային իրավունքի տեսանկյունից ընդունելի հարթակ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Նիկոլ Փաշինյանի եւ Էմանուել Մակրոնի վերջին հեռախոսազրույցի ժամանակ վերջինս ակնարկեց սահմանախախտումն Անվտանգության խորհրդում քննարկելու տարբերակը։ Նկատենք, որ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամից երեքը բացահայտ դիրքորոշում են հայտնել ՀՀ սահմանների խախտման անթույլատրելիության հարցում։ Նման հայտարարություններ են արվել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պաշտոնական շրջանակներից։ Բաքվում վերջինիս դեսպանը հստակ հայտարարեց նաեւ, որ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը պետք է վերջնական լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նկատենք, որ ԱԽ 5 մշտական անդամն ունեն վետոյի իրավունք։ Նրանցից բացի, այդ կարեւոր կառույցի կազմում երկու տարին մեկ ընդգրկվում են եւս 10 այլ պետություն։ Ներկայում գործող կազմում Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրներից են նաեւ Հնդկաստանը, Էստոնիան, Նորվեգիան։ ԱԽ անդամ մյուս երկրները հիմնականում ներկայացնում են Աֆրիկան եւ Լատինական Ամերիկան։

Ստեղծված իրավիճակում Հայաստանն օրինաչափորեն կօգտագործի հիմնահարցի կարգավորման բոլոր քաղաքական լծակները՝ բնականաբար, առաջնայնությունը տալով տարածաշրջանային ձեւաչափերին, որոնք, ինչպես արցախյան վերջին պատերազմը փաստեց, առավել արդյունավետ են լինում։

Թեգեր: GPSԷմանուել ՄակրոնՀԱՊԿՀՀ Անվտանգության խորհուրդՀՀ ՊՆՄԱԿՆիկոլ Փաշինյանսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պեկինը կարող է դառնալ բանակցությունների հարթակ

Պեկինը կարող է դառնալ բանակցությունների հարթակ

Մերգելյանի թեորեմ

Մերգելյանի թեորեմ

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ամսական 50 հազար դրամ՝ մինչեւ 6 տարեկան դառնալը

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ապրիլյանի հերոս Մերուժանը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist