Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տնտեսական առաջնայնությունը չպետք է ստորադասվի քաղաքականին

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը հնարավոր է միայն փոխզիջումային տարբերակով

Դեկտեմբերի 1, 2022
Հանրապետություն
Տնտեսական առաջնայնությունը չպետք է ստորադասվի քաղաքականին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
126
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեղրիով անցնող եւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վերաբերյալ փորձագիտական բազմաթիվ վերլուծություններ եւ մեկնաբանություններ են արվում: Թեման ակտիվորեն քննարկվում է նաեւ եվրոպական փորձագիտական շրջանակներում: Ճանապարհն աշխարհաքաղաքական համատեքստում դիտարկողները հիմնականում զարգացնում են այն թեզը, թե հաղորդակցության ուղին անհրաժեշտ է արեւմտյան երկրներին, որպեսզի արեւելքից արեւմուտք էներգակիրների տեղափոխումը եւ, ընդհանրապես, տնտեսական կապերը շրջանցեն արդեն 20 տարուց ավելի պատժամիջոցների տակ գտնվող Իրանի տարածքը:

Տեսակետներ են հնչում, թե այս տրանսպորտային ուղու հարցում լոբբինգ են անում խոշոր նավթագազային ընկերակցությունները՝ էներգակիրների տարանցումից Թեհրանին զերծ պահելու համար: Մեր հարեւան թյուրքական երկրների փորձագետները եւ դրանց բարձրաստիճան ղեկավարներն էլ հայտարարում են, թե այդ ճանապարհի բացումը կակտիվացնի Արեւելք-Արեւմուտք ապրանքաշրջանառությունն ու տնտեսական կապերը եւ ձեռնտու կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ եվրասիական աշխարհամասի երկու կողմերում գտնվող պետությունների համար:

Սակայն այս տեսությունն առաջ մղողները չեն խոսում կամ չեն ուզում բարձրաձայնել այն փաստի մասին, որ Արեւելքը եւ Արեւմուտքը կապող էներգակիրների, ավտոմոբիլային եւ երկաթուղային կապերն արդեն վաղուց առկա են, եւ դրանք անցնում են Վրաստանով: Վերջիններով մեծ ծավալներով եւ հաճախականությամբ բեռներ ու էներգակիրներ են տեղափոխվում Ասիայից Եվրոպա: Այս դեպքում, եթե անգամ դիտարկվի փաստարկը, որ Թուրքմենիայից նախատեսվող գազը կարող է կարճ ճանապարհով՝ Մեղրիով ուղղվել Եվրոպա, ապա միեւնույն է՝ այն չի կարող շրջանցել Իրանը եւ վերջինիս զրկել էներգակիրների տրանզիտ ապահովող երկրի կարգավիճակից: Բանն այն է, որ այդ սցենարի դեպքում էլ, ուզեն, թե չուզեն, թուրքմենական գազի ցամաքային ուղին անցնելու է Իրանով, իսկ եթե նախընտրեն այն ծովը շրջանցող խողովակաշարով հասցնել Ադրբեջան, ապա ամենառացիոնալ եւ քիչ ծախսատար ուղին կրկին մնում է Բաքվից Վրաստանով անցնող գազատարը, իսկ բիզնեսը փողի հաշվում միշտ էլ շահախնդիր է լինում: Այստեղ ավելորդ ենք համարում անդրադառնալն այն փաստին, որ Թուրքմենստանն իր ամբողջ գազային կարողությունները տրամադրել է Չինաստանին եւ այսօրվա հզորություններով Եվրոպա գազ արտահանելու ծավալներ չունի: Ինչ վերաբերում է տրանսպորտային կապերին, ապա պետք է արձանագրել, որ Ադրբեջանը Վրաստանով ունի ցամաքային կապ Թուրքիայի հետ, եւ Հայաստանում առկա առնվազն երեք հաղորդակցման ուղիների վերաբացումից հետո այն դուրս կգա տարածաշրջանային հիմնահարցերի ցանկից:

Վերոշարադրյալը ցրում է շրջանառվող այն միֆը, թե Մեղրիով հնարավորինս անկախ ճանապարհը, որը թյուրքական պետությունները որակում են «միջանցք» եզրույթով, էներգակիրների՝ Իրանը շրջանցելու նպատակ է հետապնդում եւ ընդամենն ապահովելու է Եվրասիա աշխարհամասի Արեւելք-Արեւմուտք կապը: Նման վարկածը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:

Ադրբեջանի եւ Թուրքիայի հայտարարած «միջանցքը» իրականում ունի երկու՝ քաղաքական նպատակ: Դրանք են՝ թյուրքական աշխարհի պետությունների միջեւ ցամաքային կապ ստեղծելը եւ Իրանին կտրելը հյուսիսային ցամաքային ուղուց: Երբ Ալիեւը պարբերաբար հայտարարում է, թե Մեղրիով անցնող ճանապարհը պետք է  ունենա նույն կարգավիճակը, ինչ Բերձորի միջանցքը, նա խոսում է վերոհիշյալ երկու քաղաքական նպատակների մասին: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ չկան զուգահեռներ Բերձորի միջանցքի ու Մեղրիով անցնող ճանապարհի միջեւ, եւ որ պատրաստ է ցանկացած պահի բացել այն եւ մնացած բոլոր ուղիները՝ ՀՀ ինքնիշխանության շրջանակներում ազատ տեղաշարժի համար: Ադրբեջանից հնչող մտահոգությունները, թե պատերազմից հետո այդ ճանապարհներով երթեւեկելիս անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ, ցանկության դեպքում արագ կարող են փարատվել՝ Մեղրիի ճանապարհի երկայնքով վաղուց արդեն տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի աջակցությամբ:

Մեղրիի ճանապարհի վերաբերյալ այլ լուծումը չի կարող գնահատվել փոխզիջումային եւ կարող է հանգեցնել տարածաշրջանային նոր լարման՝ արդեն այլ երկրների ներգրավմամբ՝ վերեւում հիշատակված երկու քաղաքական գործոնների պատճառով:

Թեգեր: ԱդրբեջանԶանգեզուրճանապարհմիջանցք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Աֆղանստանում թալիբների հաղթանակի մոբիլիզացիոն ազդեցությունը

Աֆղանստանում թալիբների հաղթանակի մոբիլիզացիոն ազդեցությունը

Գերժամանակակից ռազմական տեխնիկան ավելի էժան է, քան աշխատո՞ւժը

Գերժամանակակից ռազմական տեխնիկան ավելի էժան է, քան աշխատո՞ւժը

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist