Հետխորհրդային տարիներին Արցախի մայրաքաղաքը շատ է կերպարանափոխվել, ազ-գային արժեքների, հնի եւ նորի ներդաշնակ համադրմամբ՝ պահպանելով ճարտարապե-տական իր դիմագիծը, տանտերերի, ինչպես նաեւ երկիր այցելող հյուրերի համար դար-ձել հոգեհարազատ օջախ ու առավել պահանջված, սրտահաճ վայր, լույսի եւ բարության, պայծառ երազանքների ու մտահղացումների իրագործման խորհրդանիշ, որտեղ ճերմակ աղավնիներն են հպարտ թեւածում տանիքների վրա՝ խաղաղության աղերսները կտուցնե-րին…
Դաժան պատերազմից եւ ավերածություններից աննշան հետքեր են այսօր մայրաքաղա-քում մնացել: Այն աշխարհի համայն հայության օժանդակությամբ այնպես արագ է բարե-կարգվել ու վերակառուցվել, որ Ստեփանակերտ առաջին անգամ ոտք դնողը հազիվ թե կարողանա լիարժեք պատկերացում կազմել տարիներ շարունակ շրջափակման եւ հրե-տակոծության, ռմբահարման տակ գտնվող մայրաքաղաքի, անդառնալի կորուստներ եւ զրկանքներ կրած բնակչության դառն ճակատագրի մասին:
Այնուամենայնիվ, մի կարեւոր երեւույթ չի կարող դուրս մնալ նրանց տեսադաշտից: Կիսա-վեր, գորշ տներն իրենց տեղը զիջում են նորակառույցներին, իսկ հին, ճարտարապետա-կան հետաքրքրություն ունեցող շինությունները հիմնանորոգվում, ամրացվում, տեսքի են բերվում, համապատասխանեցվում հնագույն ազգային ոճին եւ ճարտարապետության պահանջներին: Այդ գործընթացն առավել նկատելի է քաղաքի Թումանյան փողոցում, որը հնագույններից է Ստեփանակերտում՝ իր պատմական անցյալով ու ներկայով, մշակութա-յին առանձնահատկություններով, մարդկանց կենցաղով եւ սովորություններով, կենսու-նակությամբ եւ լավատեսությամբ:
Այստեղ ժամանակին բնակվում էին ժողովրդի մեջ հարգանք եւ հեղինակություն վայելող արհեստավորներ, շինարարներ, որոնց ձեռքով է կառուցվել եւ բարեկարգվել փողոցը, բացվել առաջին արհեստանոցներն ու վաճառատները, հյուրատունն ու գինետունը, դարբնոցը… Տարեցների վկայությամբ՝ սկզբնական շրջանում (անցյալ դարի 30-ական թվականներին) այն «Սովպրոսպեկտ» էր կոչվում, ապա վերանվանվեց Թումանյան՝ ի պա-տիվ հայ մեծանուն գրողի: Տարիների ընթացքում փողոցի երկայնքով բնակելի առանձ-նատներ եւ հասարակական նշանակության տարբեր շինություններ են կառուցվել, ձեռ-նարկություններ եւ արտադրական հիմնարկներ բացվել: Հարավային կողմից 30-ականնե-րից գործում էր ամենախոշոր ձեռնարկությունը՝ «Ղարմետաքսկոմբինատը», որի աշխա-տողների թիվն անցնում էր 3 հազարից:
Ցավոք, հրետակոծությունների եւ ռմբակոծությունների հետեւանքով այն 1992-ին հիմնա-հատակ ավերվեց: Հրի մատնվեցին նաեւ ձեռնարկության հարեւանությամբ գործող կա-հույքի գործարանը ու շինանյութերի կոմբինատը (ի դեպ, կիսավեր ձեռնարկության փո-խարեն ծրագրվում է կառուցել 500 բնակարանոց նոր թաղամաս): Այդ տարածքներն այ-սօր վերածվել են խիտ բնակեցված թաղամասերի՝ ճարտարապետական ուշագրավ լու-ծումներով, կառուցապատ համալիր շենքերով, հասարակական շինություններով: Նախ-կին «Ղարմետաքսկոմբինատի» տարածքում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտ-րոնը, որի շրջապատում վեր են խոյացել ժամանակակից մի շարք նորակառույց շենքեր: Այդ շարքը հետագայում համալրվել է «Արցախ» թաղամասի վարդագույն նորակառույցնե-րով: Բարեկարգ փողոցի վրա աչքի են զարնում արմատներով շուշեցի Ս. Սարկիսովի նվի-րատվությամբ կառուցված Խ. Աբովյանի անունը կրող դպրոցի հոյակերտ մասնաշենքը, որտեղ աշակերտների թիվը 1700-ի է հասնում, ինչպես նաեւ «Երեւան», «Օլիմպ», «Էդ-Եմ» հյուրանոցները: Քիչ վերեւ, հարեւանությամբ անցորդներին իր գիրկն է կանչում դեպի Վե-րածննդի հրապարակ ձգվող նորածնունդ Ազատամարտիկների չքնաղ այգին, որտեղ հա-մալիր շինությունները, շատրվաններն ու բազմաթիվ հրապարակները՝ սալիկապատ, գե-ղեցիկ ճեմուղիներով, մի ներդաշնակ ամբողջություն են կազմում: Ծառ ու թփերի, բազմա-զան ծաղիկների գույներից եւ բուրմունքից կախարդվում, զգաստանում ես մի պահ եւ հիշողությունների գիրկը տեղափոխվում: Այստեղ, այս չքնաղ այգում խնկարկվում է ար-ցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը…
Ճարտարապետները մեկ այլ լուծում են գտել Թումանյան փողոցի՝ մշակույթի եւ երիտա-սարդության պալատի շենքից դեպի վեր ձգվող թաղամասի համար՝ փորձելով վերարժեւո-րել եւ իմաստավորել ավելի քան մեկուկես դարի նրա պատմությունը: Կառուցապատման ժամանակ արվում է հնարավորը՝ բացառելու շեղումները եւ հնի ու նորի համադրմամբ պահպանելու ընդհանրական դիմագիծը: Իսկ թե դա որքանով կհաջողվի մտահղացման հեղինակներին, ցույց կտա ժամանակը (հատկանշական է, որ քաղաքի կառուցապատման առաջին նախագիծն արվել է 1930 թ., ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից):
Շուրջ մեկ տարի է, ինչ Հին թաղամասում կառուցապատման եւ բարեկարգման աշխա-տանքներն այսօր էլ չեն դադարում: Առաջին փուլով «շարքից դուրս են բերվել» վթարային շինությունները, նախկին տեսքը պահպանելով՝ վերականգնվում են ճարտարապետական որոշակի հետաքրքրություն ներկայացնող քարաշեն առանձնատները եւ հուշարձանները, հասարակական կառույցները՝ շինարարական աշխատանքներում հիմնականում օգտա-գործելով տեղական շինանյութեր: Առանձնակի շուք է հաղորդվել շինությունների ճակա-տային մասին՝ խուսափելով ավելորդ գունազարդումներից:
Ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանի խոսքով՝ համալիր աշխատանքների ապահովման առաջնահերթություններից է մնում սեյսմիկ անվտանգության պահանջների իրագործու-մը: Փողոցի կառուցապատումն ու բարեկարգումը պետք է իրականացվեն պատշաճ որա-կով, բացառապես արհեստավարժ մասնագետների եւ փորձառու շինարարների ուժերի համադրմամբ: Ըստ որում՝ բոլոր օղակներում ակտիվ վերահսկողություն պիտի սահման-վի, որպեսզի անվնաս պահպանվեն պատմամշակութային արժեք ներկայացնող հուշար-ձանները: Անշուշտ, փողոցի դիմագիծը թարմ գույներ կստանա ճարտարապետական նոր լուծումներով կառուցվող բնակելի նոր թաղամասով, որտեղ հիմնականում բնակություն կհաստատեն մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքները:
Քանի որ փողոցի երկայնքով «ձգվող» լորենիներն առանձնակի հմայք ու ներդաշնակու-թյուն են հաղորդում թաղամասին եւ քամուց պահպանող հուսալի շերտ են՝ արտադրելով հսկայական քանակությամբ թթվածին, հաշվի առնելով փողոցի ընդլայնման պահանջը, անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ծառահատումներից: «Բարեփոխիչ ցանկացած գործ պիտի կատարվի նվիրումով եւ պատասխանատվությամբ՝ դրսեւորելով գեղագիտա-կան ճաշակ եւ ստեղծագործական մոտեցում, գիտակցելով, որ փողոցը վերակառուցվում, բարեկարգվում է դարերի համար, սերունդների համար, եւ ոչ մի մանրուք չպետք է վրիպի շինարարների տեսադաշտից»,- նշում է Վլ. Սարգսյանը: