Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Բերանն արնոտ մարդակերը էն անբան…»

Քաղաքակրթության 21-րդ դարում Ադրբեջանում խրախուսում են բարբարոսությունը

Հոկտեմբերի 4, 2022
Տարածաշրջան
Բաքուն ռազմական բախումներ է սադրում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
448
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվող տեսանյութերն ավելորդ անգամ հաստատում են այդ երկրում իշխող հայատյացության պետական քաղաքականության գերակայության մասին: Պաշտոնական Բաքվի կողմից այն հետեւողականորեն վարվում էր 30 տարիների ընթացքում, որը չդադարեց նաեւ 44-օրյա պատերազմից հետո: Ինչպես այդ, այնպես էլ սեպտեմբերի 13-14-ի ռազմական բախումից հետո համացանցում տարածված պատերազմական հանցագործությունների  տեսագրությունները փաստում են, որ երկար ճանապարհ պետք է անցնել, որպեսզի ադրբեջանական հասարակությունը պատրաստ լինի խաղաղ գոյակցելու հարեւանների հետ:

Մյուս կողմից՝ նման տեսագրությունների տարածումը խոսում է ադրբեջանական պետական քարոզչության հետեւանքով այդ երկրի հասարակության մեջ ձեւավորված բարդույթի մասին: Երեք տասնամյակ այդ հասարակության մեջ ներարկվել են պարտվածի բարդույթը եւ հայի թշնամական կերպարը, ինչը դրսեւորվում է սոցիալական ցանցերում նման տեսագրությունների տարածմամբ եւ դրանց տակ գրվող մեկնաբանություններով: Այն նաեւ մեծ վերապահումներ է նախանշում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասով: Եթե այդ երկիրն իրոք ցանկանում է խաղաղություն, համակեցություն եւ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացում, ապա առաջին հերթին դրան պետք է պատրաստի իր հասարակությանը:

Պարզվում է, որ այս իրականությունը լավ է գիտակցում պաշտոնական Բաքուն, եւ, ինչպես վերջին հարցազրույցի ժամանակ բանակցային գործընթացից մանրամասներ հրապարակեց Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմը չի պատկերացնում պատերազմներից հետո տարանցիկ ճանապարհներին եւ անցակետերում ադրբեջանական մեքենաների զննումը ՀՀ համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից: Բնական է, որ նման պատերազմական բազմաթիվ հանցագործություններից հետո ադրբեջանական կողմը պետք է մտահոգված լինի հնարավոր պատասխաններից:

Այս ամենից  զատ եւ առաջին հերթին՝ տարածված տեսանյութերն ադրբեջանական զինուժի իրականացրած պատերազմական հանցագործությունների փաստագրումներ են, որոնք ադրբեջանցիները պատրաստել եւ աշխարհին ներկայացրել են սեփական ձեռքերով: ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ արդեն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից այս եւ նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ «Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում եւ ատյաններում խնդրի բարձրաձայնմանը եւ վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է»,- ասված է հայտարարության մեջ։

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ «Twitter»-ում գրել է, որ եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, եւ մեղավորները պատժվեն։ Բաքվից տարածված հաղորդագրությունը, թե հրապարակված տեսանյութերի մասով քննություն է իրականացվում, հերթական քարոզչական խայծն է: Նախկինում եւս նմանատիպ հայտարարություններ եղել են, որոնց, սակայն, որեւէ հետեւանք չի ապահովվել: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ Ադրբեջանի պետական համակարգն այլեւ ի վիճակի չէ վերահսկել հայատյացության դրսեւորումները, որոնք առկա են այդ երկրի հասարակությունում՝ հենց պետության ջանքերի պատճառով:

Այսօր առաջնային է միջազգային հանրությանն այն իրողությունը հասցնելը, որ ադրբեջանական զինուժը տեսագրություն է տարածում, թե իբր օգնում են վիրավոր հայ զինվորին, բայց դրանից մի քանի օր անց հայկական կողմին են հանձնում ուսից վիրավորված նույն այդ զինծառայողի դին, նկարում են գերեվարվածներին, այնուհետեւ համացանցում հրապարակվում են նրանց գնդակահարելու կադրեր: Հանցագործությունների մասին աշխարհին իրազեկելը կարեւոր է ոչ միայն միջազգային հանրության ճնշումների առումով, այլեւ 21-րդ դարում Ադրբեջանի կողմից բարբարոսական բարքերը ծաղկեցնելու քայլերն ի ցույց դնելու համար:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանՀայաստանսադրանքսահման
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչպես կազդի ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը հայկական դրամի վրա

Ինչպես կազդի ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը հայկական դրամի վրա

Հայաստանի ուժեղացումը նաեւ Հնդկաստանին ուղղված սպառնալիքները կչեզոքացնի

Հայաստանի ուժեղացումը նաեւ Հնդկաստանին ուղղված սպառնալիքները կչեզոքացնի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist