Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական…»

Հունիսի 11, 2022
Մշակույթ
«Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական…»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
418
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան ապրում է իր պատմության արյունոտ էջերում, հայն ու Հայաստանն ապրում են մշակույթի, պոեզիայի էջերում. պոետներն են խոսեցնում մեր կտրած լեզուն.

Մենք հա՛մր ենք կիսով.

Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,

Մեր մտածածը չասելու համար…

Գևորգ Էմինը մեր պոետներից մեկն է, որ խոսեցրեց հայերենը յուրովի՝ թափանցելով մեր ժողովրդի պատմության, բնավորության, ճակատագրի, նահատակվելու, ապրելու ու հավերժելու դրոշմանիշով… Սերը, որ ինչքան էլ սպառվում, չի դադարում սեր լինելուց.

Ո՜ւժ տուր, լսո՞ւմ ես,

Սիրո Աստվա՛ծըդ ամենակարող,

Գեթ ա՛յս երեկո ասել` «Չե՜մ սիրում»,

Որ չկրկնվի

Նրա տենչա՛նքն ու

Իմ տանջա՛նքն էլի..

Հազվադեպ հանդիպող «մի սիրո պատմություն», երբ դժվար, գրեթե անհնար է սիրող էակին մերժել, գտնել բառեր, որ նա այլևս չսիրի ու իր սիրով չտանջի իրեն չսիրող էակին, սակայն ինչպես ասել այն երկու հատիկ բառը՝ «Չե՜մ սիրում», երբ այն կարող է փլուզել մի քնքուշ էակի սիրո աշտարակը. մնում է կրկին ու կրկին հուսադրել նրան՝ սեփական տառապանքի գնով. «-Եկա՞ր, միա՜կըս, / Եկա՞ր, սիրելի՜ս…»:

Հայրենիքն էլ նման է այն քնքուշ աղջկան, որին մերժելն անհնար է, որքան էլ նա ցավ ու տառապանք պատճառի, որքան էլ սերն ունենա վերապահումներ, իսկ հայրենիքը սոսկ սար ու ձոր, քար ու թուփ չէ. հայրենիքն ամբողջանում է մարդկանցով, ովքեր, ցավոք, այն լքելու սովորություն ունեն և հաճախ կիսվում են օտարների հետ, երբ ճակատագիրն արդեն իսկ տարել է իր բաժին կեսը («Մենք»).

Մենք կես,

Կես ենք մենք,

Չլինէինք կես՝

Հայ կը լինէինք,

Եվ ոչ թուրքահայ,

Կամ ֆրանսահայ.

Կամ արաբահայ,

(Իսկ վաղն աստղահայ

Եվ կամ լուսնահայ…):

Նրանք, ովքեր փրկվեցին թուրքական արյունոտ յաթաղանից, սփռվեցին աշխարհով մեկ, շատերն էլ իրենց տունն ու ապաստանը գտան Խորհրդային Հայաստանում, բայց կարծես հայրենիքը նեղ էր ոմանց համար, անգամ նրանց, ովքեր ծնվել ու ապրում էին հայրենի աշխարհում. այս ցավն է, որ տողից տող, էջից էջ, գրքից գիրք խռովում է բանաստեղծի հոգին, սակայն ամբողջանալու հույսն ու հավատն էլ անմիջական ուղեկիցն են խռովության.

Կես ենք,

Երկճեղքված,

Կիսված,

Երկգագաթ

Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լերան նման…

Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր,

Վկայ մեր կեսը մորթված Տէր Զորում,

Եվ այն կեսը,

Որ ես եմ,

Դո՛ւ և նա՛,

Մենք կմիանանք,

Մենք կամբողջանանք,

Կգտնենք մի օր

Լրիվ դառնալու հնա՛րն անհնար:

Բայց և կա մի ուրիշ բան այդ դաժան ճակատագրում, որ մտածել է տալիս պոետին, ու նա այլ կողմից է մոտենում հարցին.

Ո՞վ էր ստիպում՝

Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անեք,

Որ միշտ մե՛զ տեսնեք՝

Ուր էլ որ գնանք…

Ու թեև մենք անհամար չենք աստղերի պես, սակայն մեր փայլը նույնքան պայծառ ու հավերժ է, որքան ադամանդը կամ չհատնող ուրանի փայլը, ու դա ամենևին էլ մեր մեղքը չէ, այլ…

Մենք փո՜քր ենք, այո՛,

Ձեզ ո՞վ էր ասում,

Մեզ սեղմե՛ք այնքան,

Որ մենք ստիպված… ադամա՜նդ դառնանք…

Գևորգ Էմին բանաստեղծի մասին կարելի է երկար խոսել, ինչպես հայոց պատմության ու ճակատագրի, մշակույթի, պոեզիայի, սակայն, իր խոսքերով ասած՝ խուսափենք շատախոսությունից և հոդվածն ամփոփենք պոետի բառերով. «Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով»։ Հիշենք, որ հունիսի 11-ը «աշտարակեցի Գևորգի» հիշատակի օրն է։ Աշտարակում՝ պոետի շիրմաքարին փորագրված է նրա հանճարեղ տողը. «Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական…»:

Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

Հայ երգի քրմուհին

Հայ երգի քրմուհին

Ամենաընթերցվածը

  • Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ոչ թե հարստանալ, այլ հարստացնել

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist