Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայ թատրոնի մեծագույն գեղագետը

Հունիսի 4, 2021
Սոցիում
Հայ թատրոնի մեծագույն գեղագետը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
488
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Թատրոնով ես հափշտակվել էի դեռեւս վեց-յոթ տարեկան հասակում, երբ ինձ թատրոն տարան: Ներկայացվում էր «Օթելլոն»: Մեկ տարի հետո տեսա «Հին աստվածները»: Իմ հափշտակությունն այնքան մեծ էր, որ բոլորից գաղտնի մեր տան ներքնահարկում, մթության մեջ արտասանում եւ ներկայացնում էի Աբեղային, Ճգնավորին: Շուտով հայտնի դարձավ իմ դերասանական «ձիրքը»: Մայրս հպարտությամբ ինձ ներկայացնում էր հարեւաններին՝ ստիպելով «խաղալ» «Հին աստվածները…»:

Վարդան ԱՃԵՄՅԱՆ

Առ այսօր անգերազանցելի է Վարդան Աճեմյան բեմադրիչի ներդրումը հայ թատրոնում: Այսպես խոստովանում են աճեմյանական արվեստի քուրայով անցած մեր ժողովրդական դերասաններից շատերը, թատերական գործի մշակները, քննադատներն ու այդ արվեստով ապրող մարդիկ: Եվ ի՜նչ բարեբախտություն էր, որ բախտը ժպտաց նրան մեր մեծ զուլումի տարիներին…

Հայոց հնօրյա մայրաքաղաք Վանի զովաշունչ Այգեստան թաղամասում 1905 թ. այս օրն է ծնվել մեծ արվեստագետը: Հայրը ուսուցչապետ Մկրտիչն էր, մայրը՝ ուսման հանդեպ ակնածանք ունեցող Կալիպսեն: Մայրն է, որ փոքրիկ Վարդանին սովորեցնում է հայոց այբուբենը՝ այն էլ թռչնագիր տարբերակով: Իսկ ինքը՝ ապագա բեմադրիչը, ի սկզբանե, թվում է՝ նկարիչ էր դառնալու. թուղթն ու մատիտը երջանկացնում էին նրան, երբ պատկերում էր Վարագա լեռը, Աղթամարի վանքը, հասակակիցներին, շրջապատի մարդկանց: Բայց կարճ էր տեւելու նրա անհոգ մանկությունը. 10 տարեկան էր, երբ իրենց դրախտային Այգեստանի վրա սկսում են մահաբեր գնդակներ տեղալ. սկսվել էր մեծ կոտորածը: Այդ օրերի սեւ դժոխքը անջինջ էր մնալու արվեստագետի ողջ կյանքում: «Հիշողությանս մեջ արնավառ դրոշմվել է Վանի պաշտպանությունը, ապրիլյան հերոսամարտը,- գրել է հետագայում,-տասնամյա մանկանս գիտակցությանը չէին կարող հասնել մեծ եղեռնի ճակատագրական հետեւանքները: Բայց հիշողությանս մեջ մնացել են ահավոր պատկերներ, որ այնքան ճշմարտացի վերարտադրել է իր հայտնի գրքում Գուրգեն Մահարի Աճեմյանը: Իմ մտքից երբեք չի ջնջվի պատկերն այն շեկ ռուս սալդատի, որ փրկեց ինձ մահախուճապ ճանապարհին եւ հասցրեց Մասիս լեռան այս կողմը…»:

Գաղթի ճանապարհին ծնողներին կորցրած երեխան հայտնվում է Գյումրիի որբանոցում, որը  գրականության պատմության մեջ է մտել մեր մի շարք մտավորականների համար որպես «ալմա մատեր»: Որբանոցում հաճախ էին  տրվում թատերական փոքրիկ ներկայացումներ: Թատրոնի խմբակի դերասաններ էին Գուրգեն Մահարին, Նաիրի Զարյանը, իսկ ինքը հանդես էր գալիս որպես հուշարար, այն էլ ինչպիսի հուշարար՝ հաճախ բեմ էր դուրս գալիս եւ բարձրաձայն ցուցումներ տալիս խաղացողներին: Դահլիճի համար ամենազվարճալին հենց այդ պահերն էին: Ժամանակն ընթանում էր, եւ կամաց-կամաց Վարդան Աճեմյան հուշարար-դերասանը գլուխ է կանգնում որբանոցային թատերական գործի: Առաջին ներկայացումը «Պաղտասար աղբարն» էր, որում գլխավոր դերակատարը ինքն էր: Իր այդ գործունեության նախաշրջանի մասին է, ըստ իս, բեմադրիչի սույն խոսքը. «Ես երազում էի դերասան դառնալ: Եվ կդառնայի, եթե համապատասխան արտաքին ունենայի: Նպատակս ողբերգուն էր, մինչդեռ ինձ շարունակ կոմիկական դերեր էին տալիս: Ես երեւակայությամբ խաղում էի ամբողջ ողբերգական խաղացանկը, իսկ բեմի վրա ներկայացնում էի կոմիկական պերսոնաժներ…»:

1924 թվական. մանուկ հասակից թուղթ ու մատիտի սիրահար երիտասարդ Աճեմյանը ավարտում է մայրաքաղաքի նկարչական տեխնիկումը: Նույն տարում Երեւան է ժամանում Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիան՝ մեծահամբավ Ռուբեն Սիմոնովի գլխավորությամբ: Հյուրախաղերի ավարտից հետո հայտարարվում է  ստուդիայի ընդունելություն: Պատեհ ու վճռորոշ առիթ Աճեմյանի կյանքում: Ճակատագիրը բախել էր  դուռը, եւ նա մեկնում է Մոսկվա: Ահա նրա խոստովանանքը այդ առնչությամբ. «Ես իմ մասնագիտական կրթությամբ պարտական եմ Ռուսաստանին: Մինչեւ Մոսկվա մեկնելս ունեցել եմ երեւելի ուսուցիչներ, բայց իմ մասնագիտական կրթությունն ստացել եմ Մոսկվայում, որին իմ ուսանողական տարիներին «թատերական Մեքքա» էին անվանում: Եվ եթե ես ինձ բախտավոր եմ համարում, որ տեսել եմ այնպիսի նշանավոր մարդկանց, ինչպիսիք են Աղասի Խանջյանը, Շիրվանզադեն, Չարենցը, Վահան Թոթովենցը, Ակսել Բակունցը եւ ուրիշներ, ապա նույնքան բախտավոր եմ համարում, որ տեսել եմ Միխայիլ Չեխովի խաղը, Վախթանգովի, Ստանիսլավսկու, Մեյերխոլդի կախարդական ներկայացումները եւ նրանց շնորհիվ մեկընդմիշտ որոշել իմ կյանքի ուղին…»:

Մոսկովյան ուսումնառության ժամանակ Վ. Աճեմյանը դասեր է առել նաեւ Նեմիրովիչ-Դանչենկոյի, Եվգենի Վախթանգովի բեմադրություններից, ավարտել է պրոլետկուլտի ռեժիսորական դասընթացները: Պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1927 թ.՝ կազմակերպելով ու ղեկավարելով Թբիլիսիի Հայկական դրամատիկական ստուդիան: Այստեղ էլ ինքնուրույն  առաջին բեմադրությունը՝ Դ. Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգը»: Մեկ տարի անց նրա անմիջական աջակցությամբ կյանքի է կոչվում  հանրապետության երկրորդ՝ Գյումրիի պետթատրոնը, որտեղ մինչեւ 1933 թ. հանդես է գալիս նաեւ որպես դերասան: Այնուհետեւ նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: 1938-ից իբրեւ ռեժիսոր աշխատանքի է անցնում Երեւանի մայր՝ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: 1953-ից թատրոնի գլխավոր ռեժիսորն էր: Հենց այստեղ է, որ շողարձակում է բեմադրիչ Վարդան Աճեմյանի տաղանդը՝ հարստացնելով իր արվեստը նոր գույներով, նոր ասելիքով, նոր ներկայացումներով: Այստեղ բեմադրած նրա շատ գործեր էտապային նշանակություն են ունեցել սովետահայ թատրոնի պատմության մեջ. Ալ. Շիրվանզադե՝ «Պատվի համար», «Նամուս», «Քաոս», Գ. Սունդուկյան՝ «Էլի մեկ զոհ», Դ. Դեմիրճյան՝ «Երկիր հայրենի», Վ. Փափազյան՝ «Ժայռը», Հ. Պարոնյան՝ «Պաղտասար աղբար», Վ. Սարոյան՝ «Իմ սիրտը լեռներում է», Շեքսպիր՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», Ն. Զարյան՝ «Արտավազդ եւ Կլեոպատրա» եւ էլի հայ ու օտարազգի դասականների մեծաթիվ գործեր: Բազմաթիվ ստեղծագործություններ է բեմադրել նաեւ երաժշտական թատրոններում, օպերաներ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում:

Անուրանալի է Վարդան Աճեմյանի վաստակը որպես ուսուցիչ. դասավանդել է մայրաքաղաքի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Նրա սաներից շատերն են փայլեցրել մեր բեմերն ու հայկական  կինոն: Շատերն են ասպարեզ եկել հենց նրա շնորհիվ: Իսկ ո՞րն է Մեծի պատգամը իրենից հետո եկողներին. «Մշտապես եղեք որոնումների մեջ, համարձակ եղեք ձեւի որոնումներում, ձեռք բերեք նորը, ժամանակակիցը, բայց երբեք մի գոհացեք ձեռք բերածով: Իմացեք, որ ինքնագոհությունն արվեստագետի մահացման առաջին փուլն է…»:

Պատգամ, որ արդիական է հնչելու բոլոր ժամանակներում:

Թեգեր: դերասանթատրոնՎարդան ԱՃԵՄՅԱՆ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հյուսիս-հարավ մայրուղին առարկայական է դառնում

Հյուսիս-հարավ մայրուղին առարկայական է դառնում

Թուրքիան ակտիվացել է հետխորհրդային տարածքում

Թուրքիան ակտիվացել է հետխորհրդային տարածքում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցումն սկսված է

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist