Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ընկան տղերքը, որ հողը մնա-4

Նոյեմբերի 30, 2022
Սոցիում
Ընկան տղերքը, որ հողը մնա-4
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
243
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մնացինք մենակ ես ու Արթուրը, բարձրացանք լանջի վերին հատված, որտեղից երեւում է Աղանուսը։ Մի քանի ժամ անցավ, սակայն մեզ փոխարինող ու օգնական չեկավ։ Ամենավատը՝ մրսում էինք, թեթեւ էինք հագնված, ոչ զինվորական։ Որոշեցինք՝ մեկս մնա հսկի, մյուսն իջնի գյուղ հագուստ ու օգնական բերելու։ Աղանուսի կողմում լույսերի շարժ էր զգացվում. հնարավոր է՝ հերթական հարձակմանն էին պատրաստվում։

Քանի որ տարածքին ես ավելի ծանոթ էի, եւ այդպես պահանջեց նաեւ Արթուրը, իջա գյուղ՝ շտաբ։ Կարողացա հագուստ ճարել, ինձ միացան 5-6 հոգի, ու բարձրացանք վերեւ։ Հասանք հենակետ, ազդանշանին Արթուրը չպատասխանեց։ Անհանգստացա. կրակոց չի լսվել, մտածում եմ՝ գերի տարած չլինեն։ Ստիպված բարձր կանչեցի։ Քիչ ներքեւից Արթուրը պատասխանեց, որ ամեն ինչ կարգին է։ Անցավ անհանգստությունս, եւ Արթուրին ասացի՝ գնա գյուղ, ինձ հետ արդեն զինակիցներ կան։ Լուսաբացին վեր բարձրացան մեր այլ ջոկատների տղաներ։ Աղանուսի կողմում շարժ չկար։ Իջա գյուղ, ինքնաձիգը հանձնեցի Վարդանին եւ գնացի Սամվելենց տուն։ Նահատակ զինվորի մայրը հարցրեց՝ լուծե՞լ ենք որդու վրեժը։ Գլխահակ կանգնեցի անմահության ճանապարհը բռնած մեր մարտական ընկերոջ դիակի մոտ։ Դուրս եկա՝ Սամվելի մոր խոսքերն ականջիս։ Պարզվեց՝ երկրորդ նահատակ զինվորը երեւանցի Վաղինակ Զախարյանն էր, ում հանդիպել էի առավոտյան, լուսանկարել։ Հաջորդ օրը Բերդաձոր եկան Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Հարությունյանը։ Ծանոթանալով իրավիճակին, տալով հրահանգներ՝ Վ. Սարգսյանը հավաստիացրեց, որ հաղթանակը մերն է լինելու։ Ուղղաթիռ հանեցինք Վաղինակի դին։ Բերդաձորցի կանայք մեծ վշտով ու ցավով ճանապարհեցին իրենց համար նահատակված քաջորդուն։

Նույն ուղղաթիռով Երեւան եկանք ես ու Արթուրը. համալսարանում սկսվել էին կիսամյակային քննությունները։ Ուղղաթիռ բարձրացան նաեւ այլ տղաներ։ Վ. Սարգսյանի հրամանով Մասիսի ջոկատի մի քանի մարտական հրացան հանձնվեց Առնո Մկրտչյանին։ Հրաժեշտ տվեցի Առնոյին, ում հետ արդեն մտերմացել ու բարեկամացել էի, մի գիշեր էլ իր ու Անդրանիկ Հարությունյանի հետ մնացել էինք Ստեփանակերտում՝ նրա աներոջ տանը։ Հրաժեշտ տվեցի ու ցավոք վերջին անգամ տեսա ազգային գործչին, իսկական հայրենասերին։ Բերդաձորից մեր ուղղաթիռը հասավ Գորիս, ցած իջավ։ Մեզ մոտեցավ Սպարապետը եւ հրահանգեց՝ փոխենք տրամադրություններս։ Պարզվեց՝ ուղղաթիռ պետք է բարձրացնեին ծանր վիրավորի, եւ պետք չէր, որ նա իմանար՝ զոհվածի էլ ենք տուն տանում։ Հաջորդ անգամ Բերդաձոր պետք է գնայինք 1991 թ. գարնանը։ Մինչ այդ այնտեղ տեղի էին ունեցել այլ իրադարձություններ, որոնցից հատկապես առանձնանում է հունվարի 17-ը:

1991 թ. հունվարի 17-ի երեկոյան նորագավիթցի Ստեփան Մուրադյանը՝ Եղցահողի Ստյոպը, Սարգիս Յարամակյանը՝ Սաքոն, Խաչիկ Հովհաննիսյանը՝ Խչոն եւ Շիրակ Չոբանյանը Բերդաձորի ինքնապաշտպանության առաջամարտիկ, հրամանատար Առնո Մկրտչյանի եղբոր՝ Արմո Մկրտչյանի վարած «Վիլիսով» Բերդաձորի Եղցահող գյուղից վերադառնում էին Մեծ շեն: Եկել էին նոր եկած ազատամարտիկների անձնագրերում գրանցումներ կատարելու: Լաչին-Շուշի ճանապարհը վերահսկող խորհրդային բանակի պարեկները գիտեին, որ հայկական գյուղերի բնակիչները մշտապես այցելում են միմյանց, եւ իրենց պարտականությունն էր նաեւ պաշտպանել նրանց: Այդ օրն էլ խորհրդային սպան ձեռքով նշան է անում, որ մեքենան առաջ ընթանա: Այնուհետեւ սկսում են կրակել մեքենայի հետեւից։ Այս իրադարձության մասին Սաքոն պատմել է. «Զգացի՝ աջ ոտքից վիրավորվել եմ: Կռացա թաքցրածս զենքը վերցնելու՝ թիկունքիս նույնպես գնդակներ կպան: Ընկա Խաչոյի վրա: Ստյոպան ինձ գրկեց, որ օգնի, բայց անմիջապես թուլացավ: Մեր մեքենան ծակծկված ու մաղ դարձած մի 500 մետր էլ գնաց ու կանգնեց: Շիրակին գնդակ չէր կպել, Խաչոն՝ որովայնից, Արմոն ձեռքից էին վիրավորվել: Ես գիտակցությունս կորցրել էի ու այլեւս ոչինչ չէի հիշում: Հետագայում Խաչոն պատմեց, որ ցնցել է Արմոյի ուսերն ու կանչել. «Արմո քշիր՛, մի՛ կանգնիր, խփում են…»։ Բայց զուր, Արմոն վիրավոր էր, ինքը՝ նույնպես, բայց արագ-արագ բոլորիս քաշելով գցել է ցած, հեռացրել մեքենայից: Շիրակը բոլոր զենքերը պահել էր ձորի մեջ եւ մի գիշեր էլ մնացել կամրջի տակ թաքնված: Ռուսները մեզ «շտապ» հասցրել էին Ստեփանակերտի հիվանդանոց։ Դերասանուհի Ժաննա Գալստյանն ամեն ինչ արեց, որ փրկվենք»:

Ստեփանը զոհվել էր, հուղարկավորված է Նորագավիթի գերեզմանատանը։ Սարգիս Յարամակյանը՝ մեր սիրելի Սաքոն, ստացած վերքերից հիվանդացավ ու 2013 թ. հոկտեմբերի 27-ին փակեց աչքերը՝ դառնալով հավերժի ճամփորդ, մնալով մեր սրտերում միշտ հարազատ, միշտ արդարամիտ, միշտ բարի, միշտ հերոս: Ննջում է Եռաբլուրում։ 1991 թ. մայիսի 15-ին տխրահռչակ «Օղակ» ռազմագործողության շրջանակներում խորհրդային բանակի զինվորներն ու թուրք ՕՄՕՆ-ականները շրջապատեցին Բերդաձորը եւ ձերբակալեցին բոլոր տղամարդկանց։ 2 օրվա ընթացքում տեղահանեցին նաեւ ողջ բնակչությանը եւ հասցրեցին Գորիսի շրջանի Տեղ գյուղ, որտեղ հանդիպեցի նրանց՝ լսելով տեղահանման մասին։ Վերեւում նշել եմ՝ պետք է հերթական անգամ գնայինք Բերդաձոր։ Երեւանի հեռախոսակայանից զանգահարեցի Բերդաձոր՝ պայմանավորվելու գնալու համար։ Սակայն հեռախոսի մեջ լսեցի Սաքի դայու հարսի եւ նրա՝ Հրազդան քաղաքում բնակվող դստեր խոսակցությունը. «Տեղներս նեղ է, բոլոր տղամարդկանց բռնել են, Անուշավանին սպանել են…»: Արսենի ու Ստեփանի հետ հասանք Գորիս եւ իմացանք եղելությունը։ Այդ օրերին հայաթափ էին արել նաեւ Հադրութի շրջանի մի քանի գյուղեր եւ բնակչությանը բերել էին Խնձորեսկի տարածք։ Այցելեցի հադրութցիներին եւս, ռեպորտաժ պատրաստեցի: Մայիսի 15-ին թուրքերը գնդակահարել էին Մեծ շեն գյուղի բնակիչ Անուշավան Գրիգորյանին, ով Երեւանից ընտանիքը բերել էր հայրենի գյուղ եւ դարձել զինվոր։ Գնդակահարել էին այն պատճառով, որ պաշտպանել էր հղի կնոջը։ Ծեծ ու այլ տանջանք կրելուց հետո ազատվել էին տղամարդկանցից որոշները։ Պատմեցին, թե թուրքերն ինչպես են տանջել Առնոյին Լաչինի ոստիկանությունում։ ԲԻԽ-ի մոտ 20 ազատամարտիկ, այդ թվում գյուղխորհուրդների ու կոլտնտեսությունների նախագահներ, տեղափոխվեցին ադրբեջանական տարբեր բանտեր, տարբեր ժամանակներում որոշներն ազատվեցին, տուն եկան։ Սակայն  ԲԻԽ-ի ռազմական խորհրդի 6 անդամ՝ Առնո Մկրտչյանը, Գագիկ Հարությունյանը, Գագիկ Առուստամյանը, Արվիդ Մանգասարյանը եւ Հրաչ Պետրոսյանը տեղափոխվեցին Բաքվի բանտ ու դատապարտվեցին գնդակահարության։ Նույն բանտում էլ տանջամահ արվեցին Առնոն ու Հրաչը, իսկ մնացած տղաները տարիներ անց տուն եկան։

Արցախում, սակայն, պատերազմը շարունակվեց եւ գնալով ավելի ուժգնացավ։ Հետագա մարտերում նահատակվեցին շատ հերոսներ։ Անմահների լույս-բանակի շարքը համալրեցին Վարդան Բախշյանը (1991 թ. դեկտեմբերի 16), Պավլո Մամբրեյանը (1993 թ. հունվարի 16), 1992 թ. օգոստոսի 28-ին ավտովթարից զոհվեց Անդրանիկ Հարությունյանը։ Մարտակերտում 1993-ին ծանր վիրավորվեցին Արսենն ու Ստեփանը։ Ուղիղ մեկ տարի Բերդաձորը մնաց գերության մեջ։ Այդ ընթացքում թուրքերը քանդել էին Մեծ շեն գյուղի մոտակա 2 մատուռներից մեկը, իսկ մյուսը կիսաքանդ վիճակում ազատագրվեց։ Մինչ այս երկրամասի ազատագրումը՝ բերդաձորցիների կողմից մի քանի ջոկատներ կազմվեցին՝ հիմնականում Շուշին ու Բերդաձորն ազատագրելու նպատակով։ 1992 թ. մարտին ջոկատներից մեկի կազմում մեկնեցի Ավետարանոց, որտեղից եւս սպասվում էր հարձակում Շուշիի վրա։ Եղավ բերդաքաղաքի ազատագրումը, տուն վերադարձան բերդաձորցիները, վերահայացան ազատագրված Քաշաթաղն ու Քարվաճառը, Կովսականն ու Վայկունիքը, Քաշունիքն ու Վարանդան։

Սակայն եղավ նաեւ 2020 թ. 44-օրյա պատերազմը, ու կորցրեցինք Արցախ աշխարհի մեծ մասը։ Այսօր դարձյալ Արցախը Սյունիքին կապող մնացել է միայն Բերդաձորը, որի Հին շեն ու Մեծ շեն գյուղերով է անցնում նորակառույց ճանապարհը։ 

Թեգեր: ԱրցախԲերդաձորպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Նկարչի ապշեցուցիչ ցուցահանդեսը

Նկարչի ապշեցուցիչ ցուցահանդեսը

Բասկերը եւ հայերը. նոր մեկնաբանություններ

Բասկերը եւ հայերը. նոր մեկնաբանություններ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist