Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ես չեմ կարող ապրել առանց հայ լինել…»

«Ինքն իր հռչակից մեծ է եւ հռչակված ուրիշներից էլ է մեծ…»

Օգոստոսի 31, 2022
Մշակույթ
«Ես չեմ կարող ապրել առանց հայ լինել…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
321
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Շատ շուտ հասկացա, թե ինչ է մահը, որովհետեւ երեք տարեկան էի, երբ հայրս մահացավ: Այն գիտակցությունը, որ մենք հավերժ չենք, ստիպեց մտածել այդ ուղղությամբ: Ինչպե՞ս հաղթահարել անխուսափելի մահը, այլապես ակնհայտ անիմաստ է ծնվել: Ինձ թվում է՝ մնայուն գործերով կարելի է հաղթահարել մահը: Եվ ես ընտրեցի գրելը: Շատ շուտ այդ որոշումն ընդունեցի՝ դեռ 10 տարեկան չկայի…»:

Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ

Երեւի մեծերի  «մենաշնորհն»  է դեռ էն գլխից արժանանալ ճակատագրի հարվածներին, դիմակայել դրանց եւ… զորեղանալ: Որքանո՞վ տրամաբանական չէ նման ընկալումը համաշխարհային գրականության դասականներից մեկի՝ Վիլյամ Սարոյանի պարագայում, որին բախտ էր վիճակված դեռ մանկուց  զրկվել հայրական սրտի գորովանքից, նրա բազկի զորակցությունից, ընտելանալ ու չընտելանալ որբանոցային կյանքին, բեռնել իր նկուն ուսերն աշխատանքով, որ գոյատեւել կարողանային ինքը, մայր Թագուհին եւ երկու քույրերը՝ մոռանալով պատշաճ ուսումնառության մասին. «Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերին ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս եւ, ի վերջո, վռնդեցին դպրոցից…»:

Աշխատանքը, սակայն, չէր խանգարելու դեռ տասը տարեկանում անմահության մասին մտածող ապագա գրողին տարվել ընթերցանությամբ ու նաեւ ստեղծագործել՝ գրելով փոքրիկ պատմվածքներ: 1933-ին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում տպագրվում է առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Մեկ տարի անց լույս է տեսնում անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա»՝ միանգամից ճանաչում բերելով 26-ամյա հեղինակին: Գրողն արդեն դեպի Օլիմպոս տանող ճանապարհին էր. 1939 թ. Սարոյանն արժանանում է Նյու Յորքի քննադատների եւ Պուլիցերյան մրցանակների, բայց հրաժարվում վերջինից (10 հզ. դոլար)՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին եւ այն չվերածի առեւտրի:

Գրական գործունեության առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան տասը ժողովածուներում՝ «Փոքրիկ երեխաներ», «Ողջույն քեզ, սեր», «Անունս Արամ է», «Սիրելիս» եւ այլն: Դրանք բնական եւ ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են, որոնցում նա իր ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է եւ նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:

«Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս: Ես Կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երեւանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ եւ ամեն տեղ նույն մարդն եմ»: Ուստի եւ պատահական չէ, որ իր հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան կենսակերպի համահարթեցնող չափանիշներին: Նրա հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության եւ անկեղծության խորհրդանիշներ:

Իրականության եւ երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգեւոր գեղեցկության, սիրո եւ բարու հաստատման մոտիվներն ինքնատիպ լուծումներ են ստացել գրողի դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամանակը», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածը մանկանց», «Քարանձավի մարդիկ», «Խաղողի այգին», «Մի գավաթ բարություն»՝ գործեր, որոնք ներկայացվել են հայկական եւ մոսկովյան բեմերում:

Երկրորդ աշխարհամարտ. 1942-ին Վիլյամ Սարոյանը զորակոչվել է բանակ, պատերազմն ընկալել որպես մարդկության մեծագույն աղետ ու չարիք: Այդ թեման է արտացոլված «Մարդկային կատակերգություն» վիպակում, որի համանուն ֆիլմի սցենարի համար արժանացել է «Օսկար» մրցանակի: Նույն թեմային է նվիրված նաեւ «Վեսլի Ջեկսոնի արկածները» վիպակը:

Գրողն անցյալ դարի 50-60-ական թթ. ապրել է Եվրոպայում, ստեղծել ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք՝ «Ինչ-որ ծիծաղելի բան», «Հայրիկ, դու խենթ ես», «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Տղաներ եւ աղջիկներ», «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում»: Այդուհետ, երբ վերադարձել էր Միացյալ Նահանգներ, ծնվելու էին հուշագրությունները՝ նվիրված Չարլի Չապլինին, Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Պաբլո Պիկասոյին, Եղիշե Չարենցին, դարի այլ մեծերի:

Մեծանուն գրողը հայրենիքում եղել է 4 անգամ: Վերջին այցը 1978-ին էր, իսկ ապրելուն մնացել էր քիչ ժամանակ…

«Ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքն է». իր խոսքերն են: Եվ մահվանից առաջ կտակել էր, որ իր աճյունափոշու մեկ մասը հավիտենական հանգրվան ունենա այդ «գեղեցիկ ու անուշ» հայրենիքում: Եվ ունեցավ՝ սրբացնելով հայրենի հողի իր բաժին կտոր-տարածքը հայ մեծերի պանթեոնում, որի անմահ ննջեցյալներից մեկի՝ Հրանտ Մաթեւոսյանի խոսքով էլ ամփոփենք. «Մեծերը բացառություններ են, իրենք են ստեղծում իրենց օրենքները, եւ հայի ոգին Սարոյանով է մտել կեցության նոր ոլորտ… Ինքն իր հռչակից մեծ է եւ հռչակված ուրիշներից էլ է մեծ…»:

Թեգեր: մշակույթՎիլյամ Սարոյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Առաջին կին դասախոսը Փարիզի «College de France»-ում

Առաջին կին դասախոսը Փարիզի «College de France»-ում

«Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

«Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist