Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

Մեր ազգի ամենամեծ առավելությունը կրթված լինելն է

Հունիսի 11, 2022
Մշակույթ
Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

VLUU L110, M110 / Samsung L110, M110

5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
534
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ընթացիկ տարվա մայիսի 1-ին՝ 1988 թ. աղետալի երկրաշարժի զոհ դարձած շնորհալի բանաստեղծ Արարատ Մկրտումյանի ծննդյան 65-րդ տարեդարձի օրը, Ալավերդի քաղաքում կայացան հոբելյանական հանդիսություններ, մասնավորապես ամփոփվեց «Արարատ Մկրտումյան» երիտասարդ ստեղծագործողների 6-րդ մրցանակաբաշխությունը։ Բազմաթիվ հյուրերի թվում էր լրագրող, մշակութային գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2005) «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը։ Մյուսներից տարբերվող, անմիջական էր նրա հակիրճ խոսքը պատանեկությունից իր կյանքի ուղեկցի՝ Արարատ բանաստեղծի, Արարատ ընկերոջ, Արարատ մտավորականի մասին։ Լսում էի Սերգո Երիցյանին, ու ժապավենի նման աչքիս առաջ եկավ նրա վարած «Կարծիք» հեռուստահաղորդաշարի մի փունջ՝ լի երիցյանական խորաթափանց հարցադրումներով, ազգային մտածելակերպի եւ հայրենասիրական պաթոսի բազմակողմանի դրսեւորումներով։ Գունեղ է Սերգո Երիցյանի դափնեպսակը, այն Լոռվա բնաշխարհի յուրատիպ հմայքն ունի եւ լոռեցու նվիրումն ու հոգու պարզությունը։ Նրա ծննդյան 65-ամյա հոբելյանի խորհրդով պարզապես փորձում եմ ուժերիս ներածին չափով մեկ-երկու ուրվագիծ ավելացնել նրա դիմապատկերին, որ շատ վառ գույներով ներկայացնում են նրան ճանաչողները՝ հարազատներ, մտերիմներ, գործընկերներ, ուսանողներ…

Սերգո Սարգսի Երիցյանը ծնվել է Լոռվա մարզի Ճոճկան գյուղում 1957 թ. հունիսի 11-ին։ 1974 թ. ավարտել է Ճոճկանի միջնակարգ դպրոցը։ 1975-78 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1978-ից՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 1981 թ. ավարտել է համալսարանը եւ աշխատանքի անցել Հայաստանի հեռուստառադիոյի համակարգում։ 1984-87 թթ. սովորել է մոսկովյան համալսարանի ասպիրանտուրայում։ 1996-2003-ին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006-ին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ապա նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։ 2010 թ. նշանակվել է ԿԳՆ լեզվի տեսչության պետ։ Երիցյանը 1981-ից դասախոսել է նախ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում, ապա Մոսկվայի համամիութենական կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում եւ այլ բուհերում։ Նա 25-ից ավելի գրքերի եւ բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ 1981-2003 թթ. հեղինակել եւ վարել է «Կարծիք» հաղորդաշարը, հեղինակ է ավելի քան 300 տեսաֆիլմերի։ Հեռուստառադիոյի գործունեության մասին նրա գրքերից շատերն ունեն դասագրքային արժեք։ 2005-ին նրա ստորագրությամբ է Հայաստանը միացել բարձրագույն կրթության բարեփոխումների Բոլոնիայի գործընթացին։

Ուսանելի են Սերգո Երիցյանի կյանքի դասերը։ Համոզված լինելով, որ լեզուն կենդանի օրգանիզմ է եւ ունի իր զարգացման բնականոն ընթացքը, առաջարկում է պայքարել լեզուն մաքուր եւ անաղարտ պահելու ինչպես ամենատարբեր ոտնձգություններից, այնպես էլ մարտահրավերներից։ Կար ժամանակ, որ նա դրա համար պաշտոնապես պատասխանատու էր, բայց ոչ դրանից առաջ, ոչ էլ  հետագայում չի դադարել մասնակցել լեզվի անաղարտության համար պայքարին։ Կրթության բնագավառում էլ նրա համար չափորոշիչները մնում են միջազգային, հենքը՝ ազգային։

Շատ է շրջագայել Սերգո Երիցյանը, մոտիկից գիտի ժողովուրդների տարաբնույթ բարքերը, ազգային խառնվածքը, բայց նրա համար առաջին տեղում հայ ազգայինն է՝ հայկական ընտանեկան ավանդույթները, ծնողապաշտությունը, վերաբերմունքը նախնյաց ու հստակ արժեւորումը հաղթանակներով ու կորուստներով լի հայոց պատմության։ Եվ որքան էլ բարձր գնահատվի որպես ստեղծագործող, որպես մտավորական, որպես բազմաթիվ միջոցառումների նախաձեռնող, նա ավելի բարձր գնահատականի է արժանի որպես ղեկավար, որպես գործընկեր, որպես զավակ, որպես ծնող, պապիկ, որպես ընկեր, իսկ եթե մի բառով՝ Մարդ-քաղաքացի։

Լույսով է ողողված նրա կյանքի ճանապարհը, վաստակ է ճառագում նրա 65 տարիներից։ Համոզված եմ, որ մենք էլ իր հետ դեռ չենք մոռացել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «զգուշացումը» լավ չապրելու մասին, բայց գնահատելով Սերգո Երիցյանի կյանքի փորձն ու բեղուն ուղին, նրա ջանքերը, բարությունն ու լավատեսությունը՝ միանգամից կկերպարանափոխվենք ու կհավատանք հայ ազգի հարատեւությանն ու հաղթանակներին։

Մտածում եմ, որ շատերը կմիանան հոբելյանի առիթով իմ խոսք-գնահատականին եւ ջերմ մաղթանքներին։ Թող հավերժի կանաչը նրա ճանապարհին, ներդրված ջանքերն էլ արժանանան պատշաճ գնահատականի, թեեւ ինքը պարգեւների մասին չի խոսում, մեծարանքի չի սպասում, բայց պարգեւների պակաս ամենեւին չունի։ Վերջում ավելորդ չեմ համարում ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի մերձավորների անունից շնորհակալություն հայտնել Սերգո Երիցյանին՝ գիտնականի մահից հետո նրա հեղինակած «Թումանյանական հանրագիտակ» արժեքավոր գրքի տպագրությունը կազմակերպելու համար։ Ես այդ փաստը բարձրաձայնում եմ որպես հայրենի եզերքի եւ հայրենակիցների նկատմամբ Ս. Երիցյանի վերաբերմունքի ինքնատիպ դրսեւորման բազմաթիվ օրինակներից մեկը։

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Թեգեր: Սերգո Երիցյան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հայ երգի քրմուհին

Հայ երգի քրմուհին

Արամ Խաչատրյանը ներկայացնում է մեր պատմությունը, ներկան ու, վստահաբար, նաեւ ապագան

Արամ Խաչատրյանը ներկայացնում է մեր պատմությունը, ներկան ու, վստահաբար, նաեւ ապագան

Ամենաընթերցվածը

  • Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաշունչ ու մնայուն արարումների վարպետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist