Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տարբերությունն այնքան էլ մեծ չէ

Բերձորի միջանցքը ադրբեջանական զինո՞ւժն է փակել, թե՞ քաղաքացիական հագուստով ադրբեջանցիները

Դեկտեմբերի 14, 2022
Տարածաշրջան
Տարբերությունն այնքան էլ մեծ չէ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
90
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բերձորի միջանցքով Արցախի անխափան կապն արտաքին աշխարհի հետ ամրագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Նույն փաստաթղթում ամրագրված են միջանցքի աշխարհագրական նկարագրությունը եւ այն, որ ՌԴ խաղաղապահ զորակազմն է ապահովելու նրանով երթեւեկող անձանց անվտանգությունն ու կապի անխափանությունը:

Ադրբեջանի ռազմական կառույցների եւ հատուկ ծառայությունների՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցները տեւական ժամանակ փակել են Բերձորի միջանցքը՝ փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետության 130 հազար քաղաքացիներին: Այն, որ այդ գործողությունները Բաքվում նախապես պլանավորված եւ մշակված համալիր քայլեր էին, վկայում է այն փաստը, որ նույն օրը շրջափակված Արցախի բնակիչների շրջանում սոցիալական ցանցերով ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձեցին տեղեկատվություն տարածել, թե, իբր, Արցախի քաղաքացիներին տեղի իշխանությունները պատրաստվում են տարհանել:

Բաքվի այս գործողություններում էականն այն չէ, որ անհաջող փորձ է արվում խուճապ առաջացնել Արցախի բնակչության շրջանում, այլ այն, որ դա ուղիղ հարված է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ նպատակ ունենալով հարցականի տակ դնել նրա առաքելության իրականացման արդյունավետությունը: Բնապահպանական կեղծ հիմնավորումների քողի տակ պաշտոնական Բաքուն փաստացի խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ արժեզրկելով իր «ռազմավարական դաշնակից» ՌԴ-ի խաղաղապահ առաքելությունը:

Ադրբեջանի այս գործողությունների համատեքստը լավ են տեսնում նաեւ ՌԴ-ում, որտեղից արդեն ոչ միայն փորձագիտական, այլեւ դիվանագիտական շրջանակներից ավելի կտրուկ գործելու հորդորներ են ուղղվում ՌԴ խաղաղապահ զորախմբին: ՌԴ ԳԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովն օրերս հայտարարել է, որ Ադրբեջանի այդ գործողությունները հերթական հետախուզական քայլերն են Ռուսաստանի արձագանքի ստուգման ուղղությամբ: Նա Ադրբեջանին հորդորել է այդ հարցում Ռուսաստանից մեծ զիջումներ չսպասել: «Ադրբեջանցի էկոակտիվիստներին եւ զինվորականներին տարածաշրջան թողնելն ուղղակի անիրատեսական է: Հիմա հարցն այն է, որ Ռուսաստանի արձագանքը պետք է բավականաչափ համարժեք լինի, որպեսզի Ադրբեջանն այլեւս ցանկություն չունենա ստուգելու այդ արձագանքը»,- հայտարարել է Ալ. Սկակովը։

Այսպիսով՝ ՌԴ-ն արդեն ստիպված է դիվանագիտության էթիկայի նորմերն անտեսելով՝ խոսել Բաքվի հակառուսական քայլերին հակազդելու մասին, քանի որ դրանք աննախադեպ ծավալների են հասել: Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակից եւ փորձում է Արցախում խաթարել ՌԴ-ի խաղաղապահ առաքելությունը, ասել է թե՝ Արցախում կայունության այսօրվա միակ գրավականը:

Պաշտոնական Բաքվի նման վարքը միայն ՌԴ-ին ուղղված չէ: ԵՄ դիտորդական առաքելության՝ վերջին երկու ամիսներին Հայաստանում գտնվելու պայմաններում էլ Ադրբեջանն ավելի շատացրեց ՀՀ-ի հետ սահմանին հրադադարի խախտման դեպքերը՝ ակնհայտ քամահրանքով վերաբերվելով Հին աշխարհամասի միջնորդական առաքելությանը: ԵՄ դիվանագիտական կառույցի ղեկավար Բորելը հայտարարել է, որ ԵՄ արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ որոշվել է չերկարացնել դիտորդական առաքելությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին երկու ամիսներին եվրոպացի դիտորդները հետեւողական աշխատանքներ էին տանում, կարելի է եզրակացնել, որ նրանք բավարար փաստագրական տվյալներ են հավաքել ադրբեջանական ագրեսիաների եւ հրադադարի խախտումների դեպքերի վերաբերյալ:

Սակայն իրողությունն այն է, որ Բաքուն անտեսում է տարածաշրջանում կայունություն ապահովելու ցանկացած միջնորդական առաքելություն: Սա էլ, իր հերթին, խոսում է Ադրբեջանի վրա ներգործելու ավելի գործուն միջոցների եւ մեխանիզմների կիրառման անհրաժեշտության մասին: ԵՄ դիտորդական առաքելությունն առավել քան բավարար փաստեր է հավաքել Ադրբեջանի դեմ ԵՄ-ի հստակ գործողությունների առաջարկ ներկայացնելու համար: Ռուս խաղաղապահ զորակազմն էլ ունի բոլոր իրավունքները Բերձորի ճանապարհին կուտակված քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներին ճանապարհի հարակից հատվածներ դուրս մղելու համար, ինչը կարող է անել այն մեթոդներով, որոնցով ցրում են նման «բողոքի ցույցերի» նմանակումները: Վերջին հաշվով՝ որեւէ տարբերություն չկա Բերձորի միջանցքը ռազմական գործողությամբ եւ քաղաքացիական բողոքի ակցիայի իմիտացման միջոցով փակելու տարբերակների միջեւ, երկու դեպքում էլ հետեւանքը մեկն է լինում՝ Արցախի ժողովրդի լիակատար շրջափակում եւ երկիրը հայաթափման ու ցեղասպանության ենթարկման վտանգ, իսկ ռուս խաղաղապահների միակ առաքելությունը զարգացումների նման վատագույն սցենարի կանխումն է:

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանԱրցախԲերձորխաղաղապահ ուժերՌուսաստանսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սաուդյան Արաբիան վախենում է Իրանից

Սաուդյան Արաբիան վախենում է Իրանից

Ինչպես դիմանալ այս ձմռանը

Եվրոպան այլեւս չի լինի ռուսական գազի հիմնական սպառողը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist