Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ա՜խ, թըռիր ծիծեռնակ, ծընած տեղըս՝ Աշտարակ…»

Մայիսի 18, 2022
Մշակույթ
«Ա՜խ, թըռիր ծիծեռնակ, ծընած տեղըս՝ Աշտարակ…»
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
934
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

19-րդ դարի 50-60-ականների մտավոր սերունդը պետք է լուծեր նախորդ տասնամյակներին առաջադրված, բայց տակավին չլուծված հարցերը, եւ այս անհրաժեշտությամբ է, որ մտավոր շարժման վերելքը նորից պիտի իմաստավորվեր լուսավորության նշանաբանով:

Լուսավորությունն իր ազդեցությունն ունեցավ հայ պոեզիայի զարգացման վրա: Դորպատի համալսարանում Խաչատուր Աբովյանի ուսումնառությունը մի տեսակ գայթակղիչ օրինակ դարձավ հայ երիտասարդության համար: Նրան անմիջապես հետեւեց Ստ. Նազարյանցը, իսկ արդեն 50-ականներին Դորպատում կար հայ ուսանող երիտասարդների մի ամբողջ աստղաբույլ՝ Խաչատուր Ավագյանց, Գեւորգ Միրիմանյան, Քերովբե Պատկանյան, Ռափայել Պատկանյան, Գեւորգ Բարխուդարյան, Գեւորգ Դոդոխյան եւ այլք:

Խաչատուր Ավագյանցի (1825-1862) երգերից հայտնի է «Հայոց գինին» բանաստեղծությունը.

Լցրե՛ք, եղբարք, ձեր բաժակները

Եվ քաջ պարպեցե՛ք.

Այսպես գինի բոլոր աշխարհքումը

Դուք գըտնելու չե՛ք:

… Երասխի մոտ՝ այնտեղ է մեր գինին,

Օրհնյա՛լ է Երասխ,

Երասխի մոտ ամենքն են գեղեցիկ,

Ամենքն են ուրախ:

Գեւորգ Միրիմանյանի (1832-1858) «Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ» բանաստեղծությունը հայերի սիրած երգն է մինչեւ հիմա.

Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,

Երբ միտս եք գալիս՝ ասում եմ ես ա՜խ,

Հալվում, հալվում եմ օտարության մեջ,

Ա՜խ, սիրտս խորվում, ցավիս չիկա վերջ։

…Երբ կարմիր գինին բաժակումս ածած՝

Սեղանի վըրա առաջս է դըրած,

Աչքըս ակամա վըրան եմ ձըգում,

Ձեր սիրուն պատկերն եմ մեջը տեսնում:

..Ձեր սերն է միայն սըրտումս պահած,

Ձեր սիրով միայն եմ ես կենդանի,

Ձեր սերը միայն՝ էս կյանքս մաշված

Օտարության մեջ դեռ կըպահպանի:

Քերովբե Պատկանյանն (1833-1889) ունի բազմաթիվ զվարճալի երգերի թարգմանություններ: 1861 թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի արեւելյան լեզուների բաժինը։ Նա ուսումնասիրել եւ հրատարակել է հայ միջնադարյան մի շարք պատմիչների գործեր։ Ռուսերեն է թարգմանել Մովսես Կաղանկատվացու, Սեբեոսի, Ղեւոնդի եւ այլ հեղինակների երկերը, գրել է «Մոնղոլների պատմությունը՝ ըստ հայկական աղբյուրների» գիրքը (հ. 1-2, 1873-74), զբաղվել է արաբական սկզբնաղբյուրներով, Հայաստանում գտնված սեպագիր արձանագրությունների ուսումնասիրմամբ։ Նա հետազոտություններ է նվիրել հայոց լեզվին, նրա բարբառներին։ Արխիվում նրա տպագիր եւ անտիպ աշխատությունների ձեռագրերն են, ստացած բազմաթիվ նամակները, Արեւելքի երկրների մասին հավաքած նյութեր, վկայություններ, իր հուշերի տետրը, բառարաններ, տապանաքարերից ընդօրինակված արձանագրություններ, այլ հեղինակների բազմաթիվ աշխատությունների ձեռագրեր։ Առանձին գործի մեջ պահվում են Ստ. Նազարյանցի, Գ. Այվազովսկու, Մ. Մսերյանցի եւ այլոց նամակները՝ հասցեագրված տարբեր մարդկանց։

«Ինձ համար չէ գարնան գալը» բանաստեղծությունը.

… Ինձ համար չէ կենաց բախտը,

Ինձ համար չէ երջանկությունը,

            Եվ մրահոն կուսի աչքերը,          

Նոցա արցունքը չեն ինձ համար։

Բայց ինձ համար կուգա ժամը,

Կերթամ թշնամյաց պատերազմը,

Եվ մահառիթ սպանիչ գընդակը,

Անդ պատրաստած է ինձ համար։

Գեւորգ Դոդոխյանը (1830-1908) 1853 թ. մեկնում է Դորպատ (Տարտու) ու ընդունվում համալսարան, ուսումնասիրում էկոնոմիկա ու իրավունք: 1854 թ. գրում է իր հայտնի «Ծիծեռնակը»: 1859-ից հետո, ավարտելով համալսարանը, դասավանդել է Պետերբուրգում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում: Գրեթե 40 տարի աշխատել է որպես ուսուցիչ: Դոդոխյանը ստեղծագործել է ինչպես գրական հայերենով, այնպես էլ տեղի՝ Ղրիմի խոսվածքով: Հայերեն է թարգմանել Կռիլովի, Լերմոնտովի, Հայնեի ստեղծագործությունները: Գրել է շուրջ ինը տասնյակ բանաստեղծություններ, որոնցից ամենահայտնին «Ծիծեռնակն» է, որը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լեհերեն, իտալերեն, էստոներեն ու այլ լեզուներով:

Ա՜խ, թըռիր, ծիծեռնակ,

Ծընած տեղըս՝ Աշտարակ,

Անդ շինիր քո բույնը,

Հայրենի կտուրի տակ:

Անդ հեռու ալեվոր

Հայր ունիմ սըգավոր,

Որ միակ յուր որդուն

Սպասում է օրե օր…

…Դե՜հ, սիրուն ծիծեռնակ,

Հեռացիր, թըռիր արագ,

Դեպ՝ Հայոց երկիրը,

Ծընած տեղըս՝ Աշտարակ:

Այսպիսով՝ 19-րդ դարի երկրորդ կեսի հայ բանաստեղծների ստեղծագործական մոտիվը հիմնականում հայրենասիրական-լուսավորական էր։ Երիտասարդ գրողները, կրթություն ստանալով Եվրոպայում, մասնավորապես՝ Դորպատում, իրենց լուսավորական հայացքներն սկսեցին տարածել հայրենիքում, բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, առաջ քաշել համազգային լեզվի պահանջը։ Հայրենիքի մասին մտահոգությունը եւ գործունեությունն այդ ուղղությամբ նոր որակով օժտեցին բանաստեղծական միտքն ու ծնեցին «քաղաքացի բանաստեղծների» մի ողջ սերունդ, որոնք ոչ միայն թարմ մտածողություն էին բերում սեփական ստեղծագործություններով, այլեւ ընդլայնում էին հայ ընթերցողի մտահորիզոնը թարգմանական գրականության հաշվին, որը երբեմն այնպես էր մերվում հայերենին ու հայ մարդու հույզերին, որ դժվար էր ընկալել դրա թարգմանված լինելու հանգամանքը։ Դրանցից ուշագրավ է, օրինակ, «Ուխտի երգը», որ դորպատյան ուսանողական երգերից էր, թարգմանված էր գրաբար (Խաչատուր Ավագյանցի թարգմ.) եւ այնպես էր տեղայնացված, որ բնագրի տպավորություն էր թողնում.

Ընտիր որդուցդ Հայաստանի

Մինչ հնչեսցին ձայնք երգոց,

Հայաստա՜ն, լե՛ր տուն մեր փառաց,

Ուխտյա՛ վասն սրբոց մեծաց …

Սա նաեւ վկայում է այն մասին, որ հայ մտավորականն իր եւ ազգի գոյությունը, կենսագրությունն ու ապագան կապում է հենց հայրենիքի հետ, որքան էլ որ նրա առջեւ բաց էին եվրոպաների դռները…

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թեգեր: բանաստեղծ
Կիսվել4Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Մեծերը «ստիպում» են հպարտ լինել Արարատի պես

Մեծերը «ստիպում» են հպարտ լինել Արարատի պես

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist