Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ նորաթուխ ռազմավարական դաշնակիցդ գործում է քո դեմ

Բաքուն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը մղում է Արեւմուտք-ՌԴ մրցակցության հորձանուտ

Հոկտեմբերի 13, 2022
Հանրապետություն
Երբ նորաթուխ ռազմավարական դաշնակիցդ գործում է քո դեմ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
157
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի արեւելյան սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանական զինուժն արդեն ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը՝ շիկացած պահելով սահմանագիծը եւ փորձելով որոշակի հոգեբանական ներգործություն ունենալ սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա: Հայաստանի սահմանապահ գյուղերի բնակիչների վրա դա, բնականաբար, չի կարող էական ազդեցություն ունենալ, բայց սահմանային լարվածության պահպանման առումով Բաքվի այդ մարտավարությունն աշխատում է:

Այս իրողությունը պատճառ դարձավ, որ Եվրամիության դեսպանները համաձայնեն Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: ԵՄ-ից հայտնել են, որ առաքելության նպատակն է ամրապնդել կողմերի վստահությունը եւ նպաստել սահմանազատման գործընթացին։ Հատկանշական է, որ այդ որոշումը կայացվել է Քաղաքական եւ անվտանգության հանձնաժողովի փակ նիստում: «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի դիվանագիտական շրջանակների աղբյուրը հաստատել է, որ առաքելությունն անպայման կժամանի Հայաստան։

Ինչպես գիտենք, սահմանագծումը պետք է տեղի ունենա պետությունների միջեւ երբեւէ եղած սահմանների՝ իրավական հիմքեր ունեցող քարտեզներով, որոնք պահպանվում են ՌԴ համապատասխան մարմինների արխիվներում, եւ որոնց մասին բազմիցս հայտարարել է ՌԴ նախագահը: Ստացվում է, որ այս դեպքում, չնայած ուկրաինական ճգնաժամին, ԵՄ-ն եւ ՌԴ-ն տարբեր խողովակներով փորձում են իրականացնել նույն առաքելությունը՝ նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը:

Մյուս կողմից էլ՝ Արեւմուտք-ՌԴ գերլարված հարաբերությունների ֆոնին բնական է, որ վերջինս պետք է խանդով մոտենա ԵՄ այս նախաձեռնությանը, առավել եւս, որ կարգավորման գործընթացներում նրանց միջեւ անմիջական շփումներ չկան, եւ յուրաքանչյուրն առանձին է փորձում նպաստել կարգավորմանը: ՌԴ դիրքորոշումը բացատրվում է այն բանով, որ Անդրկովկասը գրեթե մշտապես դիտարկվել է որպես իր անմիջական ազդեցության եւ անվտանգության գոտի, սահմանամերձ տարածաշրջան: Սակայն ՌԴ-ի հետ նորաթուխ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող Ադրբեջանը հետեւողականորեն անտեսում է հրադադարը չխախտելու մասին հյուսիսից պարբերաբար հնչող կոչը, ինչը Հայաստանին ստիպում է  գործադրել իր անվտանգային համակարգի ողջ գործիքակազմը:

Բնական էր, որ Մոսկվան պետք է շատ արագ արձագանքեր տարածաշրջան ԵՄ առաքելություն ուղարկելու մասին որոշմանը՝ ՌԴ ԱԳՆ խոսնակի շուրթերով հայտնելով, որ դա դիտարկում է որպես Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման մեջ խցկվելու փորձ։ Պատմական ակնարկով ներկայացնելով, որ ԵՄ  նման առաքելություններն արդյունքի չեն հասել Ուկրաինայում, Մարիա Զախարովան ասել է. «Մենք ելնում ենք նրանից, որ Երեւանի եւ Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության եւ երկարատեւ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է։ Մենք այս հարցի շուրջ կանոնավոր կապեր ենք պահպանում մեր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ, ակնկալում ենք օգտվել Աստանայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում կայանալիք միջոցառումից»։  

Ուկրաինական ճգնաժամի եւ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի կարգավորման գործընթացների միջեւ ՌԴ ԱԳՆ խոսնակի տարած զուգահեռները լուրջ մտորելու տեղիք են տալիս: Մյուս կողմից էլ վերջինիս՝ խնդրին ծավալուն անդրադարձի մեջ չկա որեւէ ակնարկ տարածաշրջանում իրավիճակը սրող Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Վերջին հաշվով, Բաքվի սեպտեմբերյան ագրեսիան եւ դրան հաջորդող պարբերական սահմանային սադրանքներն են հրամայական դարձնում հրադադարի ռեժիմի պահպանման լրացուցիչ մեխանիզմների ներգրավումը: Բաքվի ագրեսիայի հետեւանքով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն աստիճանաբար հայտնվում է Արեւմուտք-ՌԴ աշխարհաքաղաքական մրցակցության օբյեկտի կարգավիճակում: Մյուս կողմից էլ՝ բացարձակ ճշմարտություն է, որ խնդրի կարգավորման կարող է հանգեցնել միայն միջնորդների համագործակցությունը: Հայ-ադրբեջանական հարաբերությունների առանձնահատկությունները փաստում են, որ միջնորդների մրցակցությունը կարող է հանգեցնել անցանկալի զարգացումների, ինչը աղետալի հետեւանք կունենա տարածաշրջանի բոլոր երկրների համար: Հետեւաբար, այսօր առաջնային խնդիր է Հարավային Կովկասում Արեւմուտք-ՌԴ հակադրության բոլոր հնարավոր նախադրյալների բացառումը:

Թեգեր: ԱդրբեջանԵվրոպաՀայաստանՌուսաստանսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչպես դիմանալ այս ձմռանը

Ինչպես դիմանալ այս ձմռանը

Էրդողանը քրդերի «վտանգը» չեզոքացնելու ջանք չի խնայում

Էրդողանը քրդերի «վտանգը» չեզոքացնելու ջանք չի խնայում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Որոշողը մենք ենք

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist