Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ներկայիս ալեւիները, արդյոք, հայերի հետնորդնե՞րն են

Այս ազգության ծագումնաբանական վերլուծություններից կարելի է սպասել նոր բացահայտումների

Մայիսի 20, 2022
Տարածաշրջան
Ներկայիս ալեւիները, արդյոք, հայերի հետնորդնե՞րն են
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելցի հետազոտող Միխայիլ Մակովեցկին առաջ է քաշել մի վարկած, որ ալեւիները ժառանգներն են կիլիկյան հայերի, որոնք բնակվել են Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան ափերին՝ 1080-1375 թթ.։ Այս առումով հատկանշական է այն, որ ալեւիների հակառակորդները բազմաթիվ սադրիչ լուրեր են տարածում Սիրիայի «ալեւիական ռեժիմի» առաջնորդ Բաշար ալ-Ասադի մասին։ Ազգայնական սալաֆի շեյխ Արաուրի կարգախոսը հետեւյալն է` «Մահ ալեւիներին»: Դժբախտաբար, վերջինս շատ կողմնակիցներ ունի այսօրվա Սիրիայում։

Այնուամենայնիվ, փորձագետները տարբեր կարծիքներ ունեն ալեւիների ծագման մասին։ Այս թեմայի վերաբերյալ կարելի է մեջբերել Մակովեցկու գրառումը. «Ժողովուրդը, որն ապրել է այժմյան Սիրիայի հյուսիսարեւմտյան եւ Թուրքիայի հարավային լեռնային շրջաններում, մինչ օրս որոշ չափով պահպանել է իր կրոնը` քրիստոնեությունը, որը դարերի ընթացքում մշտապես գտնվել է իսլամի ազդեցության տակ: Ներկայումս ալեւիների մեծամասնությունը բնակվում է Սիրիայում (ըստ պաշտոնական վիճակագրության` մոտ 2 մլն), Լաթաքիա-Տարտուս շրջաններում։ Սրանք լեռնային շրջաններ են, որոնք շատ նման են Հայաստանի նմանատիպ տարածքներին։ Ալեւիները բնակվում են նաեւ Համայի եւ Հոմսի շրջաններում։ Թուրքիայում նրանք հիմնականում բնակեցված են երկրի, այսպես կոչված, սիրիական հատվածում (Ալեքսանդրետայի շրջան)։ Մի քանի հազար ալեւիներ կան ինչպես Լիբանանում, այնպես էլ Գոլանի բարձունքներում (այժմ Իսրայելի իրավասության ներքո են)»:

Օսմանյան կայսրության փլուզումից հետո` 1922-1936 թթ., ֆրանսիական մանդատի ներքո գոյություն ուներ ալեւիական պետություն։ Այն ներառում էր երկու նախկին սանջակներ Լաթաքիան եւ Տուրտուսը։ Բացի 176 հազ. ալեւիներից, այս պետական կազմավորման տարածքում ապրում էին 52 հազ. սուննիներ, 44.5 հազ. քրիստոնյաներ, 4.5 հազ. իսմայիլիներ։ 1930-ից ալեւիական պետությունն ուներ իր սահմանադրությունը։ 1936 թ. դեկտեմբերի 5-ին ֆրանսիական իշխանությունների որոշման համաձայն` ալեւիական պետությունը միացվել է Սիրիային։ Ֆրանսիացիները ջանում էին, որ պահպանվի Լաթաքիայի շրջանի վարչական անկախությունը: Սակայն 1946 թ. ապրիլին այն դարձավ Սիրիայի մաս։

Սիրիայի ալեւիները, ովքեր վախենում էին սուննի մահմեդականների տիրապետության տակ հայտնվելուց, համառորեն ձգտում էին հեղինակավոր դիրքեր զբաղեցնել Սիրիայի վարչական օղակներում: Դա նրանց հաջողվեց 1971 թ., երբ ալավի Հաֆեզ Ասադը դարձավ Սիրիայի նախագահ: Այդ երեւույթը, բնականաբար, առաջացրեց սուննիների վրդովմունքը, որոնք պնդում էին, որ համաձայն սահմանադրության` Սիրիայի նախագահ կարող է լինել միայն մահմեդականը։ Դրան ի պատասխան՝ 1973 թ. Սիրիայում ալավիները պաշտոնապես ճանաչվեցին որպես մուսուլման շիաներ։ Թեեւ կրոնագիտության տեսանկյունից նույն հաջողությամբ նրանց կարելի է նաեւ քրիստոնյա համարել։ Ալավիները մերժում են իսլամի ծիսական եւ բարոյական արգելքները, աստվածացնում են Հիսուսին, ընդունում են քրիստոնյա առաքյալներին, իրենց երեխաներին անվանակոչում են նրանց պատվին եւ նշում են քրիստոնեական որոշ տոներ (Սուրբ Ծնունդ, Զատիկ եւ այլն):

Առանձնահատուկ նշենք, որ ալավիների Սուրբ գիրքը` «Քիթաբ ալ-Մաջմու»-ն, պարունակում է 16 սուրա եւ ձեւով ու բովանդակությամբ Ղուրանի հստակ կրկնօրինակումն է։ Ալեւիների կրոնական վարդապետության մեջ իսմայիլիական իսլամի մեջ ներառված են նաեւ հին արեւելյան աստղային պաշտամունքի եւ քրիստոնեության որոշ տարրեր: Ալեւիները երկրպագում են նաեւ արեւին, լուսնին, հավատում են հոգիների վերածննդին, նշում են քրիստոնեական մի շարք տոներ եւ կրում են քրիստոնեական անուններ: Այլ վայրերում ապրող ալեւիները մուսուլմաններ չեն, սակայն Սիրիայում նրանք համարվում են շիաների ենթահամայնք: Ինչպես արդեն նշեցինք, համաձայն սահմանադրության` Սիրիայի նախագահը կարող է լինել միայն մուսուլման: Ուստի, սահմանադրության հենց այս դրույթով է սկսվում ալեւի մուսուլմանների առաջխաղացումը հասարակության մեջ։ Սիրիայի ողջ վերնախավը, ներառյալ նախագահ Ասադը, ալեւիներ են:

Աշխարհում շիաների ճնշող մեծամասնությունը կազմող ալավիների եւ իմամի շիաների աստիճանական մերձեցման գործընթացը նախաձեռնել է Հաֆեզ ալ-Ասադը եւ շարունակել նրա որդին՝ Բաշար ալ-Ասադը։ Մզկիթներ սկսեցին կառուցվել ալեւիական գյուղերում, խրախուսվում էր պահել Ռամադանի ծոմը եւ մահմեդական այլ ծեսեր: Արդարության համար նշենք, որ ալեւիները հնարավորինս դիմադրեցին շիիացման այս քաղաքականությանը…

Իսկ այն հայերը, ովքեր պահպանեցին իրենց կրոնը, մնացին հայ: Հիմա ալեւիներն ու հայերը երկու տարբեր ժողովուրդներ են համարվում: Ավելին, ներկայումս նրանք տարբեր լեզուներ ունեն։ Պատճառն այն է, որ դեռեւս հին ժամանակներից սկսած արաբները նվաճված ժողովրդին միշտ ստիպել են խոսել միայն արաբերեն։

Միխայիլ Մակովեցկու հետազոտությունները միակը չեն, որոնք վկայում են այն մասին, որ ալեւիները հայերի (Կիլիկյան հայերի) հետնորդներն են: Սրա մասին նաեւ բազմաթիվ ռուս հետազոտողներ են փաստել: Այնուամենայնիվ, ալեւիների ծագումնաբանության մասին վերլուծությունները դեռեւս շարունակվում են, եւ կարելի է սպասել նոր բացահայտումների:

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

Թեգեր: ալեւիներԹուրքիաՕսմանյան կայսրություն
Կիսվել4Tweet3Կիսվել1
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ուժերի հավասարակշռության լուրջ փոփոխության արդյունքում

Ուժերի հավասարակշռության լուրջ փոփոխության արդյունքում

Կոսովոն շարունակում է անկայունության աղբյուր մնալ Բալկանների համար

Կոսովոն շարունակում է անկայունության աղբյուր մնալ Բալկանների համար

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist