Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչպես խուսափել հավելյալ ջրառից

Փորձագիտական հանձնաժողովի նախագահի դիտարկումները

Մայիսի 7, 2022
Հանրապետություն
Ինչպես խուսափել հավելյալ ջրառից
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գաղտնիք չէ, որ աշխարհում քաղցրահամ ջրի պաշարներն աստիճանաբար նվազում են: Իսկ Սեւանա լիճը մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանն է: Այսինքն՝ Սեւանա լիճը մեր երկրի համար միայն տնտեսական ու բնապահպանական նշանակություն չէ, որ ունի: Լինելով տարածաշրջանի քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուրը՝ ջրային այս շտեմարանը մեզ համար նաեւ գեոքաղաքական մեծ նշանակություն ունի: Լիճը բնատարածքային մի ամբողջական համալիր է, որ նաեւ կլիմայագոյացնող կարեւոր դերակատարում ունի թե՛ Հայաստանի Հանրապետության եւ թե՛ տարածաշրջանային առումով:

Սեւանը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ դրանք պետք է լուծվեն համալիր։ Բայց մենք դրանք լուծել չենք կարողանա, եթե Սեւանի մակարդակը չբարձրացնենք։ Ի դեպ, լճի մակարդակն ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով եւ կազմել 1900.49 մ (24. 04. 22 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 23 սմ-ով։ Հիմա այս վիճակում ինչքանո՞վ էր ճիշտ Սեւանից 170 միլիոն խմ ջրառի թույլտվություն տալը։

«ՀՀ»-ն հարցն ուղղեց ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանին, ում գլխավորած հանձնաժողովում օրեր առաջ քննարկվել է կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սեւանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը: Այն հանձնաժողովի կարծիքին էր ներկայացրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն: Եվ հանձնաժողովը համաձայնություն էր տվել լճից մինչեւ 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին: Ի վերջո, տեղումները դարձյա՞լ չլցրեցին ջրամբարները, կրկի՞ն չկառավարվեցին ջրային հոսքերը, ինչի պատճառով նորից մնացինք Սեւանի հույսին։

«Մասնագետների ասելով՝ դեռ սպասվում է, որ կլցվեն (ջրամբարները,- Ա.Մ.)։ Բայց, իմ կարծիքով, զարմանալի է, որ մինչեւ հիմա ջրամբարները պակաս են լցված։ Սեւանա լիճն էլ ցածր է նախորդ տարվա նույն շրջանի դրությամբ։ Դրա համար դիմել ենք գործադիրի ղեկավարին, որ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվի, որը մոնիտորինգ կանցկացնի հոսքերի, կորուստների հարցով եւ գնահատումներ կանի»,-նշեց Բ. Գաբրիելյանը։

Ինչ վերաբերում է 170 մլն խմ ծավալին, ապա, ըստ մեր զրուցակցի, դա նախատեսված առավելագույն թույլատրելի քանակն է այս տարվա ջրառի։ «Այն քանակն է, որ թույլ կտա անվնաս, առանց լճի էկոհամակարգին վնաս հասցնելու ջրառ անել եւ օգտագործել։ Օդից վերցրած թիվ չէ։ Դա բազմամյա տվյալների հիմամբ է որոշվել»,-շեշտեց Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահը։

«Իսկ եթե հավելյալ ջրառի համար կառավարությունը դիմի, հանձնաժողովը թույլ կտա՞». «ՀՀ»-ի ճշտող հարցին ի պատասխան Բ. Գաբրիելյանը հայտնեց. «Պետք է հիմնավորում լինի։ Գիտե՞ք ինչ, փաստեր են բերում, որ իրավունք չունենք անտեսելու։ Դրա համար էլ ուզում ենք, որ նշածս հանձնաժողովը ստեղծվի, որ ստուգի, վերահսկի այդ փաստերը եւ երեւի առաջարկներ կներկայացնի, թե ինչպես խուսափել հավելյալ ջրառից։ Օրինակ՝ մենք բավականին մեծ կորուստներ ունենք ջրատարներում եւ այլն, որը կարելի է լուծել ոչ մեծ գումարի ներդրումով»։

Ի դեպ, հավելենք, որ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում քննարկվել են նաեւ «Արփա-Սեւան» թիվ 2 թունելի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների արդյունքները: Եվ հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Թարվերդյանը նշել է, որ ուսումնասիրության ընթացքում «Արփա-Սեւան» ԲԲԸ կողմից հայտնաբերված է թունելի 29 վթարված հատված:

Թեգեր: ջուրՍեւան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Ճշմարիտ գրականությունը չի հնանում…»

«Ճշմարիտ գրականությունը չի հնանում…»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի՞նչ է Նոր Երուսաղեմը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist