Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Վարդատոնը՝ եղբայրության խորհրդանիշ

Վրաց բանաստեղծի մրցանակ՝ հայ բանաստեղծին

Հունիսի 2, 2022
Մշակույթ
Վարդատոնը՝ եղբայրության խորհրդանիշ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
111
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1914 թ. անմահ Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ վրաց մայրաքաղաքում սկիզբ դրվեց գեղեցիկ մի տոնախմբության՝ Սայաթնովյան վարդատոնին: Դա իր խորքում ոչ միայն սիրո անզուգական երգչի մեծարման, այլեւ դարավոր բարեկամությամբ իրենց ճակատագրերը միահյուսած հայ եւ վրաց ժողովուրդների անքակտելի մտերմության խորհուրդն ուներ: Եվ երգի ու պոեզիայի տոնը շարունակվեց երկար ու ձիգ տասնամյակներ անընդմեջ՝ բացառությամբ վերջին երկու տարվա, երբ քովիդ կոչված մարդակուլ վարակը ողջ մոլորակն առավ իր աքցանների մեջ: Եվ հիմա, երբ վերստին բաց են ճանապարհները, մայիսյան սիրված տոնով կրկին փառավորվեցին թբիլիսահայությունն ու վրացի սայաթնովապաշտ մեր բարեկամները:

Տոնախմբության նախորդ օրը Թբիլիսիի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀԳՄ «Մենք եւ աշխարհը» ծրագրի շրջանակներում լույս տեսած հերթական՝ «Բազմաձայն երկիր Վրաստան» գրքի շնորհանդեսը. մեծարժեք մի ժողովածու, որում ընդգրկված են հայ պոեզիայի ու արձակի մեծանուն դեմքեր՝ Նաղաշ Հովնաթան, Սայաթ-Նովա, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Դ. Դեմիրճյան, Ա. Այվազյան, ինչպես նաեւ ժամանակակից գրողներ, ովքեր գրել են բարեկամ ժողովրդի ու նրա երկրի մասին: Գիրքը հայ եւ վրացի մտավորականներին ներկայացրեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:

Երախտագիտության եւ դրվատանքի խոսքով հանդես եկավ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գունաշվիլին: Նա մեծապես արժեւորեց ժողովածուն եւ հավաստիացրեց, որ առաջիկայում «Մերանի» հրատարակչությունն այն կվերահրատարակի վրացերեն: Հայերենին գերազանցապես տիրապետող վրաց բանաստեղծուհին, ի զարմանս եւ հուրախություն ներկաների, հայտնեց, որ ինքը սքանչացած է Նարեկացիով եւ հատվածներ է թարգմանում տիեզերական վարդապետի «Մատյան ողբերգության» պոեմից: Նա կարեւորեց գրականության դերն ու նշանակությունը ժողովուրդների բարեկամության, միմյանց առավելապես ճանաչելու ու մերձենալու գործում: Խոսք ասաց նաեւ բանաստեղծուհի, վերոնշյալ գիրքը լույս ընծայած «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը:

Հաջորդ օրվա այգաբացն առավել տոնական էր՝ Սայաթնովյան: Վարդափնջեր Սայաթ-Նովայի խնկելի շիրմին, աշուղական ու ժողովրդական երգեր, բանաստեղծություններ՝ հայերեն եւ վրացերեն:

ՀԳՄ գրողական պատվիրակության ղեկավար Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձավ հայ եւ վրաց ժողովուրդների կողմից հավասարապես սիրված երգիչ-բանաստեղծին, նրա դերակատարմանը երկու եղբայրական ժողովուրդների փոխհարաբերություններում: «Շարունակել Սայաթ-Նովայի ավանդները,- ասաց բանաստեղծը,- նշանակում է ամեն տարի մի լավ, բարի գործով նշանավորել հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամությունը, ազգային բարի, գեղեցիկ ուղերձներ հղել միմյանց, առավել ամրացնել մեր բարեկամության ու եղբայրության շաղախը…»: Եվ որպես լավ գործի առհավատչյա՝ ներկայացրեց նորընծա գիրքը: Մաղվալա Գունաշվիլին շեշտեց, որ գրողական երկու ընտանիքների միջեւ հաստատված ջերմ կապերը մշտապես տվել են ցանկալի արդյունք՝ թարգմանվել են գրքեր, կազմակերպվել գրական տարաբնույթ միջոցառումներ, փոխադարձ այցեր, հանդիպումներ: Նա անդրադարձավ Էդվարդ Միլիտոնյանի երկարամյա գրական գործունեությանը, նրա ղեկավարությամբ ՀԳՄ գործադրած ջանքերին հայ-վրացական կապերի ամրապնդման գործում: Եվ ի նշան երախտագիտության ու գնահատանքի՝ նրան հանձնեց Վրաստանի գրողների միության «Տիցիան Տաբիձեի» անվան գրական մրցանակը:

Վարդատոնն ավարտվեց, բայց այն չի ունենալու վերջաբան, ինչպես հազարամյա բարեկամությունը երկու բախտակից ժողովուրդների:

ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հուշարձան՝ ծնողաց

Հուշարձան՝ ծնողաց

Հունիսմեկյան տոնի ուրախ գույները

Հունիսմեկյան տոնի ուրախ գույները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist