Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Խաղաղության երաշխիք միայն մե՛նք կարող ենք մեզ տալ

Մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է տնտեսական հզոր հիմք

Դեկտեմբերի 14, 2022
Հանրապետություն
«Հանքային» շարժումից հետո հնարավոր են այլ շարժումներ եւս
17
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.7k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խոսակցական հայերենում հաճախ ենք գործածում «աստառ» բառը։ Դարձվածքն էլ կա՝ «Երես տվինք, աստառ ուզեց»։ Տարբեր բառարաններում՝ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» (Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երեւան, 1969), «Արդի հայերենի բացատրական բառարան» (Է. Աղայան, «Հայաստան» հրատարակչություն, 1976), «Հայոց լեզուի նոր բառարան» (Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Պէյրութ, 1992), «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան» (Ա. Սուքիասյան, ԵՊՀ, Երեւան, 2009) եւ այլն, «աստառի» բացատրությունը ներկայացված է իբրեւ՝ 1. հագուստի ներսի կողմը կարված կտոր, 2. գործի ներքին՝ գաղտնի հանգամանք, պատճառ, հիմք։

Բառն էլ, դարձվածքն էլ իսկը հայ-թյուրքական հարաբերությունների հակիրճ բնութագիրն են՝ հենց երես ենք տալիս, աստառն էլ հետն են ուզում։ Այսպես է եղել պատմության շրջափուլերում, այսպես է հիմա։ Երկկողմ պարագայում երեսն էլ, աստառն էլ լավ տեսանելի են, չկա ոչ մի ներքին, գաղտնի հանգամանք։ Հենց Երեւանն ասաց, որ պատրաստ է խաղաղության, Անկարան ու Բաքուն չթաքցրին իրենց նպատակը՝ ամբողջը վերցնելու, հայաջինջ քաղաքականությունը շարունակելու, իրականում պատերազմ, ոչ թե խաղաղություն ուզելու։

Մեր խնդիրը թշնամուն երես չտալու համար աստառն էլ մեզ մոտ պահելն է։ Մեր «աստառը» հզոր տնտեսություն ունենալն է, որ մեզ իրապես երես կտա խաղաղություն չհայցելու, պատերազմին բոլոր առումներով պատրաստ լինելու՝ հոգեբանականից սկսած, տնտեսականով շարունակած եւ քաղաքականով ավարտած։ Հակառակ պարագան հենց նշյալ հայցն է, որ իրականում մշտապես նոր պատերազմի սպառնալիք է մեզ համար։

Թուրքիայի նախկին վարչապետ եւ արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն թուրք լրագրող Մուրադ Յեթքինի հետ զրույցում, մատնանշելով հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, ասել է. «Հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Ադրբեջանը բռնազավթված իր տարածքների մի զգալի հատվածը նաեւ Թուրքիայի աջակցությամբ է վերադարձրել։ Հայաստանն ունի քաղաքական եւ տնտեսական խնդիրներ։ Պայմանները հարմար են, որպեսզի Թուրքիան կարողանա ստանալ այն, ինչ ցանկանում է» («Էրմենիհաբեր»)։

Ուշադրություն դարձնենք՝ «Հայաստանն ունի քաղաքական եւ տնտեսական խնդիրներ», այսինքն՝ վաղը, եթե Հայաստանը չունենա այդ խնդիրները, Թուրքիայի համար դրությունը նպաստավոր չի լինի՝ մեզնից ուզելու այն, ինչ ցանկանում է։

Հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը հերթական քայլն է ձեռնարկել՝ փակելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Թշնամու՝ իբր բնապահպանական այս շարժման խորքային պատճառների մասին խոսել ենք։ Բայց դրան տալ արծարծվող «սադրանք» բնորոշիչը՝ անհեթեթություն է։ Քանզի իրականում այն ռազմական քայլ է՝ ուղղված Արցախում ապրող 120 հազար հայի կյանքի, անվտանգության ու տեղաշարժի իրավունքը խախտելուն, արցախահայությանը հումանիտար աղետի առաջ կանգնեցնելուն, ի վերջո՝ Արցախը հայաթափելուն։ Որ սա ռազմական քայլ է, բավարար է ընդամենը մեկ ապացույց՝ Հայաստանի եւ Արցախի կենսական ճանապարհը փակել է «գորշ գայլերի» նշաններով «բնապահպանական» ամբոխը։ Նշան, որ թյուրքական ահաբեկչական կառույցի բնորոշումն է։ Բոզկուրտ կամ գորշ գայլեր. թուրքական ազգայնական կազմակերպություն է (իրականում՝ ոչ թե ազգայնական՝  նացիոնալիստական, այլ՝  ազգայնամոլական՝ շովինիստական, թեեւ թուրքական համապատկերում տեղին չէ «ազգ» բառի գործածումը,- Ա.Մ.), հավատարիմ է պանթուրքիզմի եւ նեոֆաշիզմի գաղափարախոսությանը, նպատակն է Մեծ Թուրանի ստեղծումը, ակնհայտ հնչեցվում են թյուրքական տեսակի գերազանցության թեզերը։

Այս ամենը նշանակում է, որ թշնամու ոչ մի երդում, խոստում, քարին գրված գիր, բանավոր ու գրավոր հայտարարություն մեզ խաղաղության երաշխիք տալ չեն կարող։ Խաղաղության երաշխիք միայն մե՛նք կարող ենք մեզ տալ։ Բայց դրա համար պետք է պատրաստ լինենք պատերազմին։ Իսկ պատերազմին կարող ենք պատրաստ լինել հզոր տնտեսություն ունենալով միայն։ Հզոր տնտեսությունը ենթադրում է ուժեղ արդյունաբերություն, բարձրագույն տեխնոլոգիաների զարգացում, կայուն ռազմարդյունաբերություն։ Որպեսզի գիտական հատվածի տված միտքը նմուշային մակարդակում չմնա։ Որպեսզի գեներացնենք ավելացված արժեք։ Որպեսզի տեսնենք տնտեսության իրական հատվածի աճ։ Որպեսզի շղթայական արդյունքի զարգացման ականատես լինենք։ Սա նշանակում է գումար, բանակ, անվտանգություն։ Այլ կերպ՝ Հայաստանը չի ունենա քաղաքատնտեսական խնդիրներ, իսկ թշնամին կզրկվի մեզնից ամեն ինչ ուզելու հարմար պայաններից։ Այսինքն՝ թշնամին ինքը կհրաժարվի մեր դեմ պատերազմի վտանգից, մենք էլ իսկապես խաղաղություն կստանանք։ Հստակեցնենք մի բան՝ պատերազմ ասվածով միայն բուն պատերազմը նկատի չունենք, այլ՝ ժամանակակից աշխարհում կիրառվող քարոզչական, տեղեկատվական, տնտեսական, դիվանագիտական եւ այլ պատերազմները։ Եվ արդի այս բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար մեզ պետք է տնտեսական հիմք։

Քանի դեռ չունենք սա, թշնամին ունի «հարմար պայման»։

Թյուրքական քաղաքականությունը մեր հանդեպ երբեւէ չի փոխվել՝ ոչ երեկ եւ ոչ էլ այսօր։ Ապացույցն իրականությունն է՝ Հայաստան-Արցախ փակ ճանապարհով, ՀՀ սահմանից ներս թշնամու ներկայությամբ, թուրք-ադրբեջանական ամենօրյա՝  հակահայկական թե՛ հռետորաբանությամբ եւ թե՛ գործնական քայլերով։ Սա եւս մեկ հարմար պահ է թյուրքական դիմագիծը ցույց տալու մեր հանրության այն հատվածին, որ միամտորեն հավատում է փոխված թուրքի ու թուրքական խաղաղության գաղափարին։ Կրկնենք՝ խաղաղությունը միակողմանի չի՛ լինում, իբր, խաղաղության ձեռք մեկնողը կենսական նշանակության ճանապարհ չի փակում։

Ուրեմն՝ մեզ այլ բան չի մնում, քան հաջորդող իրադարձություններին պատրաստվելը՝ անպայման հաջողելու «ծրագրավորմամբ» եւ բոզկուրտ «բնապահպանակներին» դուրս նետելու վճռականությամբ։

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանԱրցախԲերդաձորսադրանք
Կիսվել7Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Տարբերությունն այնքան էլ մեծ չէ

Տարբերությունն այնքան էլ մեծ չէ

Սաուդյան Արաբիան վախենում է Իրանից

Սաուդյան Արաբիան վախենում է Իրանից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist