Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ տնտեսական շահերը գերակա են դառնում միջազգային պայմանագրերի նկատմամբ

ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքը նախընտրում է դիվանագիտական լուծումներ

Սեպտեմբերի 16, 2022
Հանրապետություն
Երբ տնտեսական շահերը գերակա են դառնում միջազգային պայմանագրերի նկատմամբ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
133
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը Հայաստան նախատեսված է հաջորդ շաբաթ։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, ՀԱՊԿ-ն սկսել է իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում (սեպտեմբերի 13-ին.- խմբ.) ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ «գնահատելու Հայաստանի սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը»։ Երեկ պաշտոնատար անձանց խմբի հետ Երեւան պետք է ժամաներ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, վերջինս նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, իսկ կազմակերպությունն էլ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հույս ունի։ «Ռազմական ուժի կիրառման, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, մասին ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր եւ, ես կարծում եմ, ոչ էլ առաջիկայում խոսք չկա»,- ընդգծել է նա՝ շեշտելով, որ առկա խնդիրը պետք է լուծվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։

«Քաղաքական-դիվանագիտական ճանապարհով» լուծումների հասնելու ջատագովներից են նաեւ Բելառուսն ու Ղազախստանը։ Մասնավորապես, Հայաստանի կողմից հրավիրված արտահերթ հեռավար նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։ Ելույթ ունենալով նիստի ընթացքում, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները իրավիճակը կայունացնելու, ուժի կիրառումից հրաժարվելու եւ անհապաղ բանակցություններ սկսելու համար։

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդին, անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, վստահեցրել է, որ ղազախ խաղաղապահներ ուղարկելու հարց իրենց օրակարգում դեռ չկա։ Նա նաեւ հավելել է, թե դժվար է խոսել սահմանի որեւէ խախտման մասին, քանի որ «երկու երկրների միջեւ այն սահմանազատված չէ, այսինքն՝ բաժանարար գիծ չկա»։ «Առաջին խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման համատեղ հանձնաժողովի աշխատանքների վերսկսումն է։ Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով։ Քանի որ մենք սահմանազատել ենք մեր սահմանը ցամաքային եւ նույնիսկ ծովային սահմանի ողջ պարագծով, ապա սահմանազատումը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ սահմանազատումը մեզնից հավանաբար 2-3 տարի կպահանջի»,- հավելել է Թլեյբերդին։ Ղազախստանի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ սահմանազատման եւ սահմանագծման առաջարկը տեղին կլիներ, եթե չպարտադրվեր ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով։ Ավելին, դեռեւս 2021 թ. մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայկական հողում են, սեպտեմբերի 13-ից սկսված ռազմական ագրեսիայի արդյունքում եւս չի բացառվում որոշ դիրքային բարելավումներ, հետեւաբար նման պայմաններում անհնար է կիրառել վերոնշյալ գործընթացները։ Հակառակ դեպքում ստացվում է, որ լեգիտիմացնում ենք սողացող պատերազմի արդյունքները։

ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու աննպատակահարմարության մասին խոսել է նաեւ Ղազախստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Այդոս Սարիմը՝ հայտարարելով, որ «Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակում Ղազախստանը շահագրգռված չէ զորքեր ուղարկել»: Սարիմը նշել է, որ Ղազախստանը չի կարող աջակցել Հայաստանին՝ ի վնաս Ադրբեջանի հետ հարաբերությունների, քանի որ «այնտեղ շատ մտերիմ մարդիկ են ապրում, որոնց հետ մեծ առեւտրաշրջանառություն կա եւ շատ մեծ ծրագրեր»։ Ըստ նրա, երկրում հասարակական կարծիքը եւս ավելի շատ հակված է աջակցելու Ադրբեջանին։ Միաժամանակ նա հերքել է հրապարակված լուրերը, թե Ղազախստանը ծրագրում է դադարեցնել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին այս իրավիճակի պատճառով։ «Նման խոսակցություններ չեն եղել, էլ չեմ խոսում քննարկումների մասին»,- ընդգծել է Սարիմը՝ հավելելով, որ Ղազախստանի դիրքորոշումը չի նախատեսում ՀԱՊԿ-ի անդամակցության չեղարկում եւ կասեցում։ Ղազախստանի դիրքորոշումը տեղավորվում է Թուրքիայի հետ ամենատարբեր ոլորտներում ունեցած սերտ համագործակցության տրամաբանության մեջ, առավել եւս, որ Թուրքիայի բացահայտ աջակցությունը, կարծես թե, ուղեցույց է դառնում թյուրքական պետությունների համար։

Պետք է փաստել, որ ի դեմս Ղազախստանի, ՀԱՊԿ-ի բոլոր այն անդամ երկրները, որոնք ամենատարբեր պատճառաբանություններով, սկսած տնտեսականից, հրաժարվում են կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթները, հարված են հասցնում կազմակերպությանը։ Ստորագրված եւ վավերացված պայմանագրերի դրույթների չկատարումը կամ ընտրողաբար կատարումը հղի է լուրջ վտանգներով, առաջին հերթին՝ հեղինակազրկվում է կազմակերպությունը, թուլանում քաղաքական կշիռը ոչ միայն անդամ պետությունների համար, այլեւ միջազգային հարթակներում։

Թեգեր: ՀայաստանՀԱՊԿՂազախստանՍտանիսլավ Զաս
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատերազմի «կապույտ գծերը»

Պատերազմի «կապույտ գծերը»

Բերձորում թյուրքական պետությունները սադրում են Հայաստանին եւ ՀԱՊԿ-ին

Առաջնայինն ագրեսիայի պատճառների վերացումն է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist