Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Միտքը՝ ազգային բրենդ

Ինչո՞ւ ենք ավելի շատ գերադասում խորովածի կամ տնական օղու փառատոն անցկացնել, քան Մտքի փառատոն

Նոյեմբերի 22, 2022
Սոցիում
Միտքը՝ ազգային բրենդ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
102
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի բնակավայրերից մեկում  մի աշակերտի ծնող բողոք է ներկայացրել կենսաբանության ուսուցչուհու դեմ այն բանից հետո, երբ վերջինս դպրոցում դաս բացատրելու ժամանակ ցուցադրել է ուղեղի մանրակերտը եւ ասել. «Սա մարդու ուղեղն է, չնայած դուք չեք հասկանա, թե ինչի մասին եմ խոսում, որովհետեւ դուք սրանից չունեք»: Ծնողը դժգոհել է, որ ուսուցչուհին կասկածի տակ է առել իր երեխայի՝ ուղեղ ունենալը:

Անհամեստորեն ասեմ, որ մենք, որպես ազգ, ուղեղ ունենք, որպես անհատներ՝ նույնպես… Բայց կարծես թե ազգովի այնքան էլ չենք ընդվզում կամ գոնե խորը  վիրավորվում, երբ այլ ազգեր այս կամ այն կերպ փորձում են ստվերել այդ փաստը: Եվ բավարարվում ենք լավագույն դեպքում ասելով, թե՝ ինչ ուզում են ասեն, նրանք դեռ ծառի վրա էին, երբ մենք որպես ազգ վաղուց ձեւավորված էինք եւ այլն… Մինչդեռ լավագույն հիմքերն ու առիթներն ունենք գործնականում ցույց տալու, որ այն, ինչ ունենք, նրանք ոչ թե չունեն, այլ չեն էլ ունեցել ու դժվար էլ ունենան: Մեզ համար կարծես թե ավելի հարմարավետ է դափնիների վրա ննջելն այն պարագայում, երբ ունենք միտք, որը կարող է փոքր երկրի մեծ այցեքարտը լինել ու մնալ այդպիսին: Մեր անցյալի գիտական համաշխարհային ձեռքբերումները, հայտնագործությունները տարբեր ոլորտներում դրա համար լավագույն հաղթաթղթերից են, մեր այսօրվա՝ համաշխարհային հռչակ ունեցող հայրենակիցները՝ առավել եւս, ի դեմս Մենդելեեւի աղյուսակը համալրած Յուրի Հովհաննիսյանի (Օգանիսյան) եւ նորընծա նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի…

Միտքը կարող է եւ պետք է դառնա մեր ազգային բրենդը, որը լավագույնս է փոխարինելու նռան կամ ծիրանի տեսք ունեցող եւ երբեմն  արդեն իսկ հոգնեցնող լոգոտիպերին: Իսկ մենք բավարարվում ու ոգեւորվում ենք նրանով, որ Հայաստան այցելողները, որպես իրենց լավագույն տպավորություն, նշում են, թե՝ հայկական ուտելիքը շատ համեղ է: Ու մենք կարծես թե ավելի շատ գերադասում ենք խորովածի ու տոլմայի կամ հարիսայի ու տնական օղու փառատոներ անցկացնել, քան Մտքի փառատոն՝ հենց ա՛յդ անվանումով, ոչ թե որեւէ այլ անուղղակի ձեւակերպումներով: Որպես ազգ մենք դրա իրավունքը վաստակել ենք, դրա հնարավորությունն ունենք եւ ունենք նաեւ պարտավորություն բոլոր նրանց առաջ, ովքեր տարբեր ժամանակներում հային բերել են ճանաչում, հռչակ եւ անուն տարբեր ոլորտներում: Եվ այստեղ խոսքը ֆինանսական հնարավորության մասին չէ, մանավանդ որ փողը, նույնիսկ մեծ փողը միտք չի ստեղծում, բայց միտքը կարող է նաեւ մեծ փող ստեղծել, եթե… մտածել, այսինքն՝ մտքեր ածել: Ներողամտություն հայցելով գուցե եւ կոպիտ համեմատության համար՝ ուզում եմ նշել, որ, օրինակ, հավին գնահատում են ոչ թե հավ լինելու համար, այլ մատնացույց են անում, որ նա ձու ածող հավ է…

Ամիսներ առաջ Հայաստան այցելած՝ Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր Արտեմ Փաթափությանն իր հանդիպումներից մեկի ժամանակ մասնավորապես ասել էր. «ԱՄՆ-ում գիտության վրա միլիոնավոր դոլարներ են ներդրվում: Հայաստանը դեռ չի կարող այդքան գումար ներդնել, սակայն դա չի նշանակում, որ հույս չկա ու չի կարելի գիտությամբ զբաղվել… Շատ կարեւոր է նաեւ ճիշտ ուղղորդել հասարակությանը, նրա մեջ ներդնել ռացիոնալ մտածելակերպ»… Գուցե դեռ չենք կարող շատ փող ունենալ, բայց մտածելակերպ ունենալ հաստատ կարող ենք, որովհետեւ մեր ազգային բրենդը Միտքն է…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: բրենդժողովուրդմիտք
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ցավալի միջադեպը խաղաղապահ առաքելության դեմ է ուղղված

Ճշմարտությունը հասցնել աշխարհին

Հաջորդ տարվանից կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ

Արդյունավետ կլինի՝ կողմնակի ազդեցություններից զերծ մնալու դեպքում

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist