Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Դիմանկարչության շուշեցի վարպետը

Դեկտեմբերի 13, 2022
Մշակույթ
Դիմանկարչության շուշեցի վարպետը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
217
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց բերդաքաղաք Շուշին՝ ժամանակին հայ մշակույթի ծաղկուն կենտրոններից մեկը, այնքա՜ն փառավոր զավակներ է պարգեւել մեր ժողովրդին: Նրանցից է ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանը՝ դիմանկարչության բնագավառի վարպետների դասին պատկանող արվեստագետ, որի ընտրանին կազմելու դեպքում, ստեղծագործությունների գերակշռող մասն ու լավագույն կտավները կտեղավորվեն հենց այս շրջանակում:

Համեստ կյանքով ապրող ընտանիքում է լույս աշխարհ եկել ապագա նկարիչը: Սակայն, անկախ կենցաղային սուղ պայմաններից, նրա հյուսն հայրն ամեն կերպ ջանացել է անգամ զոհողությունների գնով ուսման տալ զավակներին: Ստեփանը նախ ուսանում է Շուշիի թեմական հայտնի դպրոցում, ապա ռուսական ռեալական ուսումնարանում: Այնուհետեւ հայրը նրան ուղարկում է նավթաքաղաք Բաքու՝  գորգերի առեւտրով զբաղվող քեռիների մոտ, որոնց համար առաջնայինը առեւտրային գործերն էին, քան նկարչական ակնհայտ օժտվածությամբ եւ ուսման ծարավով Բաքու հասած պատանու նվիրական իղձերն ու երազանքները: Եվ անում են ամեն ինչ, որպեսզի Ստեփանն էլ ներգրավվի իրենց գործնական աշխատանքներում, գորգերի վաճառքի գործերով ուղարկում են միջինասիական Բուխարա քաղաք, ապա եւ Թիֆլիս: Որոշ ժամանակ անց շուշեցի հյուսնի որդին, նույն մորեղբայրների նախաձեռնությամբ, մեկնում է Ֆրանսիա՝ մյուս քեռու՝ Ասլանի մոտ, ով գերադասում է  պատանուն ուղարկել… մեքենագիտական ինստիտուտ: Բարեբախտաբար, այս հաստատության նկարչության ուսուցիչը նկատում է նորեկ սանի նկարչական տաղանդը եւ նամակով հորդորում նրա խնամակալ քեռուն՝ թույլատրել Ստեփանին  սովորելու Մարսելի նկարչական ստուդիայում: Նա հետո համոզվելու էր, որ իր զարմիկը կոչված է ծառայելու արվեստին, եւ այլեւս չի սահմանափակում գեղարվեստի հանդեպ նրա մղումները:

Մարսելի նկարչական ստուդիայում հիմնավոր կրթություն ստանալուց հետո Ստեփան Աղաջանյանը մասնագիտական բարձրագույն ուսումնառության դասերն առնում է Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում սովորելիս: Եվրոպայի ամենահայտնի ակադեմիաներից մեկում, որտեղ կրթություն են ստացել նաեւ հայ անվանի նկարիչներ Փանոս Թերլեմեզյանը, Էդգար Շահինը, այլ վարպետներ:

Նյութական սուղ պայմանները, սակայն, ստիպում են տաղանդավոր նկարչին վերադառնալ ծննդավայր Շուշի, երկու տարի անց այստեղից էլ նորից մեկնել Բաքու՝ աշխատելու նպատակով: Սակայն հայաշեն, բայց հայակեր այս քաղաքում սկսված արյունալի դեպքերը թույլ չեն տալիս երկար  ժամանակ մնալ ու ստեղծագործել դեղին ոսկու՝ այն օրերի այդ դժոխքում: Եվ հերթական հանգրվանը դառնում է հայաշատ Դոնի Ռոստովը: Նկարիչն այստեղ եւ ստեղծագործում է, եւ նկարչություն դասավանդում հանրակրթական դպրոցներում, պետական նկարչական ստուդիայում: Այդ շրջանում են ծնվում նրա փայլուն գործերից շատերը՝ «Նկարչի քրոջ աղջիկը», «Մարուսյան», «Ինքնանկար», «Մտորումներ», «Գլխարկով տղան», «Տղայի դիմանկարը»: Բնանկարներից՝ «Տեսարան Ղարաբաղից», «Կտուրներ. Դոնի Նախիջեւան» եւ այլն:

1921-ին Աղաջանյանը տեղափոխվում է մայր հայրենիք, աշխատանքի անցնում գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում, որն այսօր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ անվանումն ունի:

Շարունակելով Հակոբ Հովնաթանյանի եւ Ստեփանոս Ներսիսյանի արվեստի ուղղությունը, գեղանկարիչը զարգացնելու էր դիմանկարչության ժանրը՝ նշանավորելով այն նոր ձեռքբերումներով: Աղաջանյանական դիմանկարներն առանձնանում են հոգեբանական սուր բնութագրումներով, անհատական կերպարների ռեալիստական արտահայտությամբ: Իր ստեղծագործական համապատկերում նկարիչն անդրադարձել է հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների կերպարներին՝ բանվորների, արհեստավորների, մտավորականների, նաեւ երեխաների: Նա առաջինն է, ով առաջ է մղել մանկական դիմանկարի թեման հայ գեղանկարչության մեջ եւ կերտել կերպարի արտաքին տեսքի նմանության ու ներաշխարհի, բնավորության ու խառնվածքի սերտ միասնությամբ ռեալիստական խոսուն դիմանկարներ: Հոգեբան նկարիչը, մարդու կերպարը դիտելով որպես մարմնավոր եւ հոգեւոր նկարագրի միասնություն, առավել լուսավոր ու թափանցիկ հնչերանգով է վրձնում նրան: Այս ընկալումով են ստեղծվել նրա լավագույն ստեղծագործությունները՝ Ֆրանսիայից վերադառնալուց անմիջապես հետո վրձնած հոր եւ մոր սքանչելի դիմանկարները, «Հյուսնը», «Բարոնիկինան»,« Գրիգոր Էմին Տեր-Գրիգորյանը», «Ղարաբաղցի կինը», «Դերասանուհի Ե. Ծ. Բարոնիկինայի դիմանկարը», «Նկարչի կինը», «Նկարչի քույրը», «Վասիլը», տասնկակ այլ կտավներ, որոնք իրենց մնայուն ու առանձնանալի տեղն ունեն հայկական կերպարվեստի շքեղ պատկերասրահում…

Թեգեր: մշակույթնկարիչՍտեփան Աղաջանյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«…Մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան»

Վարպետի նորահայտ խոսք-նամակը

Գիտաժողով ԳԱԱ-ում

Գիտաժողով ԳԱԱ-ում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist