Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մայրաքաղաքի ավտոպարկը կթարմացվի

Երեւանի ավագանին կողմ է քվեարկել համայնքի բյուջեի եկամտային մասի ավելացմանը

Նոյեմբերի 22, 2022
Հանրապետություն
Մայրաքաղաքի ավտոպարկը կթարմացվի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
77
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւան համայնքի ավտոմեքենաների պարկը կթարմացվի: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում մեկնարկած ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նրա խոսքով՝ այս պահին այդ մասով աշխատակազմի կողմից վերլուծություն է իրականացվում:

«Մեր մոտեցումն է, որ ավտոմեքենաների պարկը պետք է թարմացվի, քանի որ այն  ծախսը, որն իրականացնում ենք ավտոմեքենաների, դիզվառելիքի եւ սպասարկման վրա, ավելի թանկ են, քան մենք ձեռք ենք բերում նոր ավտոմեքենաները: Մենք դա պետք է փուլային տարբերակով իրականացնենք»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Երեւանտրանս» ՓԲԸ տարածքում բավական մեծ թվով ավտոմեքենաներ կան, որոնք դեռ խորհրդային ժամանակաշրջանից են: «Այս պահին գույքագրումն իրականացվել է, եւ նախատեսում ենք այդ ավտոմեքենաների օտարումն իրականացնել որպես ջարդոն, եւ այդտեղից եւս կունենանք համապատասխան միջոցներ»,- ասաց քաղաքապետը:

Երեւան համայնքի 2022 թ. բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները կավելանան 450 հազար դրամով: Ավագանու նիստում որոշման նախագիծը ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանը: Նա նշեց, որ այդ հատկացումները կուղղվեն  ամառային զորակոչի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում եւ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած թվով 3 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն, իսկ պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն կնվազեցվի 14 միլիարդ 235 միլիոն 848 հազար դրամով, որը արդեն ըստ պետական հատվածի ավելացման կամ կրճատման նպատակայնության  կարտացոլվի Երեւան քաղաքի բյուջեի ծախսային մասում:

«Հաշվի առնելով ընթացիկ տարում «Երեւան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ աշխատանքների իրականացման» ծրագրի կատարման ընթացքը՝ ծրագրի կատարման բյուջեն կնվազեցվի 1.008.205.3 հազար դրամով, իսկ  «Եվրոպական միությունը Երեւանի արեւային համայնքի համար» դրամաշնորհային ծրագրի կատարման եւ եզրափակման արդյունքներով  բյուջեն կնվազեցվի  58.531.7 հազար դրամով»,- ասաց նա:

Արեւշատյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է նաեւ 29.081.6 հազար դրամի չափով եկամուտների ավելացում «Թանգարանային ծառայություններ եւ ցուցահանդեսներ» ծրագրում, ինչը պայմանավորված է Երեւանի ենթակայության թվով 3 թանգարաններում մուտքի վճարների կանխատեսվող ցուցանիշներից ավելի հավաքագրմամբ, ինչը կապված է նաեւ տոմսերի գնի ավելացման հետ, ինչպես նաեւ նույն գումարի չափով համապատասխան փոփոխություն ծախսային մասում։

Երեւան համայնքի բյուջեից «Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման» եւ «Երեւանի քաղաքային լուսավորության դրամաշնորհային» ծրագրերի համար կհատկացվի 139 միլիոն 660 հազար դրամ: Այս մասին եւս նշեց Վիլեն Արեւշատյանը: Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց, որ համապատասխան գումարն ուղղվելու է մետրոպոլիտենում առկա գրունտային ջրերի հեռացման եւ օդափոխման աշխատանքների իրականացման համար:

«Այդ գրունտային ջրերի պատճառով տարբեր համակարգեր կոռոզիայի են ենթարկվում: Գրունտային ջրերի հեռացման համար դրենաժային թունել էր փորվել: 2023 թվականին կիրականացնենք այդ հատվածում բետոնացման աշխատանքներ: Ինչպես նաեւ նախատեսվում է օդափոխման համակարգերը փոխել, որպեսզի մետրոյում պատշաճ խոնավության մակարդակ ապահովվի»,- պարզաբանեց Հրաչյա Սարգսյանը:

Երեւանի ավագանին կողմ քվեարկեց համայնքի մի քանի հասցեներում հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի եւ նրա որդու՝ անվանի քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակը կփակցվի Սայաթ-Նովայի պողոտա հ. 5 հասցեում: Ավագանու մեկ այլ որոշմամբ էլ հայ անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Սպենդիարյան փողոց հ. 5 հասցեում: Երեւանի համար 37 հիմնական դպրոցը կանվանակոչվի հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ՝ «Երեւանի Վահագն Դավթյանի անվան հ. 37 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Երեւանի ավագանին կողմ քվեարկեց որոշման նախագծին:

Երեւանի ավագանու 9-րդ նստաշրջանի հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին:

Թեգեր: ավտոպարկՀրաչյա Սարգսյանքաղաքապետարան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist