Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Օգոստոսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Տաղանդը միշտ է ճանապարհ բացում

Անմահության ճանապարհ՝ արգելանքների հաղթահարումով

Սեպտեմբերի 3, 2022
Մշակույթ
Տաղանդը միշտ է ճանապարհ բացում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
82
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սերգեյ Դովլաթով (Դովլաթյան). նրա գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզվով: Գրողն իր հայկական արմատներին անդրադարձել է «Մերոնք» գրքում: Նախկին Միությունում նրան գիտեին ոչ օրինական հրատարակություններից եւ «Ազատություն» ռադիոկայանի հեղինակային հաղորդումների շնորհիվ: Այդպիսին էին ճշմարտությունը լլկող ժամանակները, երբ գաղափարախոսական կապանքներն ու հալածանքներն ստիպում էին այլախոհ անհատականություններին լռել կամ լքել հայրենիքը…

Ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող հայ-հրեական ծագումով գրողը, որ Բրոդսկու եւ Սոլժենիցինի հետ արտասահմանում 20-րդ դարավերջի ռուսալեզու ամենաճանաչված հեղինակներից է, ծնվել է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում: Երեք տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ: Այստեղ էլ ընդունվում եւ երկուսուկես տարի ուսանում է Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական բաժնում, շփվում հանրաճանաչ գրողների, արվեստագետների հետ՝ Իոսիֆ Բրոդսկի, Եվգենի Ռեյն, Սերգեյ Վուլֆ, Ալեքսանդր Նեժդանով, այլք: Բուհական կրթությունը կիսատ էր թողնելու վատ սովորելու պատրվակով, որին հաջորդելու էր եռամյա բանակային ծառայությունը ներքին զորքերում: Հետագայում այլախոհ բանաստեղծ Բրոդսկին իր հուշերում գրելու էր, թե «Դովլաթովը բանակից վերադարձավ ինչպես Տոլստոյը Ղրիմից՝ պատմությունների փաթեթով եւ փոքր-ինչ զարմացած հայացքով…»: Իսկ ուսումը շարունակել պետք էր՝ այս անգամ նույն բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ուսմանը զուգահեռ՝ նաեւ աշխատանք նավաշինական ինստիտուտի պարբերականում, որը չէր խանգարելու ստեղծագործական ոգորումներին: Գրում է պատմվածքներ, հրավիրվում՝ անդամակցելու «Քաղաքացիներ» գրական խմբակին, որում քիչ չէին ռուս հայտնի գրողները:

1972-75 թվականներին Դովլաթովն ապրում է Էստոնիայում: Մայրաքաղաքային գրանցում ստանալու նպատակով որոշ ժամանակ աշխատում է կաթսայատանը որպես հնոցապան, միաժամանակ աշխատակցում «Սովետսկայա Էստոնիա» թերթին որպես արտահաստիքային թղթակից, ապա աշխատանքի ընդունվում էստոնական ծովային նավագնացության «Էստոնիայի ծովային» շաբաթաթերթում՝ զբաղեցնելով պատասխանատու քարտուղարի պաշտոնը: Լրագրողական աշխատանքը շարունակում է նաեւ «Երեկոյան Տալլին», «Սովետսկայա Էստոնիա» թերթերի խմբագրություններում: «Փոխզիջում» գրքի պատմվածքներում հեղինակը պատմում է այդ տարիների իր գործունեության, խմբագրության գործընկերների մասին: Իսկ նրա առաջին՝ «Հինգ անկյուններ» ժողովածուն դաժան ճակատագրի է արժանացել՝ էստոնական ՊԱԿ-ի հրամանով ոչնչացվել է «Էէստի Ռաամատ» հրատարակչությունում, լույսընծայման խանձարուրի մեջ, դեռ չհասած ընթերցողին… Այդուհետ գրողն ստիպված էր լքել բնակավայրը, որոշ ժամանակ էքսկուրսավար աշխատել ռուսական Պսկով քաղաքի մոտակայքում գտնվող Պուշկինյան արգելոցում:

Դովլաթովը Լենինգրադ է վերադառնում 1975-ին, աշխատում «Խարույկ» ամսագրի խմբագրությունում, գրում է արձակ գործեր, որոնց տպագրությունը մերժվում էր ու մերժվում: Նա ստիպված էր իր գործերը հրատարակել անօրինական ճանապարհներով, ինչպես նաեւ տարագրության մեջ հրատարակվող «Ժամանակը եւ մենք», «Աշխարհամաս» ամսագրերում: Ամեն դեպքում, նրա գիրն ու մտածելակերպը խորթ էին անդեմ ժամանակների պահանջներին ու ոգուն: Եվ 1976 թ. նրան հեռացնում են ԽՍՀՄ ժուռնալիստների միությունից… Իշխանությունների անթաքույց հետապնդումներն ստիպում են տաղանդավոր գրողին արտագաղթել Միացյալ Նահանգներ, հաստատվել Նյու Յորքի Ֆորեստ Հիլս շրջանում: Այստեղ նա ստանձնելու էր ռուս վտարանդի մտավորականների հիմնադրած «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Ամսագրի խմբագրակազմում էին այդ ժամանակների բազմաթիվ դեմքեր՝ Բորիս Մետեր, Ալեքսանդր Գենիս, Պյոտր Վայլ, բալետային եւ թատերական լուսանկարիչ Նինա Ալովերտ, պոետ եւ էսսեիստ Գրիգորի Ռիսկին, ուրիշներ: Դովլաթովի խմբագրությամբ թերթը արագորեն լայն ճանաչման է արժանանում էմիգրանտների շրջանում, ինքը՝ գրողը, արձանագրում մեծ հաջողություններ: Նրա ստեղծագործությունները տպագրվում են ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներում: Տարագրության 12 տարիների ընթացքում, ցավոք, կարողանում է հրատարակել ընդամենը մեկ գիրք…

Բայց գրքերի սակավ քանակը բնավ չէր նեղացնելու նրա՝ ճանաչված ու տաղանդավոր լինելու սահմանագիծը: Նրա համբավը հասնելու էր նաեւ հայրենիք, որի հանճարեղ զավակներից շատերն էին դարձել գաղթյալներ եւ իրենց հավիտենական ննջելատեղին գտել օտար հողում, օտար երկնքի տակ: Այդպիսի ճակատագիր էր վերապահված նաեւ ընդամենը 48 տարի ապրած Սերգեյ Դովլաթովին, որի անունն հավերժացնող փողոց կա Նյու Յորքի Քուինսի շրջանում…

Թեգեր: գրողմշակույթՍերգեյ Դովլաթով
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Կարին» գործողության 40-ամյակի առիթով

«Կարին» գործողության 40-ամյակի առիթով

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

    «Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հատիս լեռն ու ամրոցը

    27 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist