Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երկրապահն այսօր էլ շարքում է…

Մայիսի 11, 2022
Սոցիում
Երկրապահն այսօր էլ շարքում է…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
283
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

29 տարի առաջ, երբ Արցախով մեկ պատերազմ էր ընթանում, երբ հազարավոր քաջորդիներ մարտադաշտում էին, ստեղծվեց «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը (ԵԿՄ)։ Մեծ էր ԵԿՄ-ի դերը Արցախյան գոյամարտում. այս կառույցի ենթակայությամբ գործող ջոկատները մարտնչեցին մինչև պատերազմի հաղթական զինադադարը։ ՀՀ ԵԿՄ 3-րդ համագումարում, որը կայացավ 1997 թ. նոյեմբերին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի նախագահությամբ, որոշվեց մայիսի 8-ը հայտարարել երկրապահի օր։ 2001 թ. երկրապահի օրն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում։

Յուրաքանչյուր տարի մայիսի 8-ին երկրապահները Երևանում, ՀՀ մարզերում, Արցախի տարբեր բնակավայրերում տոնում են իրենց օրը։ Երևանում երկրապահները վարչության շենքի միջանցքում ծաղիկներ են խոնարհում սպարապետ Վ. Սարգսյանի կիսանդրու առջեւ, այնուհետև այցելում Եռաբլուր։ Մայիսի 8-ին երկրապահ եռասերունդ կառույցի ներկայացուցիչները դարձյալ Եռաբլուրում էին։ Վետերան ու տարեց երկրապահների հետ այստեղ էին նաև ԵԿՄ Կենտրոնի, Էրեբունու, Արաբկիրի, Մասիսի և այլ տարածքային բաժանմունքների «Պատանի երկրապահ» ակումբների սաները, ովքեր ՀՀ, Արցախի և ԵԿՄ դրոշներով պատվո պահակ էին կանգնել սպարապետի, զորավար Անդրանիկի, Արցախյան գոյամարտի նահատակ հերոսների շիրմաքարերի մոտ։ ՀՀ ԵԿՄ վարչության անդամները, տարածքային բաժանմունքների ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին ՀՀ ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վ. Սարգսյանի շիրմաքարի մոտ, ծաղիկներ խոնարհեցին նաև Անհայտ զինվորի, զորավար Անդրանիկի և Ամենասրբավայրում ննջող հազարավոր քաջորդիների շիրիմներն, խնկարկեցին։ «Պատանի երկրապահ» ակումբների սաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան բոլոր պատերազմներում, խաղաղ տարիներին առաջնագծում նահատակված քաջորդիներին՝ պատվո պահակ կանգնելով ու խնկարկելով անմահների շիրմաքարերի մոտ։

ՀՀ ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի նախագահ, ավագ-ենթասպա Սամվել Խաչատրյանը «Արծիվ 28» ջոկատի հրամանատար, գնդապետ Ռոլանդ Քելեշյանի շիրմաքարի մոտ պատմեց, որ 1992 թ. ամռանը Բերձորի (Լաչին) տարածքում է հանդիպել Ռոլանդին, ով մեծ աջակցություն է ցուցաբերել իր հետ առաջնագիծ մեկնած հայոց նորաստեղծ բանակի ժամկետային զինծառայողներին։ «Մ.Է.Գ.Վ.Ա.Խ.» այսպես է կոչվել Ռոլանդի ջոկատը. Երևանի երկաթուղու կայարանում սադրանքի զոհ 6 տղաների անունների առաջին տառերից է կազմված։ Հետագայում Ռոլանդը ղեկավարել է «Արծիվ-14», այնուհետև՝ «Արծիվ-28» ջոկատները, որի ազատամարտիկներից էր նաեւ երջանկահիշատակ հայտնի երգահան Աշոտ Բեգոյանը (գուսան Տոտիկ), ում երգերի մի մասը գրվել է խրամատներում։ Մեր ժողովրդին քաջ հայտնի «Ախպերս ու ես» երգը նվիրված է Ռոլանդին և նրա եղբայրներին` Ռոմիկին ու Ժանին: 1989-1994 թթ. Ռոլանդի հրամանատարությամբ գործող ջոկատները մասնակցել են Հայաստանի Հանրապետության Վայքի (Խնձորուտ, Բարձրունի), Գորիսի (Կոռնիձոր, Տեղ) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Ումուդլու, Մեծշեն, Կարմիրավան, Հակոբ Կամարի, Թալիշ, Մատաղիս), Քաշաթաղի, Քարվաճառի (Ջերմուկին հարող տարածք, Օմարի լեռնանցք) շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994 թ. ջոկատի ազատամարտիկները պայմանագրային հիմունքներով ծառայության են անցել հայկական բանակի 1-ին մոտոհրաձգային բրիգադում։ Արցախյան ողջ գոյապայքարն անցած Ռոլանդը հետագայում ծառայել է հայոց բանակում, նշանակվել Մոնթե Մելքոնյան վարժարանի տնօրեն։ Վախճանվել է ծանր հիվանդությունից, 2018-ին։

Արցախյան առաջին գոյամարտի մասնակից, «Անկախության բանակի» մարտիկ Ստեփան Ստեփանյանը, ով 1991 թ. «Օղակ» գործողության ժամանակ խոցել է թշնամու ուղղաթիռը և կատարած քաջագործությունների համար հայտնի էր Ռեմբո մականունով, 2019 թ. վախճանվեց 59 տարեկան հասակում։ Պատանի երկրապահները հարգանքի տուրք մատուցեցին նաև Ռեմբոյի շիրմաքարի մոտ։ ԵԿՄ Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժանմունքի նախագահ, Ռեմբոյի մարտական ընկեր, ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի նախագահ, պահեստի փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանը ներկայացրեց հերոսին, շնորհավորեց օրվա առթիվ։ Այնուհետև պատանի երկրապահները, ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի փոխնախագահ, Ռեմբոյի դուստր Ալյոնա Ստեփանյանի գլխավորությամբ, անցան Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների շիրմաքարերի մոտով, խնկարկեցին, պատվո պահակ կանգնեցին։ Արցախյան վերջին պատերազմում Շուշիի մատույցներում նահատակված Ռաֆիկ Ղազարյանը, Մելքոն Դավթյանը և Շահեն Գրիգորյանը կամավոր էին մեկնել։ Հուղարկավորված են իրար մոտ։ Նրանց մարտական ընկերներն այցի էին եկել նահատակների շիրիմներին։ Կ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրենց ջոկատը մարտնչել է Սղնախ-Շուշի հատվածում, ունեցել են 6 զոհ։   

Օրվա ընթացքում հանդիպեցի մարտական շատ ընկերներիս, որոնց հետ 1989-ից սկսած՝ Բերդաձորում ու Վարդենիսում, Բերձորում ու այլ վայրերում մեր երկրի պաշտպանությանը և ազատագրմանն էինք մասնակցում։ ԵԿՄ Ավանի բաժանմունքի նախագահ Երեմ-Արսեն Խաչատրյանը դեռ պատանի էր, որ 1990 թ. ՀԱԲ-ի մեր ջոկատի կազմում էր, և միասին Վարդենիսում էինք, հետագայում՝ Բերդաձորում։ 1993 թ. Արսենը մեր մյուս մարտական ընկեր Ստեփան Շահբազյանի հետ վիրավորվեց Մարտակերտում։ Այսօր էլ ազատամարտի վետերանները հերթափոխի են մեկնում առաջնագիծ՝ չնայած առողջական խնդիրներին։ Էրեբունու ԵԿՄ տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի նախագահ Ս. Խաչատրյանը կարևորում է պատանի երկրապահի դերը։ Իր ղեկավարած ակումբի 15 աղջիկներ էին մասնակցում օրվա միջոցառումներին։ Աղջիկներից 10-ը նոր են միացել ակումբին, բայց արդեն ունեն համազգեստ և պատրաստ են դառնալ իսկական երկրապահ։ Օրվա ընթացքում դարձյալ մարդաշատ էր Ամենասրբավայրը. դժվար է ու տխուր տեսնել սևազգեստ մորը՝ խոնարհված որդու շիրմաքարի մոտ, սպիտակահեր հորը՝ արցունքոտ աչքով…

Օրվա առթիվ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում հոգեւորականները կատարեցին հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակված քաջորդիների։ 

Թեգեր: ԱրցախԵԿՄպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Հանուն հայրենիքի իր կյանքն ընծայած մարդը միշտ անմահ է…»

«Հանուն հայրենիքի իր կյանքն ընծայած մարդը միշտ անմահ է…»

Սուրճի մշակույթ. հայկական հետագիծ

Սուրճի մշակույթ. հայկական հետագիծ

Ամենաընթերցվածը

  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74
  • Մայիսյան տոների խորհուրդը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist