Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հնագիտական պեղումների արդյունքները՝ ցուցահանդեսում

Հուլիսի 9, 2022
Մշակույթ
Հնագիտական պեղումների արդյունքները՝ ցուցահանդեսում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
546
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի արշավախմբերն անցած տարի հնագիտական պեղումներ կատարեցին Արարատի մարզի Ղուկասավան, Լանջանիստ, Մրգանուշ եւ Լուսաշող բնակավայրերի մոտակա եկեղեցիների տարածքներում:

Պեղումների արդյունքների մասին էր նախօրեին Մասիսի տարածաշրջանի Նոր Խարբերդի երաժշտական դպրոցի միջանցքում բացված ցուցահանդեսը, որին ներկա էին հնագիտական արշավախմբերի անդամները, ԿԳՄՍ մարզային վարչության գլխավոր մասնագետ Սուրեն Շահինյանը: Թեմի Մարմարաշեն գյուղի հոգեւոր հովիվ տեր Ղազար քահանա Թորոսյանը տերունական աղոթքով բացեց ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութեր, ինչպես նաեւ կատարված աշխատանքների մասին լուսանկարներ: Հնագետ Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ինքն առանձին պեղել է Ղուկասավան գյուղում Սուրբ Մարիամ եկեղեցու տարածքը: Իսկ մյուս գյուղում պահպանված հնադարյան շինությունների տարածքներում աշխատել է հնագիտական արշավախումբը՝ Արտակ Գնունու ղեկավարությամբ, Էջմիածնի քաղաքային թանգարանի տնօրեն, հնագետ Անժելա Թադեւոսյան-Գնունու, Գագիկ Սարգսյանի եւ Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ:

Ներկայացնելով պեղված հոգեւոր հնավայրերը՝ Ա. Գնունին տեղեկացրեց. «Ղուկասավանի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին: Սակայն դեռեւս դարի առաջին կեսին վերաբերող արխիվային փաստաթղթերում գյուղում հիշատակվում է հին եւ գեղեցիկ եկեղեցի: Հետազոտությունների ընթացքում պարզ դարձավ, որ 1890-ականների եկեղեցին կառուցվել է ավելի հին կառույցի հիմքերի վրա: Բացի այդ, կառույցում օգտագործվել են էլ ավելի հին շինությունների ճարտարապետական դետալներ: Տարածքի հետազոտման ժամանակ պարզ դարձավ, որ այն բնակեցված էր դեռեւս էնեոլիթի ժամանակաշրջանից, ինչի մասին վկայում են խեցեղենի բազմաթիվ նմուշներ»:

Մրգանուշի եկեղեցին 19-րդ դարի փաստաթղթերում հիշատակվում է որպես Ս. Աստվածածին եկեղեցի, սակայն տարածքի հետազոտության ժամանակ հայտնաբերվեց եկեղեցու շինարարական արձանագրությունը, որում հիշատակվում է Ս. Թադեւոս առաքյալը: Լանջանիստի Ս. Աստվածածին եկեղեցին Օրբելյանների շինարարական արվեստի փայլուն նմուշներից է: Մինչեւ 1970-ականները եկեղեցին կանգուն էր, երբ պայթեցվել է գանձագողերի կողմից: Հետազոտությունները, որոնց մասնակցում էր ՀՀ ԳԱԱ ինստիտուտի աշխատակից վիմագրագետ Հայկ Հակոբյանը, թույլ տվեցին ճշտել եկեղեցու կառուցման ժամանակաշրջանը, ինչպես նաեւ հանգել մի շարք կարեւոր եզրակացությունների: Մասնավորապես՝ պարզ դարձավ, որ եկեղեցին կառուցվել է 1293-1309 թթ. ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, պարզ դարձավ, որ այստեղ դարեր առաջ խոշոր վանական համալիր էր: Լուսաշողի Ս. Հովհաննես եկեղեցուց պահպանվել էր միայն զանգակատունը: Սակայն այստեղ գտնվող տարաժամանակյա բազմաթիվ խաչքարերի բեկորները վկայում են, որ իրականում այստեղ պետք է կառուցված լիներ խոշոր համալիր: Իսկապես, հետազոտությունները ցույց տվեցին, որ իրականում զանգակատունը կառուցված էր բավականաչափ մեծ մի եկեղեցու հարավային կողմում:

Լեւոն Մկրտչյանի կողմից իրականացված պեղման աշխատանքների շնորհիվ լիովին բացվեցին այս շինության հիմքերը: Պարզ դարձավ նաեւ, որ այստեղ գոյություն ուներ խոշոր վանական համալիր, ինչի մասին են վկայում բազմաթիվ տնտեսական հորերը, ինչպես նաեւ հայտնաբերված կնիք-մատանին: Ինչպես եւ Ղուկասավանում, Լուսաշողում եւս վկայված  են բնակության հետքեր՝ սկսած Ք. ա. 5-րդ հազարամյակից: Հնագետները շնորհակալություն հայտնեցին իրենց աշխատանքները հովանավորողներին (Մասիսի խոշորացված համայնքապետարան, անհատներ), որոնց շնորհիվ հնարավոր դարձավ կարեւոր պատմական տեղեկություն ստանալ հիշյալ բնակավայրերի մասին: Ցուցադրությունը կշարունակվի 2 շաբաթ:

Ի դեպ, հնագետ Գագիկ Սարգսյանը, Արտակ Գնունին, Լեւոն Մկրտչյանը հնագիտական մեծ աշխատանքներ են կատարել Արցախում, հատկապես՝ Քաշաթաղի շրջանում: Մոտ օրերս խումբը կմեկնի Արցախ՝ շարունակելու կիսատ թողած մի շարք ուսումնասիրությունները հնավայրերում: 

Թեգեր: Ցուցահանդես
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Արտահայտություն, որ դաշույնի պես խոցեց մարմինը…

Արտահայտություն, որ դաշույնի պես խոցեց մարմինը...

Հայ որբուկների պատվելի հայրիկը

Հայ որբուկների պատվելի հայրիկը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist