Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Երբ ոչինչ արած չես լինում, վախը նահանջում է…»

Ինչի՞ համար է ափսոսում սիրված դերասանը

Հունիսի 3, 2022
Մշակույթ
«Երբ ոչինչ արած չես լինում, վախը նահանջում է…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
113
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Բոլորը սպասում էին ու վստահ էին, որ ես դերասան կդառնամ, բացի ինձանից: Երբ դպրոցն ավարտեցի, ընկերոջս հետ որոշեցինք ընդունվել գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետ, բայց կես բալով դուրս մնացի: Հայրս առաջարկեց ընդունվել Վարդան Աճեմյանի կուրս, սակայն Աճեմյանը հայրիկիս ասել էր. «Տղային ինչո՞ւ ես դժբախտացնում, միջակություն է լինելու, ես ուժեղ կուրս եմ հավաքել…»: Եվ իսկապես, հավաքել էր լավագույններին՝ Արմեն Ջիգարխանյան, Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենց, Ներսես Հովհաննիսյան, այլք: Բայց դա ինձ հետ չպահեց. որոշեցի սիրելի վարպետիցս «վրեժխնդիր» լինել: Գնում, նստում էի լսարանի վերջերում: Մի օր էլ կուրսն էտյուդ էր փորձում, ասաց. «Դու էլ փորձիր»: Մի պահ դուրս եկա, խաչակնքեցի ու ներս մտա: Մոտ 15 րոպե տեւեց ելույթս: Վերջում ասաց. «Ապրես, լավ էր»: Մեկ ամիս ուշացումով ուսանող դարձա ու լրիվ արդարացրի հորս սպասելիքները…»:

Գուժ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բարեբախտաբար, նա չկարողացավ ընդունվել գյուղինստիտուտ, այլապես հայ բեմարվեստն ու կինոն չէին ունենալու հմայիչ դերասանին, չէինք վայելելու նրա փայլուն խաղը տասնյակ կինոնկարներում, իսկ դրամատիկական թատրոնի բեմը առավել չէր գեղեցկանալու իր գլխավոր դերակատարներից մեկի շքեղ ներկայությամբ…

Նա պիտի՛ դառնար դերասան, քանզի ամենազոր գենի գործոնը կար՝ ծնվել էր դրամատուրգ Ալեքսանդր եւ դերասանուհի Վալենտինա Արաքսմանյանների ընտանիքում, 5-6 տարեկանում մոր հետ դերերից հատվածներ փորձել, դաստիարակվել ուսուցչուհի տատիկի «փեշերին կպած»:

Գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտը բեմական գործունեությունն սկսել է Կապանի դրամատիկական թատրոնում, այնուհետեւ տեղափոխվել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն, իսկ վերջին հանգրվանը դրամատիկականն էր լինելու, որտեղ խաղացած առաջին իսկ դերով դառնալու էր հանդիսատեսի սիրելին, մարմնավորելու էր հոգեբանորեն բարդ ու տպավորիչ կերպարներ: Վերհիշենք ժողովրդական դերասանի լավագույն անձնավորումներից մի քանիսը՝ Միտրոֆան՝ Դենիս Ֆոնվիզինի «Տհասը», Սարո՝ Հովհ. Թումանյանի «Անուշ», Պյոտր՝ Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ», Բուկինգհայմ՝ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ», Բլյունչլի՝  Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը», Կարանդիշեւ՝ Ալ. Օստրովսկու «Անօժիտը», Տիգրան Մեծ՝ Պերճ Զեյթունյանցի «Աստվածների կանչը», այլ բեմականացումներ: Գուժ Մանուկյանի ինքնակերտ արվեստը, սակայն, չի սահմանափակվել միայն թատերական գործունեությամբ. մի քանի տասնյակ դերեր հեռուստաթատրոնում, քսանից ավելի ֆիլմեր՝ իր մասնակցությամբ: Հիշենք այդ կինոժապավեններից մի քանիսը՝ «Հեղնար աղբյուր», «Նահապետ», «Աշնան արեւ», «Հուսո աստղ», «Կյանքի լավագույն կեսը», «Մեռիր ձիու վրա», «Սգավոր ձյունը», «Ո՞ւր ես գնում, զինվոր» եւ, վերջապես, «Հին օրերի երգը», որն օրումեջ շարունակում է ցուցադրվել հայկական հեռուստատեսության տարբեր ալիքներով:

Ծանրակշիռ է Գուժ Մանուկյան արվեստագետի վաստակը մեր եւ՛ թատերական, եւ՛ կինոարվեստում: Եվ ինչպես մարմնավորած յուրաքանչյուր դեր, որ առանձնանում է իր կոլորիտով, առանձնանում է նաեւ գործունեության սկզբունքը. «Բեմ բարձրանալիս ինձ համար նշանաբան է եղել՝ «Հանդիսատեսին տալ ավելին, քան նա սպասում է»: Երբեք չեմ ձգտել որեւէ դեր խաղալ զուտ խաղացած լինելու համար: Գիտեք, երբ ոչինչ արած չես լինում, վախը նահանջում է: Բայց երբ արդեն անուն ես ձեռք բերել, վաստակել ես հանդիսատեսի սերը, հարցականի տակ դնել այդ ամենը՝ վտանգավոր է… Ես միշտ ձգտել եմ էկրանին երեւալ ուշ-ուշ: Ինչո՞ւ: Որովհետեւ պիտի հնարավորություն տաս հանդիսատեսին քեզ կարոտելու: Ես այդպես եմ գտնում»:

Որքան էլ որ պատկառելի թիվ են կազմում նրա խաղացած կինոդերերը, այդուհանդերձ, նա ափսոսանքով է նշել. «Դժբախտաբար, իմ ժամանակը չհամընկավ մեր մեծերի ժամանակի հետ, որպեսզի կարողանայի նրանց հետ շփվել գոնե էկրանում: Էպիզոդներ եղել են, բայց որպես խաղընկեր՝ բախտ չի վիճակվել: Փոքրիկ կտորներ կան Ավետ Ավետիսյանի, Խորեն Աբրահամյանի, Ֆրունզի հետ: Միակն այն է, որ «Սգավոր ձյունը» կինոնկարում մոտիկից շփվեցինք ես եւ Արմեն Ջիգարխանյանը՝ կերպավորելով երկու եղբայրների դերեր…»:

Արդարացի ափսոսանք, թեեւ ոչինչ չի խաթարելու Գուժ Մանուկյանի վաստակի ու  շատերի համար բաղձալի հունձքի քաշն ու կշիռը: Վաղուց ի վեր նա իր անսասանելի վրանն է խփել հայ դերասանական մշակույթի խտաբնակ անդաստանում: Մնում է շնորհավորենք սիրված դերասանի հոբելյանը, մաղթենք նրան լեռնականի առողջություն եւ բեմական պայծառ ու անմար լույսե՜ր, լույսե՜ր, լույսե՜ր…

Թեգեր: Գուժ ՄԱՆՈՒԿՅԱՆդերասանՖիլմ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist