Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Իմ ամեն կինոն այնքա՜ն տառապանք է ինձ պատճառել…»

Իսկ նա երազել էր նաեւ ռազմական օդաչու դառնալու մասին

Հոկտեմբերի 22, 2022
Մշակույթ
«Իմ ամեն կինոն այնքա՜ն տառապանք է ինձ պատճառել…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
164
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես խենթ էի: Ես հիվանդ էի կինոյով: Շնչում էի կինո, ապրում էի կինոյով, սովորում էի կինո: Շատ փոքր ժամանակից: Փոքր տղա էի, հայրս Մոսկվայից ինձ նվեր էր բերել կինո ցուցադրելու սարք: Շարժական կինո չէր. ապակիներով սարքած նկարներ էին, որոնք ըստ սյուժեի հաջորդում էին իրար, ընթացքում տեքստ էր գրվում: Սարքը տեղադրեցի մեր տանը: Բակի բոլոր երեխաները, աթոռներ շալակած, գալիս-լցվում էին մեր տուն, ու սկսում էի ցուցադրությունները…»:

Ժիրայր ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լավ բան է խենթությունը, որը հետո վերածվում է ինչ-որ նախասիրության հանդեպ  հիվանդության, այնուհետեւ դառնում նպատակ ու կոչում: Եթե այդպես չլիներ գոնե կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի պարագայում, ապա այսօր դժվար թե ունենայինք հայկական կինոժառանգության այնպիսի փայլուն ստեղծագործություններ, ինչպիսիք են յուրաքանչյուր հայի հոգին փոթորկող «Ձորի Միրո» նախադեպը չունեցող ֆիլմը, «Ջրհորի մոտ», «Շրթներկ համար 4» ծերություն չունեցող կինոնկարները: Այսօր, երբ ամենատարբեր հեռուստաալիքներ նյարդեր սղոցող ու անհամ-անիմաստ հեռուստասերիալներով մարդկային ուղեղներ են ջրիկացնում, մեծարժեք ֆիլմերի կարոտ մարդիկ երազում են երկնած տեսնել մի նոր «Ձորի Միրո», մի նոր «Մենք ենք, մեր սարեր», մի նոր «Հին օրերի երգ» եւ հավատով լցվել հայ կինոարվեստի վաղվա օրվա հանդեպ: Ինչեւէ, հուսալով, որ վաղ թե ուշ այդպես կլինի, գանք վաստակաշատ ռեժիսորին ու կրկին լսենք նրան. «Երբ պատանի էի, սովորում էի ռազմական օդաչուական դպրոցում: Կինոյից բացի, սիրահարված էի օդանավերին: Դպրոցն ուներ ակումբ, որը ես էի ղեկավարում, մշակութային միջոցառումներ էի կազմակերպում եւ, իհարկե, կինո էի ցուցադրում: Պատերազմի ժամանակ էր, Հայաստան էին բերել վնասված օդանավեր՝ նորոգելու, վերականգնելու համար, ես էլ գնում նայում էի: Մի անգամ քանդած օդանավի վրա մի շարժիչ տեսա ու հասկացա, որ դրա արագությունն այնքան է, որքան պետք է ակումբի էկրանի առջեւ վարագույր բացել-փակելու համար: Երկու այդպիսի շարժիչ տարա տեղադրեցի բեմի երկու կողմերում: Վարագույրը պատրաստ էր: Հիմա պիտի կինո ցուցադրեմ: Նստած են զինվորները, հրամանատարները, գոռում են՝ Ժիրի՜կ, տուր ֆիլմը: Հանկարծ վարագույրը երկու մասի բաժանվեց, ու բացվեց էկրանը: Մի ծափահարությու՜ն, մի գոռո՜ց…»:

Ահա այսպես՝ արկածային պատանեկություն, որից հետո ավարտելու էր Երեւանի մանկավարժական ուսումնարանը, գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը եւ 1956-ից աշխատելու հայկական հեռուստատեսությունում, հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում:  Դա այն ժամանակաշրջանն էր, երբ նոր-նոր էր կայանում հայկական հեռուստատեսությունը, որի հիմնադիրներից մեկն էլ ինքն էր դառնալու: Եթերաշրջանի սկզբում նա անփոխարինելի էր՝ եւ՛ ռեժիսոր, եւ՛ օպերատոր, եւ՛ մոնտաժող: Նրա անմիջական մասնակցությամբ էին եթեր հեռարձակվելու առաջին հաղորդումները՝ ամանորյա հանդեսը 1957-ի հունվարի 2-ին, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կյանքին ու գործունեությանը նվիրված հաղորդումը: Հայկական հեռուստատեսության առաջին բազմապլան ներկայացումներից մեկի՝ «Մարդու ճակատագրի» հաջողությունը եւս մեծապես պայմանավորվելու էր Ժիրայր Ավետիսյանի մոտեցումներով:

«Առաջին նամակը» նրա նկարահանած առաջին կինոնկարն է, հայկական հեռուստատեսության առաջին հեռուստաֆիլմը: Իսկ առաջին բեմադրությունը՝ «Դեպք անտառում» մանկական ներկայացումը՝ մասնակցությամբ Խորեն Աբրահամյանի եւ Իշխան Ղարիբյանի: Հայկական առաջին խաղարկային՝ «Դեպի բարձունքներ» ֆիլմը նույնպես նա էր ստեղծելու: Նա էր հեղինակելու նաեւ հայկական հեռուստատեսության անդրանիկ լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը, որում, որպես գլխավոր դերակատար, առաջին անգամ նկարահանվել է խոշոր դերասան Արմեն Ջիգարխանյանը, ինչպես նաեւ Վարդուհի Վարդերեսյանը, այլք: Ընդհանրացնելով ռեժիսորի վաստակը՝ նշենք. բեմադրել է երեսունից ավելի փաստագրական եւ խաղարկային ֆիլմեր, որոնցից լավագույններին բախտ է վիճակված մնալու հայկական կինոյի ոսկե ֆոնդում, ինչպես Մուշեղ Գալշոյանի նույնանուն վիպակի էկրանավորումն է: Իսկ արդյոք հե՞շտ է եղել այդ հունձքը տարբեր նախասիրություններ ունեցած արվեստագետի կյանքում. չէ՞ որ ժամանակին նաեւ երկինքն էր կանչել նրան. «Կինոն հաղթեց երկնքին: Սկսեցի կինո ցուցադրելուց, հասա կինո նկարահանելուն: Ֆիլմ նկարահանելու ժամանակ ես տարվում եմ դրանով մինչեւ վերջ, անջատվում եմ ամեն ինչից՝ տուն-տեղ, հարազատ, երեխա… Որովհետեւ բան չկա, որ գերիշխող լինի: Գերիշխողը կինոն է, ժապավենն է, նկարահանման ընթացքը, դերասանները: Իմ ամեն կինոն այնքա՜ն տառապանք է ինձ պատճառել… Այդ ժամանակ ոչ ոք ինձ խանգարելու իրավունք չունի»:

Այդպես են ստեղծվում իսկական արժեքները՝ մնալով որպես չափանիշ:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Թեգեր: Ժիրայր ԱվետիսյանՖիլմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist