Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հերոսաբար կռվել ու անմահացել է

Հոկտեմբերի 28, 2022
Սոցիում
Հերոսաբար կռվել ու անմահացել է
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
357
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Որպես ազատամարտիկ՝ ԵԿՄ անդամ եւ լրագրող, հաճախ էի տարբեր առիթներով այցելում Արցախի սահմանամերձ զորամասեր, լինում առաջնագծում։ Ծանոթանում էի շատ զինվորականների հետ։ Շատերին անդրադարձել եմ տարբեր լրատվամիջոցներով։ Ֆեյսբուքյան իմ անձնական եւ «Մերան» թերթի, որի գլխավոր խմբագիրն եմ, էջերում տեղադրում էի մեր զինվորների լուսանկարները։ Եվ հաճախ էի նրանց ծնողների, հարազատների, ծանոթ-բարեկամների կողմից արժանանում շնորհակալության, որ իրենց զինվորի մասին եմ գրել։

Վերջերս դարձյալ լուսանկարներ էի տեղադրել ֆեյսբուքյան էջումս, որը, ցավոք՝ արգելափակվել է երկար ժամանակով՝ Մոնթեի ու Լեոնիդ Ազգալդյանի մասին գրելու համար։ 2019 թ. Մայիսյան եռատոնից 2 օր առաջ հերթական անգամ Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանային կառույցի ներկայացուցիչներով՝ ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ, մեկնեցինք Ջրականի զորամաս, որի հետ համագործակցում էր մեր շրջանը։ Զորամասի մարտական հերթափոխի գծով տեղակալ, փոխգնդապետ Արգամ Գեւորգյանի հետ, ով արդեն 12 տարի ծառայում էր Հայոց բանակում, հասանք առաջնագիծ՝ Արաքսի ափ։ Հենակետերից մեկի պատասխանատու, լեյտենանտ Սեւան Ղազարյանը դիմավորում է մեզ, զորամասի ներկայացուցչին զեկուցում իրավիճակը, որ արտակարգ որեւէ դեպք չի պատահել, իր հրամանատարությամբ հենակետի զինվորները կատարում են սահմանի պաշտպանությունը: Սահմանապահներին ողջունեցին մեր պատվիրակության անդամները, նրանց հանձնեցինք իրենց հասանելիք նվերները Մայիսյան եռատոնի առթիվ։ Բոլոր արկղերում կային նամակներ՝ գրված քաշաթացի դպրոցականների կողմից։  Զրուցում եմ առաջնագիծը պահող մեր զինվորների հետ, լուսանկարում եմ տղերքին, լուսանկարվում ենք միասին։

Լեյտենանտ Ս. Ղազարյանն ավարտել էր Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը եւ արդեն 8 ամիս ծառայում էր բանակում: Կարեւորում է զինվորականի գործը եւ գոհ է ծառայությունից: «Մենք պետք է պահենք մեր սահմանը՝ դժվարությունները հաղթահարելով»,- ասում է լեյտենանտը: Սիրով է ներկայացնում իր զինվորներին՝ երեւանցի Հրաչ Առաքելյանին, ով 1 տարի 4 ամիս արդեն ծառայության մեջ էր, ախուրյանցի Կարեն Սաֆարյանին, թալինցի Խաչատուր Գրիգորյանին, ում մի քանի օր էր մնացել, որ զորացրվեր, գյումրեցի Դավիթ Դավրիշյանին, հարեւան հենակետի պատասխանատու, կրտսեր սերժանտ, արարատցի Մերուժան Ասրյանին, մյուս տղաներին։ Սեւան Ղազարյանը շատ էր կարեւորում տղերքի միասնությունը, հարազատությունը, բարեկամաման կապը հարեւան հենակետերի զինվորների հետ։ Սեւանին ու զինվորներին հատկապես շատ ուրախացրին դպրոցականների նամակները։ «Մեր պարտքն է՝ պաշտպանել հայրենիքը»,- ասում են զինվորները: Որոշ ժամանակ մնացինք սահմանապահների հետ, ծանոթացանք պայմաններին. տղերքն իրենց համար բաղնիք էին կառուցում Արաքսի ափին։ Հրաժեշտ տվեցինք սահամանապահ մեր քաջերին՝ հավատով, որ Հայոց սահմանի դռները միշտ փակ կլինեն թշնամու առջեւ: Բայց եղավ արցախյան 44-օրյա կործանարար պատերազմը։

Եվ մեծ ցավ եմ ապրում, երբ իմանում եմ, որ այդ պատերազմում հերոսաբար կռվել ու անմահացել են նաեւ զինվորականներ՝ սպաներ ու շարքայիններ, որոնց հանդիպել եմ զորամասերում, առաջնագծում։ Ֆեյսբուքյան էջում տեղադրել էի նաեւ լեյտենանտ Սեւան Ղազարյանի լուսանկարը՝ չիմանալով, որ քաջորդին 2020 թ. ստացել էր ավագ-լեյտենանտի կոչում, եւ օրեր անց մարտիրոսվել ռազմադաշտում՝ հավերժ Արցախի սահմանապահը մնալով։ Սեւանի մայրը՝ Կարինեն, տեսել էր այդ լուսանկարը եւ գրեց որդու մարտիրոսվելու մասին։ Հերոսը ծնվել է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Առատաշեն գյուղում, 1996 թ. հոկտեմբերի 30-ին, եղբայրների՝ Նորայրի, Սեւակի ու Արամիկի հետ հասակ առել հարազատ գյուղում։ 2003-2011 թթ. ընդունվել եւ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը։ Այնուհետեւ ուսումը շարունակել է Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում եւ ավարտել 2014-ին։ Նույն թվականին ընդունվել եւ 2018-ին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը։ Ստանալով զինվորական կոչում՝ ցանկություն է հայտնել ծառայել Արցախի զորամասերից մեկում։

Եվ 8 ամիս անց Սեւանին հանդիպեցինք Արցախի հարավարեւելյան զորամասի թիվ 1 հենակետում՝ որպես պատասխանատու եւ քաջ սպա։ Մայրը տխրությամբ է ասում՝ պատերազմր սկսվելուց օրեր առաջ էր ստացել ավագ լեյտենանտի կոչումը, բայց չհասցրեցինք շնորհավորել, չհասցրեցինք նաեւ ամուսնացնել։ Պատերազմի առաջին օրվանից Ջրականի զորամասի շատ սպաներ կռվեցին թշնամու դեմ եւ օրեր շարունակ պահում էին դիրքերը։ Բայց շատերը նաեւ նահատակվեցին։ Սեւանի մայրն ասում է, որ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 15-ին, հնարավոր է՝ Հադրութի տարածքում են եղել ավագ լեյտենանտն ու իր զինվորները։ Հերոսի մասին պատմել են նաեւ, որ վերջին օրը ոտքից վիրավորվել է, սակայն իր զինվորներին, ովքեր եղել են նորակոչիկներ, մենակ չի թողել։ Երկար ժամանակ ծնողները տեղեկություն չունեին իրենց որդուց։ 2021 թ. մարտի 26-ին ճանաչվել է դին։ Հուղարկավորված է հայրենի գյուղի գերեզմանոցում։ Հերոսին նվիրված հուշարձան են կանգնեցրել Առատաշենում։

Թեգեր: ԱրցախԵԿՄԹերի ՄքոլիֆՄերանպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հեթում Առաջինը եւ հայոց դիվանագիտությունը

Հեթում Առաջինը եւ հայոց դիվանագիտությունը

Խուսանավե՞լ, թե՞ խոյահարել

Խուսանավե՞լ, թե՞ խոյահարել

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist