Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ես ամեն օր դասարան եմ մտնում հայ մանուկի գեղեցիկ, խելացի ու բարի աչքերը տեսնելու ակնկալիքով»

Հոկտեմբերի 5, 2022
Սոցիում
«Ես ամեն օր դասարան եմ մտնում հայ մանուկի  գեղեցիկ, խելացի ու բարի աչքերը տեսնելու ակնկալիքով»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
393
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը Երեւանի Անտոն Չեխովի անվան համար 55 դպրոցի ուսուցչուհի Նաիրա Նիկոյանի հետ` Ուսուցչի օրվա առթիվ։

-Շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ եւ ի դեմս Ձեզ՝ բոլոր ուսուցիչներին, հետաքրքիր է իմանալ Ձեր անձնական կարծիքն այն մասին, թե ի՞նչ է մանկավարժությունն այսօր: Ինչպիսի՞ առանձնահատկություններով է աչքի ընկնում այն ժամանակակից պայմաններում, ի՞նչ տեսակ խնդիրների հետ է առնչվում եւ ինչպե՞ս է հաջողում լուծել դրանք:

-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ եւ իմ բոլոր գործընկերների անունից: Իր մեջ անչափ կենդանություն ու պայծառություն պահող այս մասնագիտությունը երեւի ամեն ինչից ավելի շատ պատասխանատվություն ունի իր մեջ: Փոխվում են ժամանակները, ինչ խոսք` փոխվում են նաեւ պահանջները: Ապրում ենք նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի ժամանակաշրջանում, երբ մեր կենցաղի ու ապրելակերպի ինչ-որ մասն անմիջականորեն դրա հետ է կապված: Բնականաբար, փոխվում են ե՛ւ ծրագրերը, ե՛ւ աշխատելաոճը, ե՛ւ մոտեցումները: Ժամանակակից աշակերտը շատ է տեղեկացված: Իսկ մանկավարժը` բնականաբար պետք է լինի էլ ավելի: Այսինքն պետք է ունենա գիտելիք, մտքի ճկունություն եւ իհարկե ժամանակին համաքայլ ընթանալու կարողություն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել մանկավարժության հիմնական խնդիրը` դաստիարակելու մարդ, որը հասարակության լիարժեք անդամը պիտի լինի:

-Դուք գործ ունեք տարրական դասարանի աշակերտների հետ: Շատ քչերն են մեզանից իրենց առաջին ուսուցիչներին մոռանում: Այս պարագայում, եթե միայն Ձեր անձի վրա կենտրոնանանք, կուզենայի, որ կիսվեիք մեր ընթերցողների հետ, թե Ձեզ անձամբ ի՞նչ են տալիս գրեթե ամենօրյա այդ շփումները, եւ ո՞ր պահից է հատկապես երեխաների ցանկացած խումբ կազմակերպված դասարանի վերածվում:

-Այս հարցին փորձեմ պատասխանել ավագ ընկերներիցս մեկի շատ գեղեցիկ աֆորիզմով. «Աշխարհի ամենագեղեցիկ աչքերը աշխարհը բացահայտող մանկան աչքերն են»: Ես ամեն օր դասարան եմ մտնում հայ մանուկի այդ գեղեցիկ, խելացի ու բարի աչքերը տեսնելու ակնկալիքով: Մեծագույն պատասխանատվությամբ, որ ես էլ եմ այդ բացահայտման մասնակիցն ու ուղղորդողը: Իսկ հիմնավորումը այդ պարզ ճշմարտության, որ, այո, մենք իսկապես չենք մոռանում մեր առաջին ուսուցչին, եւ հատկապես առաջինին, որովհետեւ նա կարողանում է իր մեջ խտացնել միանգամից ընկեր, մայր եւ ուսուցիչ կերպարները: Նրա շնորհիվ էլ հենց ստեղծվում է կազմակերպված դասարան, դասարան` ուր պիտի տիրեն սերը, համերաշխությունն ու փոխզիջումը:

-Եթե ավելի բարձր դասարաններում ուսուցիչները ծնողների հետ հանդիպում են գուցե ժողովից ժողով, ապա միանգամայն այլ է Ձեր պարագան. հայրիկ-մայրիկները գալիս են դպրոցից իրենց զավակներին տանելու, ընթացքում ցանկություն հայտնում զրուցել ուսուցչի հետ եւ այլն: Կարելի՞ է ասել, որ այդպիսով ուսուցիչ-ծնող յուրատեսակ համագործակցություն է առաջանում, եւ եթե այո, ապա ինչպե՞ս է այն արտահայտվում:

-Բնականաբար, երեխաները շատ փոքր են, ու եթե անգամ նրանք դպրոցին շատ մոտ են ապրում, միեւնույն է, երեխաներին դպրոցից վերցնում են ծնողները: Ոչ հաճախ, բայց առանձին դեպքերում լինում է նաեւ, որ զրուցում ենք: Երեխաները տարբեր են լինում, եւ, բնականաբար, ամեն երեխա յուրահատուկ մոտեցում է պահանջում: Իսկ եթե լինում է ուսուցչի եւ ծնողի համատեղ աշխատանք, շատ արագ հաղթահարվում է ցանկացած խնդիր: Ու ես կարծում եմ, որ այնպիսի համագործակցությունները, որոնք պայմանավորված են փոխըմբռնմամբ, միանգամայն տեղին են ու արդյունավետ:

-Այժմյան իրերի դրության ներքո ի՞նչն է, Ձեր կարծիքով, հատկապես մեծ ուշադրության կարիք զգում դպրոցական համակարգում առհասարակ:

-Դպրոցը, թերեւս, կրթական օղակներից ամենակարեւորն է, որովհետեւ ապագա սերունդը իր հիմնական կրթությունն ու դաստիարակությունը ստանում է այստեղ: Որքան մեծ լինեն ուշադրությունն ու պատասխանատվությունը դեպի նա, այնքան հրաշալի սերունդ կունենանք: Դպրոցը կենդանի օրգանիզմ է, որն ամբողջություն է ներկայացնում, եւ ես չեմ ուզում առանձնացնել նրա առանձին մասեր կամ ոլորտներ, որոնք ավելի կարեւոր են, քան մնացածը: Ամենափոքր օրգանն անգամ այստեղ շատ կարեւոր է եւ արժանի ուշադրության:

-Արդյոք այդ օ՞րն է գեթ տոն ուսուցչի համար: Ինձ, օրինակ, այնպես է թվում, թե դասարանում արձանագրված յուրաքանչյուր հաջողություն առիթ է ուսուցչի բարձր տոնական տրամադրության համար: Թե՞ ես սխալվում եմ:

-Իհարկե չեք սխալվում: Յուրաքանչյուր աշակերտի հաղթանակ նաեւ ուսուցչի հաղթանակն է: Իսկ մեծ ու փոքր հաղթանակներ ուսումնական տարվա ընթացքում լինում են ինչքան ասես, պետք է կարողանալ պարզապես դրանք տոնի վերածել՝ ամեն անգամ գիտակցելով, որ նրանցից յուրաքանչյուրի հետ հաղթում ես նաեւ դու:

-Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում:

-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հետաքրքիր հարցազրույցի համար եւ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթությունները փոխանցել իմ բոլոր գործընկերներին` Անտոն Չեխովի անվան համար 55 դպրոցի մանկավարժական ողջ կոլեկտիվին։ Իհարկե աշխարհի բոլոր մասնագիտություններն էլ կարեւոր են ու ճիշտ իրենց տեղում, բայց, կարծում եմ, մանկավարժինն առավել կարեւոր է, որովհետեւ նրանն է լույսը տանելու, ապագայի աշխարհը կառուցողին կերտելու գեղեցիկ ու պատասխանատու առաքելությունը:

Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ

Թեգեր: դպրոցկրթությունՆաիրա Նիկոյանուսուցիչ
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ռազմարդյունաբերությունն է ստեղծելու աճի ամուր ու երկարաժամկետ հիմքեր

Ռազմարդյունաբերությունն է ստեղծելու աճի ամուր ու երկարաժամկետ հիմքեր

Խնդրի լուծումը՝ միայն իրավական ուժ ունեցող փաստաթղթերով

Խնդրի լուծումը՝ միայն իրավական ուժ ունեցող փաստաթղթերով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist