Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Բանաստեղծուհու հրավերով

Նոյեմբերի 1, 2022
Մշակույթ
Բանաստեղծուհու հրավերով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
237
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կորյուն Առաքելյանի «Ադամալույսին ընդառաջ» բանաստեղծությունների նոր ժողովածուի լույս ընծայման առթիվ լոռեցի գրող, բանաստեղծուհի, վաստակաշատ մանկավարժ Ռոզա Վարդանյանի նախաձեռնությամբ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում կայացավ հանդիպում հեղինակի հետ: Հակիրճ խոսքով գրողին ներկայացրեց  Ռոզա Վարդանյանը, ապա միջոցառմանը շուք հաղորդեցին «Ավետիս»  ասմունքի  խմբի ղեկավար Հռիփսիմե Ավետիսյանը եւ Վանաձորի պոեզիայի  թատրոնի ղեկավար Ջիվան Սարգսյանը՝ ասմունքելով հեղինակի  լավագույն  գործերից:

Բանաստեղծի մտերիմ ընկեր՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի պատվավոր քաղաքացի Վանդոս Ղարագյոզյանը պատմեց  իրենց երկարամյա ընկերության մասին, հիշեց, որ Կորյունի  ծնողների  հյուրընկալ  օջախում  անմոռանալի  օրեր  են  անցկացրել,  պատմեց նաեւ հիշարժան   դրվագներ  իրենց  երիտասարդ  տարիներից:

Առաքելյանի կուրսընկերուհին՝  բանասիրական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր,  ՎՊՄՀ-ի  հայոց  լեզվի  ամբիոնի  դասախոս  Թերեզա  Շահվերդյանը  պատմեց  իրենց  ուսանողական  տարիների  հիշարժան դեպքերի մասին: ՀԳՄ  Լոռու  մարզի բաժանմունքի  նախագահ, բանաստեղծ   Մանվել  Միկոյանը  ներկայացրեց գրողի բանաստեղծական  ձիրքն ու հարուստ  ներաշխարհը: Դրամատուրգ,     արձակագիր, երգիծաբան,  ՀՀ  մշակույթի  վաստակավոր  գործիչ  Սամվել  Խալաթյանը  խոսեց  բանաստեղծի  ինքնատիպ  գործերի  մասին: Գյումրվա  հարուստ  խոսքով  ու  հումորով,  երգ  ու  տաղով  առանձնահատուկ  շուք   բերեց  նրա  ընկեր-բարեկամ, բազմաթիվ  գրքերի  հեղինակ  Գագիկ  Վարդանյանը: Իր Լոռվա  քաղցրահունչ  ձայնով յուրահատուկ  գույն  ու  շունչ  հաղորդեց   Վանաձորի  «Հորովել»  անսամբլի  մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ  Ստեփան  Դալլաքյանը: «Գայանե»  ռազմահայրենասիրական  միության  նախագահ  Գայանե  Փահլեւանյանն իր  սրտի  խոսքն  ասաց  եւ  պատվոգիր  հանձնեց  Առաքելյանին:

«Լոռվա արվեստագետ» ֆիլմաշարի հեղինակ եւ ռեժիսոր, «Արվեստագետ»  հանդեսի  գլխավոր  խմբագիր  Իվան  Ատոնյանը կարդաց հեղինակի  գործերից  եւ  շնորհակալագիր  հանձնեց  նրան: Շնորհավորանքի  խոսք  ասաց  թանգարանի  տնօրեն  Լիլիթ  Չոբանյանը՝  հեղինակին  նվիրելով Ստեփան  Զորյանի  օրերս  վերահրատարակված  պատմվածքների  ժողովածուն: Բանաստեղծի ստեղծագործություններից հանդիսատեսին ներկայացրեցին Վանաձորի պոեզիայի  թատրոնի  ասմունքողներ,  հանրապետական  մրցույթների  դափնեկիրներ Հրաչուհի  Լոռեցյանը,  Էմմա  Ղամբարյանը:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: բանաստեղծԿորյուն ԱռաքելյանՌոզա ՎարդանյանՎանաձոր
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հայրենիքը՝ ջանքերի միավորման հարթակ

Հայրենիքը՝ ջանքերի միավորման հարթակ

Աշխարհում երկրորդը՝ մայր հայրենիքից հետո…

Աշխարհում երկրորդը՝ մայր հայրենիքից հետո...

Ամենաընթերցվածը

  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Երեխաները կարող են աշխատել

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հետաքրքրական է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist