Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Իրանի առանցքային դերը Կովկասում

Ադրբեջանին կանգնեցնելու համար անհրաժեշտ է սանձել Թուրքիային

Սեպտեմբերի 30, 2022
Տարածաշրջան
Իրանի առանցքային դերը Կովկասում
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ից սկսած՝ ադրբեջանական զորքերն ականանետների ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, մեր զորքերն ունեն երեք զոհ: Այս պայմաններում հրետակոծությունը քիչ հավանական էր թվում՝ նկատի ունենալով համաշխարհային հանրության վերաբերմունքն ագրեսորի՝ Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավոր պատժամիջոցները, որոնք սպառնում են նրան: Ուրեմն՝ ինչո՞ւ Բաքուն կրկին կրակեց…

Հետախուզական կրակահերթեր

Ամենայն հավանականությամբ, այս անգամ հայկական կողմի պատասխան գործողությունները չեն թշնամուն ստիպել՝ դադարեցնելու կրակը: Ադրբեջանական զորքերը ժամը 22:00-ին ենթադրաբար լռել են այն պատճառով, որ այս անգամ նպատակ չունեին լայնածավալ ռազմական գործողությունների միջոցով ճեղքում իրականացնել հայկական զինուժի պաշտպանությունում: Բաքուն պարզապես փորձում էր ստուգել, թե ինչպես կդրսեւորի իրեն Իրանը, որն անընդհատ խոսում է Սյունիքում իր կարմիր գծերի մասին եւ Ադրբեջանին զգուշացնում, որ իր համար անընդունելի է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն: Ադրբեջանը միաժամանակ ուզում էր ճշտել, թե հայկական կողմն ինչպիսի զինատեսակներից կպատասխանի: Այլ կերպ ասած՝ ցանկանում էր հասկանալ, թե վերջին շաբաթներին ակտիվորեն շրջանառվող լուրերը, որ Հայաստանը զենք է ստանում ԱՄՆ-ից եւ Արեւմուտքից, որքանով են համապատասխանում իրականությանը: Այսօր խաղաղության պայմանագրի մասին խոսում է Ադրբեջանը՝ չհեռանալով այն տարածքներից, ուր ներխուժել է՝ խախտելով ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, իսկ հայ պաշտոնյաներն աստիճանաբար ավելի ու ավելի համարձակ են հայտարարում, որ քանի դեռ Ադրբեջանը չի հեռացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, որեւէ պայմանագրի մասին խոսք լինել չի կարող: Նրանք միեւնույն ժամանակ շեշտում են, որ Հայաստանը լի է վճռականությամբ՝ դուրս շպրտելու թշնամուն իր տարածքից՝ օգտագործելով ցանկացած հնարավորություն:

Ադրբեջանը սեփական կյանքի իրավունք չունի

Հայ-ադրբեջանական հարաբերություններն ի սկզբանե չէին կարող կառուցվել այն հիմքերի վրա, որոնցով սովորաբար հարաբերվում են հարեւանները: Եվ դա հասկանալի է՝ Ադրբեջան կոչված կեղծ պետությունը ստեղծվել է հայկական ու նախկին աղվանական հողերի վրա, իսկ դրան անուն է տվել թուրք Նուրի փաշան, որպեսզի վերջինս, իրագործելով թուրքական հետաքրքրությունները, ապագայում տարածքային պահանջներ ներկայացնի ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ իրանական Ատրպատականին: Զարմանալին այն է, որ ադրբեջանական կեղծիքը, թե ատրպատականցիներն իրենց եղբայրներն են, անցած հարյուրամյակի ընթացքում ներթափանցել է նույնիսկ տարբեր երկրների պատմագիտական շրջանակներ, չնայած չի բացառվում, որ այդ շրջանակները պարզապես այս կամ այն պետության կեղծիքի քաղաքականության գործիքներն են: Այս թեմային «ՀՀ»-ն դեռ կանդրադառնա, քանի որ այն շատ ընդգրկուն է, եւ արդարության վերականգնման ճանապարհին պարզապես հնարավոր չէ հպանցիկ անդրադառնալ դրան: Սակայն մեր ընթացքը սկսելով հազարամյակների խորքից, ավելի ճիշտ՝ մարդկության պատմության ամենասկզբից՝ գիտենք, որ ատրպատականցիները հպարտ են, արժանիքներով լի եւ որեւէ կերպ կապված չեն թրքական թափթփուկների հետ: Դրա ապացույցն է նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը գործում է Թուրքիայի ուղեծրում: Մինչդեռ եթե, ինչպես ադրբեջանցիներն են պնդում, ատրպատականցիներն իրենց հարազատ եղբայրներն են, Բաքուն կարող էր միայն մեկ՝ իրանական կողմնորոշում ունենալ: Գաղտնիք չէ, որ երբ թելադրում է շահը, Ադրբեջանում կարող են արագ մոռանալ իրենց «ադրբեջանական» ծագումը եւ վերածվել պատմության թատերաբեմից անհետացած «աղվանների ժառանգների»: Մի կողմ թողնելով այն, թե էլ ինչ են պատրաստ լինել նրանք, ատրպատականցիներին խորհուրդ կտանք իրենց կեղծ «ազգականներին» հարցնել, թե վերջիններս արդյոք կողմնորոշվե՞լ են իրենց ծագման հարցում:

Որպես Թուրքիայի գործիք՝ Ադրբեջանը սեփական կյանքի իրավունք չունի եւ գործում է միայն Անկարայի շահերի տիրույթում: Հետեւաբար, հայ-ադրբեջանական հակամարտությունը նույնպես լուծում չունի, քանի դեռ չի սանձվել մեծ թշնամին՝ ցեղասպան Թուրքիան, որին պատմության դատաստանի առջեւ կանգնեցնելը բխում է մարդկության շահերից: Այն մարդկության, որը պայքարում է ստի ու կեղծիքի դեմ եւ արդեն հասկացել է, որ Մերձավոր Արեւելք զենքի ուժով ներխուժած եւ շատ ազգերի ցեղասպանության ենթարկած թուրքերը ոչինչ չեն տվել համաշխարհային  հանրությանը, այլ միայն ավելացրել են սպանությունները, թալանն ու ավերը: Այժմ իրականացվող քաղաքական գործընթացները կարող են զսպել Անկարային: Իսկ Թուրքիային կանգնեցնելը կնշանակի կանգնեցնել նաեւ Ադրբեջանին:

Իրանը հենվում է Հայաստանի վրա

Իրանը միշտ էլ լավ է վերաբերվել Հայաստանին: Այդ երկրում մեծ թվով հայեր են ապրում, ովքեր ներգրավված են տարբեր ոլորտներում եւ լուրջ ազդեցություն ունեն դրանց զարգացման վրա: Հայերի դերն ընդհանրապես մեծ է Իրանի տնտեսության մեջ: Գործում են հայկական եկեղեցիները: Հայ-ադրբեջանական հակամարտության սկզբնական փուլում, այո, Իրանն ադրբեջանամետ դիրքորոշում ուներ՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանը մահմեդական երկիր է: Աստիճանաբար հասկանալով, որ Ադրբեջանը չի ենթարկվելու իրեն, Թեհրանը հայտարարեց իր չեզոքության մասին: Բաքուն սկսեց մերձենալ Թուրքիային: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ալիեւն ու Էրդողանը պայմանագիր ստորագրեցին դաշնակցային հարաբերությունների մասին, նույնիսկ պլանավորեցին Ադրբեջանի ու Թուրքիայի միասնական բանակ ստեղծել, իսկ Բաքվի այդպիսի ջանքերը չէին կարող չանհանգստացնել Թեհրանին:

Իրանը հազարամյակների ընթացքում առանցքային դեր է խաղացել Կովկասում: Այն, որ Թուրքիան ձգտում է նրան դուրս մղել Կովկասից, հակասում է Թեհրանի քաղաքականության ընդհանուր ուղղություններին: Ադրբեջանն այժմ ձգտում է անեքսիայի ենթարկել հայկական Սյունիքի մի հատված, որն անվանում է «Զանգեզուրի միջանցք»՝ Նախիջեւանի ու նրա միջոցով Թուրքիայի հետ ցամաքային սահման ունենալու համար, ինչպես նաեւ Կասպից ծովի միջոցով ելք ապահովել դեպի Կենտրոնական Ասիա: Էրդողանը չի թաքցնում Օսմանյան կայսրության գաղափարներն իրագործելու իր պլանները: Այս պայքարում Թեհրանը չի ցանկանում զիջել Իրանին, եւ այդ երկրների միջեւ հակասություններն այնքան խորն են, որ Իրանը հենվում է Հայաստանի վրա: Թեհրանի ու Երեւանի մերձեցումն անխուսափելի է:

Ճշմարտության ճանապարհը պետք է բացվի

Արտասահմանյան շատ փորձագետներ պնդում են, որ Իրանը ձգտում է ազատ ելք ունենալ դեպի Հայաստան՝ նրան աջակցելու համար ստեղծելով տնտեսական որոշակի հնարավորություններ: Այդպիսի վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանը նույնիսկ միայն Ադրբեջանից է թույլ, հետեւաբար, Թեհրանը չի կարող ինչ-որ կերպ ուժեղացնել Երեւանին: Նրանք, ինչպես երեւում է, հեռու են պատմությունից կամ էլ, որպես ստի ու կեղծիքի զինվորներ, փորձում են նվազեցնել Հայաստանի դերը եւ նրան զրկել հնարավոր աջակցությունից, ինչպիսին էլ որ այն լինի: Հայաստանի հետագա հզորացումից սարսափածներին տեղեկացնենք, որ զենք ունենալու դեպքում Հայաստանը կարող է մարտահրավեր նետել ոչ միայն Ադրբեջանին, որն ըստ էության ոչինչ է, այլեւ նույն Թուրքիային: Այս հանգամանքը պետք է մեր ժողովրդի գիտական ներուժին ստիպի ակտիվորեն աշխատել հայկական շահերի տիրույթում՝ ելնելով հայկականությանը հավատարմության դիրքերից ու սկզբունքներից, այլ կերպ ասած՝ լինել զինվորը Աստծո, ում անհրաժեշտ է չեզոքացնել սուտը՝ ճանապարհ բացելով ճշմարտության համար: Հայկական մտքի ու բազկի հզորությունը միֆ չէ, այլ իրականություն, եւ դա ավելի լավ է հասկանում Թեհրանը, որը, ի տարբերություն շատերի, Մեծ Հայքի հետ քայլել է պատմության քառուղիներում եւ լավ գիտի նրա հաղթական ուժն ու ոգին:

Արտաքին ուժերը փորձում են խաղից դուրս թողնել Իրանին

Այս պայմաններում, երբ Իրանը հայտարարում է Հայաստանի կողքին կանգնելու եւ սահմանային որեւէ հարկադիր փոփոխություն թույլ չտալու իր պատրաստակամության մասին, կայունության կոնսերվատիվ բաստիոն համարվող այդ երկրում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, ի վերջո, հանգեցրել են բողոքի հզոր ցույցերի: Մասնավորապես՝ սեպտեմբերի 16-ին Թեհրանում մահացել է երիտասարդ քրդուհի Մահս Ամինին: Նրան ձերբակալել էր հասարակական կյանքի սովորությունների պահպանման գծով ոստիկանությունը՝ ոչ բավարար չափով փակ հիջաբի համար: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ամինին ոստիկանական բաժանմունքում կաթված է ստացել, որից հետո հայտնվել է կոմայի մեջ եւ մահացել: Բայց այդ ողբերգությունն օգտագործած եւ երկրում անկարգություններ հրահրած ուժերը լուրեր են տարածել, թե, իբր, Ամինիին դաժանաբար ծեծել են, ինչը եւ նրա մահվան պատճառ է դարձել:

Իրանական պաշտոնյաներն արդեն հայտարարել են, որ բռնկված անկարգությունների մեջ տեսնում են Արեւմուտքի ձեռքը: Ամինիի մահը օգտագործողներն ի սկզբանե քողարկվել էին՝ լավ իմանալով, որ իրանական իշխանությունները մեղադրելու են Միացյալ Նահանգներին եւ Արեւմուտքին:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու ԱՄՆ-ն ու Արեւմուտքը պետք է անկարգություններ հրահրեին, եթե այդքան արագ պետք է բացահայտվեին ու քստմնելի հանցագործությունը կազմակերպելու համար արժանանային համաշխարհային հանրության մեղադրանքին: Դա քիչ հավանական է թվում: Եվ, ընդհանրապես, հեռու պետք չէ գնալ՝ հասկանալու համար, թե ովքեր են հանգիստ խղճով ծեծում, բռնաբարում եւ մասնատում կանանց, ապա միջնադարյան անխռովությամբ լուսանկարում սեփական գործողություններն ու տեղադրում համացանցում: Երկրորդ հանգամանքը, որն Իրանը պետք է հաշվի առնի, այն է, որ Արեւմուտքն այժմ, երբ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով հայտնվել է, մեղծ ասած, ոչ բարվոք վիճակում, Իրանում անկարգությունների հրահրման մոտիվացիա չէր կարող ունենալ, քանզի դրանից օգտվելու ռեսուրսներն այս պահին բավարար չեն: Ավելին՝ ԱՄՆ-ն վաղուց է հաստատել, որ ցանկանում է վերականգնել միջուկային գործարքն Իրանի հետ, ինչին դեմ է Իսրայելը եւ տարբեր քայլերով փորձում է խանգարել իրանա-ամերիկյան հաշտեցման գործընթացին:

Ուրեմն՝ ո՞ւմ է ձեռնտու, որ Թեհրանն այժմ մեղադրի Միացյալ Նահանգներին ու Արեւմուտքին, զբաղված լինի անկարգությունների չեզոքացմամբ եւ ուշադրություն չդարձնի իր սահմանների մոտ տեղի ունեցող իրադարձություններին: Ադրբեջանն ու Թուրքիան սեպտեմբերի 28-ի երեկոյան փոքր ստուգում կատարեցին՝ կրակելով հայկական դիրքերի վրա եւ ստուգելով Իրանի արձագանքն այս պահին, եւ եթե Իրանը չվերահաստատի իր դիրքորոշումներն արտաքին քաղաքական դաշտում, բացառված չէ, որ տարածաշրջանային կայունության հավերժական սպառնալիք Թուրքիան նոր հարձակում կսադրի՝ Սյունիքում սեփական նպատակներն իրագործելու համար: Իսկ Ադրբեջանին, ինչպես միշտ, օգնում է Իսրայելը, որը շարունակում է զենք մատակարարել Բաքվին՝ նրա տարածքը հակաիրանական ելույթների համար օգտագործելու նպատակով: Սրանք հարցեր են, որոնք մանրազնին ուսումնասիրության կարիք ունեն, քանզի մեծ է հավանականությունը, որ տարածաշրջանային դուրսպրծուկները հարձակվեն Իրանի վրա…

Հայաստանը՝ «հյուսիսային պատուհան»

Բողոքի ցույցերի ներկա փուլը բարդանում է այն հանգամանքով, որ Իրանի հյուսիսային սահմաններին ստեղծվել է աշխարհաքաղաքական ծանր իրավիճակ, իսկ «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր ստեղծումը Թեհրանին դե ֆակտո կախվածության մեջ կդնի Բաքվից ու Անկարայից: Այս համատեքստում Ատրպատականի բնակչության շրջանում բողոքի տրամադրությունները եւ ապստամբություն բարձրացնելու ադրբեջանական քարոզչամեքենայի կոչերը լուրջ վտանգ կարող են առաջացնել Թեհրանի համար: Արտաքին ուժերը հստակ շահագրգռված են, որ Իրանը հնարավորինս թուլանա: Եթե թշնամուն հաջողվի նրան զբաղեցնել ներքին ճակատում ու իրականություն դարձնել տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, Իրանի աշխարհաքաղաքական վիճակն անհավատալիորեն կբարդանա, քանի որ, ի դեմս Հայաստանի, Թեհրանը կկորցնի աշխարհի հետ հաղորդակցության «հյուսիսային պատուհանը»:

Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Հնդկաստանը մոտ 250 մլն դոլարի զենք եւ զինամթերք կմատակարարի Հայաստանին առաջիկա ամիսներին՝ համաձայն պայմանագրի: Հնդկաստանը ձեռք է մեկնում Հայաստանին եւ այդ լուրը հրապարակում է այն օրերին, երբ ինչպես Հայաստանը, այնպես էլ Իրանը հայտնվել են ծանր վիճակում: Դա յուրօրինակ օգնություն է, որպեսզի Երեւանն ու Թեհրանը ժամանակ շահեն, լուծեն այժմյան խնդիրները եւ նախապատրաստվեն նենգ թշնամու հետ հնարավոր բախումներին: Հնդկաստանի ազդանշանը միեւնույն ժամանակ կազդարարի, որ Իրանը եւս մեկ դաշնակից ունի թուրք-ադրբեջանական դավադրության խափանման գործում:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաԻրանՀայաստանսահման
Կիսվել4Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Նույն ձեռագիրը, նույն գործելաոճը

Հնդկաստանը հավակնում է դառնալ առաջատար ուժ

Հնդկաստանը հավակնում է դառնալ առաջատար ուժ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist