Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հավատարմությունը սեփական ստորագրությանը պետության պատիվն է

«Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքն ուտոպիական է եւ ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ»

Նոյեմբերի 11, 2022
Տարածաշրջան
Հավատարմությունը սեփական ստորագրությանը պետության պատիվն է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
311
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի շրջանակներում նոյեմբերի 22-ին Երեւան կժամանի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս լուրը եւս մեկ անգամ ստիպում է խորհել այն տեղի ու դերի մասին, որն ունի Ռուսաստանը Հարավային Կովկասում, այն Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ն, ըստ էության, դիտում է ոչ թե որպես անվտանգության երաշխավորման մարմին, այլ միջոց՝ ապահովելու իր ներկայությունը հետխորհրդային տարածքում:

Վերջին շրջանում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում Ռուսաստանի քաղաքականության մեջ: Մոսկվան մինչ այժմ ցանկանում էր տպավորություն ստեղծել, թե ձգտում է լավ հարաբերություններ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Ըստ էության՝ ՌԴ-ն լավ հարաբերություններ էր հաստատում Թուրքիայի հետ, որը մտածում է իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի մասին, մինչդեռ Ռուսաստանի համար Հայաստանն ընդամենը մանրադրամ է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում մսխելու համար: Այն Հայաստանը, որն իր ողջ ներուժը ներդրեց ֆաշիստական Գերմանիայի հետ պատերազմում, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում անհաշիվ սխրանքներ գործեց, ավելի քան 600 հազար զինվոր գործուղեց առաջնագիծ, որի կեսը միայն վերադարձավ: Իսկ խաղաղության տարիներին Ռուսաստանին տվեց իր զավակների միտքն ու ինտելեկտը, ովքեր փայլուն նվաճումներով մեկ անգամ չեն ստիպել հակառակորդներին՝ ցավով հետ քաշելու իրենց ձեռքերը Խորհրդային Միությունից… Ես այստեղ կարող եմ հայոց հերոսականության, հայկական մտքի խոշոր ազդեցության ու արդյունքների մասին հազարավոր օրինակներ նշել, սակայն այս նյութում չեմ ուզում կենտրոնանալ դրանց թվի վրա: Սրանք այն արժեքներն են, որոնք փողով չեն չափվում, անհամեմատելիորեն մեծ են ու անկրկնելի, եւ թվում էր, թե ՀԱՊԿ-ն ստեղծելիս Մոսկվան առաջին հերթին ձգտում է գնահատել ու պահպանել այս հարստությունը: Իրականում իրավիճակն այլ է եւ օբյեկտիվորեն հարց է առաջացնում, թե ՀԱՊԿ-ի անդամ պետությունների իշխանությունների վարած քաղաքականությունը որքանո՞վ է համապատասխանում իրենց իսկ երկրների ժողովուրդների շահերին:

Վերջին շրջանում հատկապես ռուսական վարժեցված փորձագետները փորձում են իրենց «մեկնաբանությունների» միջոցով տպավորություն ստեղծել, թե Հայաստանը, ՀԱՄԱՁԱՅՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ հրավիրելով ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին՝ մասնակցելու սեփական տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացին, ցանկանում է ռուսներին կռվեցնել ադրբեջանցիների հետ՝ հանուն իր շահերի: Իրականում Հայաստանի առաջարկը ոչ այնքան իրական օգնություն ստանալու նպատակ էր հետապնդում, քանզի բոլորս էլ շատ լավ հասկանում էինք, որ աջակցություն չի ստացվի, այլեւ միջոց էր՝ հասկանալու, թե ՀԱՊԿ-ի անդամ պետությունները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, ինչպես են վերաբերվում երկկողմ կամ որոշակի կառույցների շրջանակներում ունեցած սեփական պայմանագրային պարտավորություններին, այլ կերպ ասած՝ իրենց իսկ ստորագրությանը:

Հետաքրքիր է, որ նույն այդ վերլուծաբանները սեփական երկրի օգնության անհրաժեշտության մասին քննարկումներ են ծավալում ոչ թե համապատասխան պարտավորություն նախատեսող փաստաթղթի ստորագրումից առաջ, այլ այն ժամանակ, երբ մոտենում է այդ պարտավորության կատարման պահը: Ես չեմ նկատել, որ, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրում նմանատիպ քննարկումներ ծավալվեն, երբ խոսքն անդամներից մեկի անվտանգության մասին է:

Ավելին՝ Ադրբեջանը մշտապես թշնամական վերաբերմունք է ունեցել Ռուսաստանի նկատմամբ ինչպես 1920-ականներին, այնպես էլ Խորհրդային Միության փլուզումից հետո: Ռուսական հանրությունը շատ լավ գիտի, որ Աբուլֆազ Էլչիբեյը ժամանակին ջերմ հարաբերություններ ուներ Ջոհար Դուդաեւի հետ, ադրբեջանցիները մասնակցել են չեչենական առաջին պատերազմին Իչկերիայի կողմից: Նման փաստերը շատ են…

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի անդամ, եւ Ադրբեջանը շարունակում է բռնազավթած պահել Հայաստանի տարածքները:

Որոշակի փոփոխություններ են նկատվում նաեւ ռուսական տեղեկատվական դաշտում: Վաղուց ռուսները միայն հակահայկական հոդվածներ են հրապարակում, եւ դա արդեն արձանագրված փաստ է: Այժմ միտումներ են նկատվում՝ փոխելու իրավիճակը:

Եվ հիմա որոշակի տեսակետներ են հնչեցվում, թե Մոսկվան միշտ հույս է ունեցել, որ Բաքուն արտաքին քաղաքականության այնպիսի մոդել կընտրի, որի դեպքում Թուրքիայի հետ եղբայրական հարաբերությունները չեն խանգարի Ռուսաստանի հետ բարիդրացիությանը, եւ, ցավոք, այդ հույսերը չեն արդարացել, որովհետեւ «Ղարաբաղում հաղթանակից անմիջապես հետո Ադրբեջանի բնակիչները սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում սկսել են վայելել այն պահը, երբ «բայրաքթարները» կսպանեն Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների «անջատողականներին»: Եվ նույնիսկ դրանից հետո Մոսկվան «չի հանձնվել» ու 2021 թ. փետրվարի 22-ին Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր է ստորագրել Բաքվի հետ: Սակայն երբ սկսվեց Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում, Ադրբեջանի եւ իշխանական, եւ ընդդիմադիր լրատվամիջոցները թշնամական ագրեսիվ վերաբերմունք դրսեւորեցին հյուսիսային հարեւանի նկատմամբ:

Անդրադառնալով այժմ ադրբեջանական մամուլում եռացող կրքերին՝ ռուսական լրատվական դաշտում կարծիքներ են հնչում, որ հակահայկական, հակաիրանական ու հակառուսական քարոզչությունը վկայում է այն մասին, որ Իլհամ Ալիեւը գործնականում իրականացնում է Աբուլֆազ Էլչիբեյի մտահղացումները, եւ Բաքվի իշխանական քարոզչությունը, ըստ էության, համընկնում է ծայրահեղականների «Ռուսները, պարսիկները եւ հայերն Ադրբեջանի թշնամիներ են» լոզունգի հետ:

«Սովորաբար Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ սերտ համագործակցության օգտին վերջին փաստարկները տրանսպորտային հաղորդակցությունն ու սպառազինությունն են: Սակայն վերջին ժամանակներս այդ ոլորտներում նույնպես բաց է առաջացել երկու երկրների միջեւ, քանզի Ադրբեջանի համար առաջնահերթությունը ոչ թե «Հյուսիս-Հարավ» միջանցքն է, այլ Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը», որը կթույլատրի շրջանցել Ռուսաստանը եւ ուղիղ կապ ստեղծել Նախիջեւանի ու Թուրքիայի հետ: Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա Ադրբեջանը վաղուց կողմնորոշվել է դեպի Թուրքիա եւ Իսրայել: Պատահական չէ, որ հոկտեմբերի 25-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակում «թուրքական մոդելի» ներդրման մասին: Այնպես որ՝ Ռուսաստանին ու Ադրբեջանին ներկա պահին քիչ բան է կապում: Իսկ վերջին մի քանի տարում առաջ մղված Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքը, պարզվեց, ուտոպիական է եւ ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ»,- գրում է միջազգայնագետ Պյոտր Մակեդոնցեւը:

Իսկ Մոսկվայի ու Երեւանի հարաբերությունները, բնականաբար, զգալիորեն սառել են: Ռուսական շրջանակները պատճառներ են փնտրում՝ իբր, դա արեւմտամետ շրջանակների քարոզչության հետեւանք է, որ նման գաղափարների տարածումը հնարավոր է եղել միայն մարդկանց կուլտուրական մակարդակի անկման պատճառով եւ այլն: Սա, իր հերթին, նշանակում է, որ ռուսական շրջանակներում շարունակում են տուրք տալ իրենց իսկ հնարած մտայնությանը, թե հայերն արժանապատվություն, խելք ու կամք չունեն, որովհետեւ «փախչելու ոչ մի տեղ չունեն»: Նրանց պետք է հիշեցնել, որ Մոսկվայից եւ, ընդհանրապես, որեւէ այլ կենտրոնից կախվածության վերացումն է երկրի անկախ քաղաքականության գլխավոր նախապայմանը, եւ հայ ժողովուրդը ձգտում է դրան՝ ցուցադրելով իր այլընտրանքները: Պետք է հիշեցնել, որ Հայաստանի դեմ ամենավերջին աղբը շրջանառության մեջ են դնում կամ փորձում դնել ոչ թե Արեւմուտքում, այլ նույն Ռուսաստանում: Ընդհանրապես՝ ռուսական մամուլն ու հեռուստատեսությունը շնչում են հակահայկական թույնով, եւ ռուսները, պատկերացնո՞ւմ եք, չեն հասկանում, թե «Հայաստանում որտեղից են հակառուսական տրամադրություններ հրահրվում»:

Ամփոփելով այս թեման՝ նշենք. Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան. այդ մասին է խոսում նաեւ այն փաստը, թե ինչպիսի հարգանքի ու ջերմության են արժանանում ռուս միգրանտները մեր երկրում: Հայաստանում չկա նաեւ հակաարեւմտականություն, որովհետեւ մենք նույնպիսի հարգանք ունենք բոլոր ժողովուրդների նկատմամբ: Նաեւ պետական քաղաքականությունը պատճառ չենք համարում՝ տրամադրվելու որեւէ ժողովրդի դեմ: Բայց արժանի հակահարված կհասցնենք բոլորին, ովքեր հայկական մարդասիրությունը թուլության նշան կհամարեն, ովքեր կփորձեն արհամարհանքով անցնել այն արժեքների կողքով, որոնցից օգտվել ու օգտվում են, ովքեր կձգտեն հարված հասցնել մեր սրբոցին՝ Հայաստանին:

Ռուս փորձագետներն ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ, կորցնելով Ադրբեջանը, Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ գործի Հայաստանում: Մոսկվա-Բաքու-Անկարա ուտոպիական առանցքի փոխարեն իրական քաղաքականությանը համապատասխանող Մոսկվա-Երեւան-Թեհրան առանցքի անհրաժեշտություն է զգացվում: Ըստ այդ շրջանակների՝ ռուս-իրանական մերձեցումը, Կապանում իրանական հյուպատոսության բացումը եւ Հայաստանի մտադրությունը՝ 2023 թ. հյուպատոսություն բացելու Թավրիզում, տեղավորվում են այդ առանցքի տրամաբանության մեջ: Կիպրոսում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու Հայաստանի պլաններն էլ չեն հակասում Ռուսաստանի հետաքրքրություններին:

Մոսկվա-Երեւան-Թեհրան նոր առանցքին կարող է միանալ նաեւ Հնդկաստանը, որը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, Հայաստանի ու Իրանի հետ, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակից Պակիստանը նրա թշնամին է…

Թեգեր: ՀայաստանՀԱՊԿՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հաղթանակի ուրվականը

Հաղթանակի ուրվականը

Ի հիշատակ ռուս օդաչուների

Ի հիշատակ ռուս օդաչուների

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ապրիլյանի հերոս Մերուժանը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist