Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Խոսում են նույն լեզվով, բայց առայժմ տարբեր հարթակներում

ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք գործարկմանը խանգարում է ուկրաինական ճգնաժամը

Հունիսի 24, 2022
Տարածաշրջան
Խոսում են նույն լեզվով, բայց առայժմ տարբեր հարթակներում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
132
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացն այս շաբաթ կրկին Ռուսաստան-Արեւմուտք դիվանագիտական բախումների առանցքում էր: Եթե շատ հարցերում ՌԴ-Արեւմուտք հակադրությունների հիմքում տրամագծորն հակառակ եւ իրար բացառող կարծիքներ են, ապա Արցախի հարցում այդպես չէ. եւ Ռուսաստանը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան խոսում են նույն բանի մասին, որ Արցախի խնդիրը պետք է երկարաժամկետ լուծում ստանա, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն:

Պատժամիջոցների շրջանակներում ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները դադարել են շփվել ռուս համանախագահի հետ, բայց շարունակում են իրենց առաքելությունը: Այդ իրավիճակում Ռուսաստանի միակ պատասխանն այն է, որ եթե երեքով համատեղ չեն գործում, հետեւաբար, Մինսկի խմբի ձեւաչափին հարված է հասցվել, եւ ինքը խնդրի կարգավորումն առաջ կտանի իր համահեղինակությամբ հրադադարը հաստատելու մասին եռակողմ հայտարարության հիման վրա:

Եթե նախկինում ԱՄՆ-ն շեշտում էր միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում առաքելություն իրականացնելու մասին՝ առանց հիշատակելու ՌԴ-ին, ապա օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ուղիղ հայտարարեց, որ այդ ձեւաչափում պատրաստ են համագործակցել ՌԴ-ի հետ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտարարեց. «ԱՄՆ-ն շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարեւոր ձեւաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ կարեւոր է, որ տարբեր ձեւաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կշարունակեն այդ ձեւաչափը»։

Այստեղ հատկանշականն այն է, որ ԱՄՆ պաշտոնյան այդ հայտարարությունն արեց Բաքվից Երեւան ժամանելուց հետո եւ շեշտեց, որ չնայած Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, ԱՄՆ-ն աջակցում է, մասնակցում է այդ գործընթացին եւ կշարունակի մասնակցել։ Սրան ի պատասխան ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց, որ եթե Վաշինգտոնն ու Փարիզը իրականում Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը համարում են կարեւոր, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը: Նա նաեւ հայտարարեց, որ փետրվարի 24-ին ԱՄՆ-ն խզել է շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։

«Ձեւացնել, թե ոչինչ չի եղել, պարզապես չի ստացվի, ստիպված կլինեք հաշվի առնել նոր իրողությունները։ Կարծում եմ, որ խաղադրույքը, ինչպես միշտ, կատարվել է այն բանի վրա, որ մենք մեկուսացման մեջ ենք ընկնելու։ Ռուսական կողմը, առավել քան որեւէ մեկը, շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ եւ չի կարող թույլ տալ, որ արտաքին առանձին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման առանց այն էլ դժվարին ջանքերը։ Շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Դիվանագիտական այս երկխոսությունից կարելի է անել մեկ հետեւություն՝ վաղ թե ուշ Մինսկի խմբի ձեւաչափն ամբողջ ուժով գործարկվելու է, քանի որ նրա անդամները խոսում են նույն լեզվով, բայց՝ տարբեր հարթակներից: Իսկ հարթակների միավորումը հնարավոր կդառնա ուկրաինական ճգնաժամի հաղթահարումից հետո միայն: Մինչ այդ, ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան կաշխատեն նույն նպատակի համար՝ առանձին-առանձին:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԵԱՀԿճանաչումՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հարաբերությունների վերագործարկո՞ւմ, թե՞ իրավիճակային լուծում

Հարաբերությունների վերագործարկո՞ւմ, թե՞ իրավիճակային լուծում

«Բաց դո՞ւռը ջարդելու» փորձ

«Բաց դո՞ւռը ջարդելու» փորձ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist