Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Օրակարգային, կենսական անհրաժեշտություն

Ի վիճակի ենք տարածաշրջանում չմեկուսանալ եւ նոր դիրքերից ի հայտ գալ

Դեկտեմբերի 10, 2022
Հանրապետություն
Օրակարգային, կենսական անհրաժեշտություն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
285
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դանիական «Saxo Bank»-ը հրապարակել է 2023 թ. տասը «ցնցող կանխատեսումները» («Կոմերսանտ»)։ Բանկի ներդրումային գծով տնօրեն Սթին Յակոբսենը 2023 թ. համար իրենց կանխատեսումը նկարագրել է այսպես. «Մեր ներկայիս կանխատեսումը վիճարկում է ցանկացած ենթադրություն՝ մինչհամավարակային դինամիկային վերադառնալու ցանկացած առաջարկ: Դա հնարավոր չէ, քանի որ մտել ենք պատերազմական տնտեսության փուլ, որտեղ աշխարհի բոլոր խոշոր տերությունները փորձում են ամրապնդել իրենց ազգային անվտանգությունը բոլոր ճակատներում՝ լինի ռազմական, մատակարարման շղթաներ, էներգետիկ անվտանգություն եւ նույնիսկ ֆինանսական անվտանգություն»: Վերլուծաբանները կարծում են, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը «վերադարձրեց պատերազմական տնտեսության մտածելակերպը 1945-ից ի վեր չտեսնված մասշտաբով»։

«Ցնցող կանխատեսումներից» երեքը վերաբերում են նրան, թե Եվրոպան ինչպես կարձագանքի այս զարգացմանը։ Առաջին կանխատեսումը Եվրոպայի միասնական զինված ուժերի ստեղծումն է։ «Ավելի պարզ կդառնա 2023 թ., որ Եվրոպան պետք է կարգի բերի իր պաշտպանական հնարավորությունները եւ ավելի քիչ ապավինի ԱՄՆ-ում ավելի ու ավելի անկայուն քաղաքական ցիկլերին, որոնք մեծացնում են ԱՄՆ-ի նախկին պարտավորություններից հրաժարվելու վտանգը (Եվրոպայում պաշտպանվելու հարցում.- «Կոմերսանտ»): ԵՄ բոլոր անդամները կհամաձայնեն սկսել համաեվրոպական զինված ուժերի կառուցումը մինչեւ 2028 թ., որը լիովին եւ անկախ պատասխանատու կլինի ցամաքի, ջրի, օդի եւ տիեզերքի անվտանգության համար»: Դրա համար, ըստ «Saxo Bank»-ի, ԵՄ-ն 10 տրիլիոն եվրո կհատկացնի առաջիկա 20 տարիների ընթացքում։ Բանկային վերլուծաբանները նաեւ ակնկալում են, որ Մեծ Բրիտանիան 2023 թ. հանրաքվե կանցկացնի «Brexit»-ից հրաժարվելու վերաբերյալ: «Ռեցեսիայի, գնաճի եւ երկրում առաջացած հասարակական բողոքի ճնշման ներքո կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ»,- ասում է բանկի վերլուծաբան Ջեսիկա Ամիրը: Վերլուծաբանի կարծիքով՝ հաջորդ տարվա երրորդ եռամսյակում արտահերթ ընտրությունների արդյունքում իշխանության կարող է գալ Լեյբորիստական կուսակցությունը, որը կկազմակերպի ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով նոր հանրաքվե։

«Saxo Bank»-ի վերլուծաբանները կարծում են, որ «պատերազմական տնտեսության» մարտահրավերները կզգացվեն ոչ միայն քաղաքականության, այլեւ տնտեսության մեջ։ Էներգակիրների գնաճի պայմաններում ԱՄՆ առաջատար տեխնոլոգիական ընկերությունները եւ «տեխնոֆիլ միլիարդատերերը» կստեղծեն բազմամիլիարդանոց նախագիծ՝ ուղղված էներգետիկ ոլորտում նոր հնարավորությունների բացահայտմանը։ Բանկը կարծում է, որ էներգետիկայի վրա իր ազդեցության առումով այս նախագիծը համեմատելի կլինի ատոմային էներգիայի ուսումնասիրման եւ միջուկային ռումբի ստեղծման «Մանհեթենյան նախագծի» հետ, իսկ նոր նախագծում ներդրումները կկազմեն մոտ 1 տրիլիոն դոլար։ Գնաճային ճնշումը եւ աշխարհաքաղաքական անկայունությունը կշարունակեն ազդել ոչ միայն համաշխարհային տնտեսության, այլեւ ֆինանսական շուկայի վրա. այսպես կարծում են դանիական բանկում։

Այս ֆոնի վրա կառավարությունները կորդեգրեն ավելի պահպանողական քաղաքականություն՝ նվազեցնելով ներդրումներն ավելի բարդ ֆինանսական գործիքներում եւ ներդրումներ կատարելով ավանդական ակտիվներում, ինչպիսին է ոսկին: Այս մետաղի նկատմամբ պահանջարկի աճը 2023 թ., ըստ «Saxo Bank»-ի, կհանգեցնի նրան, որ դրա գինը ներկայիս 1.8 հազար դոլարից մեկ ունցիայի դիմաց կբարձրանա մինչեւ 3 հազար դոլար։

Ինչու անդրադարձանք «Saxo Bank»-ի կանխատեսմանը։ Պատճառը մեկն է՝ ցույց տալու աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական փոփոխությունների համապատկերը։ Այս բանկի կանխատեսումները «ցնցող» են քաղաքական առումով, որովհետեւ կանխատեսվել է Մակրոնի հանկարծակի հրաժարական, Մեծ Բրիտանիայի՝ «Brexit»-ից հրաժարում եւն, բայց տնտեսական առումով այդքան էլ «ցնցվել» պետք չէ, քանզի եվրոպական մի շարք երկրներ դեռ ռուս-ուկրաինական ծավալումների կեսից սկսեցին խոսել «ռազմական տնտեսությանն» անցնելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին հայտարարել են Ֆինլանդիան, Գերմանիան, Ֆրանսիան։

Փաստորեն, Եվրոպան, որ փաստացի պատերազմի մեջ չէ, անցնում է «պատերազմական տնտեսության», որը որոշակի ուժերի մոբիլիզացում է ենթադրում։ Դրա անհրաժեշտությունն այն է, որ Եվրոպան հասկանում է, որ աշխարհաքաղաքական իրողությունները շատ արագ են փոխվում, եւ պետք է ցանկացած պահի պատրաստ լինել ցանկացած փոփոխության։ Հայաստանը փաստացի պատերազմական շրջանում է եւ գրեթե ամենօրյա պարբերականությամբ ականատես է լինում իր իսկ ինքնիշխան տարածքի նկատմամբ թշնամու սադրանքների։ Գլոբալ աշխարհաքաղաքական խաղերն ու տարածաշրջանային ծավալումները, համենայնդեպս, այս պահի դրությամբ, ոչ մի խաղաղության հույսի նշույլ անգամ չեն հաղորդում։ Այս համապատկերում մենք այդպես էլ չենք անցնում «պատերազմական տնտեսության» վիճակի։ Մինչդեռ սա մեր երկրի համար օրակարգային, կենսական անհրաժեշտություն է՝ հետեւյալ հստակ պատճառաբանություններով. 1. տնտեսության մոբիլիզացումն է թույլ տալու առաջնային շարք բերել տնտեսության քարշակ ուժերը, 2. կենտրոնանալ այդ ուղղությունների արագ զարգացման վրա, 3. որոշել ծախսերի առաջնահերթությունները, 4. ուշադրություն դարձնել այն ոլորտներին, որոնք թույլ կտան փաստացի աճի ծավալներն ավելացնել, դրանով աճի ամուր հեռանկարային ու երկարաժամկետ հիմքեր ստեղծել, 5. բանակ կերակրել, 6. պաշտպանունակությունն ամրապնդել, 7. եւ այս ամենի արդյունքում աշխարհին ցույց տալով, որ մենք ի վիճակի ենք պետական ու ազգային շահերից բխող քաղաքականություն վարել ու այդ շահը պաշտպանել, հնարավորություն ենք ունենալու ե՛ւ տարածաշրջանում չմեկուսանալու, ե՛ւ նոր դիրքերից ի հայտ գալու։

Եթե հակիրճ, ապա՝ «պատերազմական տնտեսությանն» անցումը մեզ թույլ է տալու շատ արագ անվտանգության գործուն երաշխիքներ ունենալ։ Չմոռանանք ներկայիս դարի նաեւ քարոզչական ու հոգեբանական պատերազմների «էությունը»։ Մենք նաեւ այս ճակատում կուլ գնալու իրավունք չունենք։ Եվ այդ կուլ չգնալուն մեծապես կաջակցի հենց «պատերազմական տնտեսությանն» անցումը։ Այն էապես կնպաստի, որ հանրությունը հասկանա 44-օրյայից հետո ստեղծված վիճակի ու հնարավոր ծավալումների հետեւանքները։ «Պատերազմական տնտեսությանն» անցումն ու ուժերի մոբիլիզացումը մեր իրապես խաղաղ ապրելու հիմքն են լինելու։ Ուժերի կենտրոնացմամբ պատերազմին պատրաստ լինելով՝ ոչ թե խաղաղություն ենք հայցելու, այլ՝ պարտադրելու։ Մոտավորապես այն օրինակն է, թե ինչու Ճապոնիայի համար, ասենք, երկրաշարժերը «չար սատանա» չեն. որովհետեւ Ճապոնիան գտել է այդ աղետից հնարավորինս անվնաս դուրս գալու ձեւերը։ Ճապոնիան ընդունել է մարտահրավերը եւ տվել խնդրի լուծման ուղին։

Մեր մշտական մարտահրավերը մեր չփոփոխվող թշնամին է՝ մեր հանդեպ իր մշտառկա պետական հայատյաց ու հայաջինջ քաղաքականությամբ։ Խնդրի լուծման ուղին մեր պաշտպանունակությունն է, բոլոր ոլորտներում բոլոր ուժերի կենտրոնացումը՝ այդ պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այս դեպքում ոչ աղետը սատանա կթվա, ոչ էլ կխուսափենք ճիշտ պահի դրա «պոզերը» ջարդելու որոշումից։ Հին աշխարհի ու այս աշխարհի քարտեզի պատմական տրամաբանությունը պետք է որ մեզ մտորելու տեղիք տա։

Թեգեր: բանկՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատգամավորները կողմ են քվեարկել օրինագծին

Պատգամավորները կողմ են քվեարկել օրինագծին

Բոլոր ճանապարհները տանում են դեպի ընտրություններ

Բոլոր ճանապարհները տանում են դեպի ընտրություններ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist