Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

Մշակվել է Հրազդանի ՋԿՏ-ի առաջիկա 5 տարվա պլանը

Հունիսի 11, 2022
Հանրապետություն
Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
564
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2019 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կառավարության կողմից ընդունվել են ՀՀ 6 ջրավազանային տարածքներից 3-ի՝ Ախուրյանի, Արարատյան և Հարավային ջրավազանային կառավարման պլանները: Շրջակա միջավայրի նախարարության կայքի «Հայաստանի էկոպորտալ. ջրերի բաղադրիչ» հարթակից տեղեկանում ենք, որ Սեւանի եւ հրազդանյան ջրավազանային կառավարման պլանները մշակման փուլում են։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում էլ արդեն քննարկման է դրված (մինչեւ հունիսի 24-ը) «Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թթ. կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Այսպիսով՝ ինչ խնդիրներ կան Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքում (ՋԿՏ, տվյալները ՇՄ նախարարությանն են, պատկան այս մարմինն է մշակել պլանը՝  ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի աջակցությամբ)։ Ինչպես մյուս, այնպես էլ Հրազդանի ՋԿՏ-ում աղտոտման կետային աղբյուրներից խոսելիս առաջինը կեղտաջրերին ենք անդրադառնում։ 2018 թ. հունվարի դրությամբ, տարեկան հեռացվող կեղտաջրերի ծավալը 1301.8 մլն խմ է, որից 201.12 մլն խմ-ն՝ կենցաղային կեղտաջրեր։ Միայն կոյուղաջրերը կազմել են 123.38 մլն խմ։ Արդյունաբերական եւ կենցաղային կեղտաջրերի 90-95 տոկոսը չի հավաքվել եւ չի մաքրվել։ Եվ այս կեղտաջրերը միանգամից թափվում են ջրային ռեսուրսի մեջ, քանի որ կեղտաջրերի մաքրման կայանները չեն աշխատում պատշաճ կերպով, ինչպես նաեւ կեղտաջրերի խողովակները բավականին մաշված են եւ հիմնանորոգման կարիք ունեն։ Հրազդանի ՋԿՏ-ում է «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը, որտեղ կենտրոնացվում են Երեւանի, Աբովյանի, Չարենցավանի, Եղվարդի, Զովունու, Նոր Հաճնի, Բյուրեղավանի եւ այլ հարակից փոքր գյուղերի կոմունալ-կենցաղային կեղտաջրերը։

«Աերացիան» 1970-ականներին է կառուցվել եւ վատթար վիճակում է։ Կայանի հզորությունը օրական 480 հազ. խմ է, իսկ կայան մտնող կեղտաջրերի օրական ծավալը՝ մոտ 217 հազ. խմ։ Գործում է ոչ լիարժեք՝ իրականացնելով մասամբ մեխանիկական մաքրում։ Մաքրման ընթացքում առանձնացվում են միայն խոշոր աղբն ու ավազը, մնացածը Գեղանիստ գյուղի հատվածում լցվում է Հրազդան գետ։ Ճիշտ է՝ 2017 թ. կառուցվել են ոչ միայն մեխանիկական մաքրման, այլեւ տիղմի մշակման կառուցվածքներ, սակայն դրանք դեռ չեն շահագործվում: Այս ՋԿՏ-ում կենցաղային կեղտաջրերն ամբողջությամբ չեն կոյուղացվում, իսկ կոյուղատարներում առկա են մեծ կորուստներ, ինչը բերում է կեղտաջրերի ցրման եւ գետի ջրի որակի վրա կետային ազդեցության պայմանականորեն նվազման: Ինչ վերաբերում է այս ՋԿՏ-ում սննդի եւ ոչ սննդի արդյունաբերության կեղտաջրերին, ապա դրանք թափվում են կոյուղու կոլեկտոր, եւ դրանց ազդեցությունը գումարվում է կենցաղային կեղտաջրերի ազդեցությանը:

Այս ամենին հավելենք ՋԿՏ-ում կենցաղային կոշտ թափոնների խնդիրը. աղբավայրերը կառուցվել են հիմնականում քաղաքային համայնքներում, որոնք ներկայումս չեն համապատասխանում ժամանակակից քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ եւ բնապահպանական նորմերի պահանջներին: Աղբավայրերը չունեն տարածքում ձեւավորվող կեղտաջրերի հավաքման ֆիլտրացվող համակարգեր, ինչի հետեւանքով կեղտաջրերը ներծծվում են ընդերք` աղտոտելով ստորերկրյա ջրերը, կամ անձրեւաջրերից ձեւավորված մակերեւութային հոսքով թափվում են հարակից գետեր։ Ըստ փորձագիտական գնահատականի՝ Հրազդանի ՋԿՏ-ում աղբավայրերն էական ճնշում են գործադրում ստորերկրյա ջրերի որակի վրա:

Գանք աղտոտման ոչ կետային (ցրված) աղբյուրներին։ Նախ ասենք, որ ցրված աղտոտումն առաջանում է լայն տարածք զբաղեցնող գործունեությունից, ինչպիսին է, օրինակ, գյուղատնտեսությունը եւ այլ աղբյուրներ: Ցրված աղտոտվածության մակարդակը կախված է ոչ միայն մարդածին գործոններից, ինչպիսին է, օրինակ, հողօգտագործումը, այլեւ բնական գործոններից, ինչպիսիք են կլիման, հոսքի պայմաններն ու հողի բնութագրիչները։ Այս գործոնների ազդեցության ուղիները զգալիորեն տարբեր են։ Ազոտի համար ցրված աղտոտման հիմնական ուղին ստորերկրյա ջրերն են, մինչդեռ ֆոսֆորի դեպքում՝ էրոզիան։ 2017 թ. Հրազդանի ՋԿՏ-ում գյուղատնտեսական մշակաբույսերի համար օգտագործվել է 3718 տոննա ազոտական պարարտանյութ: Սա էականորեն քիչ է սահմանվող նորմից (ըստ նորմի 1 հա մշակաբույսերի մշակման համար պահանջվում է 300 կգ ազոտական պարարտանյութ): Սակայն Հրազդանի եւ Քասախ գետավազանի գետերի ջրի որակի գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ Հրազդան գետի միջին եւ ստորին հոսանքներում նկատվում է նիտրատ իոնների կոնցենտրացիաների աճ, որը պայմանավորված է տարածաշրջանում վարելահողերից հետադարձ հոսքերի աղտոտմամբ՝ դաշտերի ոչ ճիշտ չափաբաժնով պարարտացման արդյունքում: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, մշակաբույսերի մշակումն ու պարարտանյութերի օգտագործումը Հրազդանի ՋԿՏ-ի ջրերի որակի վրա էական ճնշում չի գործադրում:

Աղտոտման մեկ այլ աղբյուր են Հրազդանի ՋԿՏ-ում գործող մի շարք խոշոր անասնապահական եւ թռչնաբուծական ֆերմաները: Ֆերմերային տնտեսությունների տարածքում գոմաղբի լվացումից հոսքաջրերը թափվում են գետեր կամ ներթափանցում են ստորերկրյա ջրեր՝ աղտոտելով ջրային ռեսուրսներն ազոտի, ֆոսֆորի եւ օրգանական այլ  միացություններով: Հրազդանի ՋԿՏ-ում ազոտի եւ ֆոսֆորի արտանետումները բավական մեծ են:

Աղտոտման ցրված մեկ այլ աղբյուր է հանքարդյունաբերությունը։ Հրազդանի ՋԿՏ-ում հիմնական հանքարդյունաբերական հանքավայրերն են Հանքավանի պղինձ-մոլիբդենի, Թուխմանուկի, Մեղրաձորի եւ Մեղրաձորի «Լուսաջուր» տեղամասի ոսկու եւ Հրազդանի երկաթի հանքավայրերը։ Գարնանային հորդառատության եւ ամառային վարարումների ժամանակաշրջանում ձնհալքի եւ անձրեւների հետեւանքով Թուխմանուկի բաց հանքավայրի ու չռեկուլտիվացված պոչամբարների տարածքներից հանքանյութ է մեծ քանակությամբ լվացվում եւ թափվում Հալավար գետը՝ ներկելով այն գորշ կարմիր եւ  աղտոտելով գետի ջրերը ծանր մետաղներով: Ամռան չոր ժամանակահատվածում հանքավայրերի տարածքից պղնձով, մոլիբդենով, քրոմով, մանգանով եւ այլ ծանր մետաղներով հագեցած փոշին քամիների միջոցով տեղափոխվում է մոտակա բնակելի տարածքներ՝ Մելիք գյուղ, աղտոտելով շրջակա միջավայրը։ Իսկ  Մեղրաձորի եւ Մեղրաձորի «Լուսաջուր» տեղամասի ոսկու բաց հանքավայրի տարածքից պարբերաբար քիչ քանակությամբ հանքանյութի մնացորդներ՝ ծանր մետաղների պարունակությամբ, գարնանային հորդառատ անձրեւներից ձեւավորված մակերեւութային հոսքով լցվում են Մարմարիկ գետը՝ քիչ չափով աղտոտելով գետի ջրերը ծանր մետաղներով։ Հաշվի առնելով գնահատման արդյունքները՝ լքված հանքարդյունաբերական հանքավայրերը եւ պոչամբարները էական ճնշում են գործադրում Հրազդանի ՋԿՏ-ի ջրային ռեսուրսների ջրի որակի վրա:

ՋԿ այս տարածքում այլ խնդիրներ էլ կան, բայց սրանք այն հիմնականներից են, առանց որոնց լուծման արդյունավետ ջրավազանային կառավարում չի լինի, նույնիսկ եթե կառավարման ծրագիրը լավ մշակված ու հաշվարկված լինի։ Եվ սա ընդհանուր վիճակ է, որ կարմիր թելի պես անցնում է մյուս ջրավազանային տարածքներով եւս։

Թեգեր: էլեկտրաէներգիաՀԷԿՋԷԿջուրՏնտեսություն
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Մարդկային իմաստնությունն ու հիմարությունը

Նորօրյա հայոց գոյամարտի անմահ հերոսներից Հովհաննեսը

Նորօրյա հայոց գոյամարտի անմահ հերոսներից Հովհաննեսը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist