Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Զինվորի վերադարձը

Սեպտեմբերի 21, 2022
Սոցիում
Զինվորի վերադարձը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
424
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանական բանտերում 9 ամսից ավելի անցկացրած՝ Հայոց բանակի լոռեցի զինվոր Էդիկ Հովսեփյանն օրեր առաջ հայրենիք վերադարձավ իր նման գերության մատնված գյումրեցի չորս զինվորների հետ…

9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Հրաձիգ էր, հող հայրենին պաշտպանել է Ջրականում (Ջաբրաjիլ), Հադրութում, Կարմիր Շուկայում: «Ամենուր մեր տղաները տղամարդու պես կռիվ տվին, բայց…,- պատմում է նա:- Վերջին օրերին պաշտպանում էինք Թաղավարդը: Այստեղ ռումբի պայթյունից հետո ես ու էլի զինվորներ հայտնվեցինք հողի հաստ շերտի տակ: Բախտս բերեց՝ ձեռքս հողից դուրս էր մնացել, տեսան, օգնեցին, փրկվեցի…»:

Օրեր անց՝ դարձյալ արկի պայթյուն: Այս անգամ վիրավորումը ծանր էր. արկի բեկորը մտել-մնացել էր անրակի մեջ: Բուժում է ստանում նախ Ստեփանակերտում, ապա Երեւանի զինվորական հիվանդանոցում: Ապաքինվելուց հետո դարձյալ շարունակում է ծառայությունը Արմավիրում, Ջերմուկում: Զորացրվելուն մնացել էին հաշված օրեր: Այդ օրերից մեկում նա Քարվաճառում (Քելբաջար) սահմանային հսկողության համար երեք դիրքերից մեկում էր: Առավոտյան, երբ տեղ հասան նաեւ հերթափոխի եկած մեր զինվորները, նրանց վրա հարձակվեցին մինչեւ ատամները զինված թուրք հատուկջոկատայիններ, դիպուկահարներ: Նրանց ներկայացրած պահանջը մեկն էր՝ այս դիրքերը վաղուց են հանձնված, մերն են, ի՞նչ գործ ունեք այստեղ, հանձնվեք… Հայերը փորձել են պարզաբանել: Հրամանատարը մոտեցել է թուրքերին, խոսել են, հետո նրանք սկսել են խփել մեր հրամանատարին: Սկսվել է երկուստեք փոխհրաձգություն…

Թուրքերը շատ էին, իրենք ամեն կողմից շրջապատված էին: Էդիկի ասելով՝ իրեն եւ էլի մի խումբ հայ զինվորների գերի են վերցնում: Ավելորդ է խոսել, թե ինչ տանջանքների են ենթարկվել մեր զինվորները: Դժվարությունները փոքր-ինչ թեթեւացել են միայն Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո: Նաեւ նրանց շնորհիվ գերությունից վերջապես ազատվեց Էդիկը:

«Օր չկա, որ չհիշեմ ծանր օրերը,- ասաց նա,- բայց, դե, չեմ պատրաստվում ապրել միայն դառը հիշողություններով: Մի փոքր ցավեր ունեմ, ոտքս գետնին դժվար եմ դնում. ոչինչ, դրանք կանցնեն: Մտածում եմ՝ մի փոքր կազդուրվեմ, մի գործ սկսեմ, ընտանիք կազմեմ, երեխաներ ունենամ…»:

Եվ նայելով Զարյա տատիին ու Ֆերիկ պապիկին՝ կատակով ավելացնում է. «Որպեսզի տատիկ-պապիկս էլ իրենց ուսերը բարձրացնեն, շտկեն, դեմքներից էլ վախն ու կսկիծն անհետանան, եւ ուրախության ժպիտ հայտնվի»… 

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: Լոռու մարզպատերազմռազմագերիներ
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Նամակ առ Հայաստան»

«Նամակ առ Հայաստան»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուժգին հարված լռությանը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist