Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Անմահ հերոսի տարեդարձին

Դեկտեմբերի 7, 2022
Սոցիում
Անմահ հերոսի տարեդարձին
34
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 4-ին լրացավ Արցախյան առաջին գոյապայքարի մասնակից ու առաջամարտիկ, ՀՀ ներքին ծառայության գնդապետ, 1989-94 թթ. մոտոհրաձգային գնդի հրամանատար Ռոբերտ Հայկարամի Գեւորգյանի ծննդյան 65-ամյակը։

1994 թ. մարտի 10-ին Ռ. Գեւորգյանն անմահացավ Հորադիզում, հուղարկավորված է Եռաբլուրում։ 1994 թ. հուլիսի 21-ին հետմահու ստացել է գնդապետի կոչում եւ պարգեւատրվել ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: ՀՀ ոստիկանության պետի 2005 թ. նոյեմբերի 17-ի թիվ 16 հրամանով պարգեւատրվել է «Սխրագործության համար» շքանշանով: Խաղաղ ու պատերազմական տարիներին ծառայության համար արժանացել է նաեւ այլ պարգեւների: 1989-1994-ին մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է Գորիսի շրջանի Շուռնուխ, Կոռնիձոր եւ այլ բնակավայրերի, Կապանի, Մեղրիի, Բերձորի, Քարվաճառի, Վարանդայի եւ այլ տարածքների ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին: Ռ. Գեւորգյանի անունով է կոչվում Քասախի միջնակարգ դպրոցը, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն, եւ որի բակում նրա կիսանդրին է: Հերոսի 65-ամյա տարեդարձի առթիվ Եռաբլուր այցելեցին ու նրա շիրիմին ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին եղբայրները՝ Ռուբիկ եւ Ռազմիկ Գեւորգյանները, որդին՝ Անդրանիկը, ինչպես նաեւ մարտական ու դպրոցական ընկերներ, բարեկամներ…

Ռոբերտ Գեւորգյանին առաջին անգամ հանդիպել եմ մարտադաշտում՝ Բերձորի միջանցքի հարավում, «Կոբրա» կոչվող դիրքերում: 1993 թ. մայիսի 8-ին Մասիսի ջոկատի կազմում նոր էի իջել նույն դիրքերից, զենքս հանձնեցի ջոկատի հրամանատար Գ. Մանուկյանին եւ ցանկանում էի գնալ Շուշի՝ մասնակցելու բերդաքաղաքի ազատագրման 1-ամյա տոնախմբությանը: Սակայն այնպես ստացվեց՝ կրկին բարձրացա «Կոբրա» դիրքեր՝ «Արծիվ-19» ջոկատի հրամանատար Գառնիկ Գառնիկյանի (զոհվել է 1994 թ. Հորադիզում) հետ: Պարզվեց՝ «Արծիվ-19» ջոկատի հետ տարածքում մարտական հերթափոխ էր կատարում նաեւ ՀՀ ներքին ծառայության մոտոհրաձգային գնդի մի վաշտ՝ ոստիկանության փոխգնդապետ Ռոբերտ Գեւորգյանի հրամանատարությամբ: Ծանոթացա հրամանատարի հետ, միասին բարձրացանք դիրքեր, որտեղ նրա զինվորները «Կյանքի ճանապարհն» էին պաշտպանում: Դիմացը թշնամու հենակետերն էին, որտեղից անընդհատ գնդակոծում, հրթիռակոծում ու արկակոծում էին մեր դիրքերը: Բայց տղերքը տեղում էին ու արժանի հակահարված էին տալիս թուրքին: Ականատես եղա նաեւ մարտական գործողության: Ծանոթացա ու զրուցեցի նաեւ զինվորների հետ: ՀՀ տարբեր մարզերից, Երեւանից էին՝ ոստիկանության բաժինների ծառայողներ, հրշեջ-փրկարարներ: Այստեղ էր նաեւ մի ջոկատ Արցախի Մարտունու շրջանից: Ավոյի հրամանով եկել էին Բերձորի միջանցքը պաշտպանելու:

Մոտ 30 տարի անց նորից հանդիպեցի դիրքապահ տղերքին՝ արդեն ծերացած, սակայն նույն ոգով ու ավյունով: Եկել են հրամանատարի շիրիմին ծաղիկներ խոնարհելու, խնկարկելու… Զինվորական համազգեստով, գնդապետի ուսադիրներով է Ռոբերտ Գեւորգյանի եղբայրը՝ Ռուբիկը: Ծաղիկները խոնարհեց եղբոր շիրմաքարին, տխուր-հպարտությամբ կանգնեց նկարի մոտ: Ավագ եղբայրը մարտիրոսվեց Հորադիզում 36 տարեկան հասակում: Մարտիրոսվեց հերոսաբար, այսօր ֆիզիկապես իր հետ չէ: Ռազմիկ եղբայրը նույնպես գնդապետի կոչում ունի, Արցախյան գոյամարտի տարիներին շատ էր օգնում հրամանատար եղբորը: Ընթացքում եկան տղերքը, ողջագուրվում են: Շատերն արդեն թոշակառուներ են, դուրս են եկել ծառայությունից, բայց կապը կա, իսկ Ռ. Գեւորգյան հրամանատարն իր երկնային կյանքով դարձյալ «հրամայում» է:

Մակարյան Կամոն 1993-ին նույնպես Բերձորի միջանցքի պաշտպանների շարքում էր, պատմում է այդ օրերի մասին, ինչպես է իրենց վաշտը գործել, եւ շնորհիվ հրամանատարի՝ զոհ չեն ունեցել: Գնդապետ Արմեն Բեջանյանը հիշողություններ է պատմում հրամանատարի մասին, երբ 1989 թ. առաջին անգամ մարտական հերթափոխի են եղել Մեղրիի տարածքում, Կապանում, Շուռնուխում: Արմեն Մարգարյանը հիշողություններ է պատմում Շուռնուխում եղած օրերից: Իր երկաթյա կամքով Ռ. Գեւորգյանը կարողացել է մարտադաշտի համար լավ զինվորներ պատրաստել եւ հնարավորինս քիչ զոհեր ու վիրավորներ տվել պատերազմի ողջ ընթացքում: Հրամանատարի վարորդը՝ Ալիկը, վերջին անգամ չի ուղեկցել նրան: Ցավով է հիշում, երբ 1994 թ. Ռ. Գեւորգյանն իր գումարտակով գործուղվում էր Վարանդայի շրջան։ Առաջին անգամ է տեսել, որ հրամանատարն անտրամադիր է մեկնում առաջնագիծ: Մարտական ու դպրոցական ընկերները տարբեր տարիների այլ հիշողություններ նույնպես պատմեցին հերոսի մասին։

Ռ. Գեւորգյանը ծնվել է Քասախ գյուղում, 1977-79 թթ. ծառայել է խորհրդային զինված ուժերում։ 1980-ին ավարտել է Վրաստանի Սոֆինոյի ենթասպայական դպրոցը, իսկ 1983-ին՝ Լենինգրադի բարձրագույն ռազմաքաղաքական հրամանատարական ուսումնարանը։ Արցախյան գոյամարտի սկզբից արդեն ղեկավարել է մարտական ջոկատներ, վաշտեր ու գունդ եւ մասնակցել մարտական գործողությունների: Վերջին մարտը, որ հերոսական էր, տվեց Հորադիզում, երբ ուղեկցում էր վիրավորներ տեղափոխող մեքենային: Մարտի 10-ին Վարանդայից տուն վերադառնալիս Ռ. Գեւորգյանն իր եւ վիրավորներով լի շտապօգնության մեքենաներով ընկնում է թշնամու ծուղակը: Շտապօգնության մեքենայի վարորդին հրամայում է հեռանալ ու փրկել 8 վիրավորներին, իսկ ինքը կրակը վերցնում է  իր վրա: Անհավասար մարտում կարողանում է ոչնչացնել թշնամու 3-տասնյակից ավելի զինվորի: Անձնուրաց փոխգնդապետը փրկում է վիրավոր զինակիցների կյանքը, իսկ իր փամփուշտները վերջանալուց հետո ձեռնամարտի է բռնվում եւ հերոսաբար նահատակվում։

Հերոսի որդու՝ Անդրանիկի հետ վերջերս այցելեցինք Քասախի դպրոց, որտեղ կայացավ ցերեկույթ՝ նվիրված Ռ. Գեւորգյանին: Այս անգամ էլ հերոսի հպարտ որդին լսում է հոր զինակիցների պատմածը, հիշում է՝ ինչպես էին ինքն ու 2 քույրերը դիմավորում մարտադաշտից վերադարձած հորը ու օրեր անց ճանապարհում: Ասաց նաեւ, որ հայրը ծնվել է 1957 թ. դեկտեմբերի 4-ին, սակայն ծննդյան վկայականում գրանցված է 01. 01. 1958 թ.: Երբ ողջ էր հայրը եւ նահատակվելուց հետո միշտ նրա ծննդյան օրը նշել են դեկտեմբերի 4-ին, եւ սովորույթը շարունակվում է:

Թեգեր: ԱրցախհերոսպատերազմՌոբերտ Գեւորգյան
Կիսվել14Tweet9Կիսվել2
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին»

«Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist