Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Թուրքը կարդարացնի սադրանքը

Դեկտեմբերի 14, 2022
Այլք, Սոցիում
Թուրքը կարդարացնի սադրանքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
242
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկու տարի առաջ՝ դեկտեմբերի 12-ին, մենք հանձնեցինք Հադրութի շրջանի վերջին բնակավայրը՝ Խծաբերդը։ 60-ից ավելի գերիներ ունեցանք՝ չհասկանալով, թե ինչո՞ւ։

Իրենց հսկողությանը հանձնված մարտական դիրքը մինչեւ արյան վերջին կաթիլը պահեցին արմավիրցի 9 անմահ հերոսներ՝ հրամանատար Անդրանիկ Շահնազարյանի գլխավորությամբ։ Նրանց հարազատներն ասում են՝ տղերքին օգնության չեն հասել, իսկ թշնամու հրամանատարը զարմացել է, երբ մտել են արդեն մարտիրոսված տղաների պահպանած դիրքը։ Չի հավատացել՝ ընդամենը 9 հոգի մի քանի օր հերոսաբար դիմակայել են թշնամու՝ իրենցից մի քանի տասնյակ անգամ ավելի հատուկջոկատայիններին ու պատճառել մեծ կորուստներ։ Ծնողների պատմածով՝ նույն գեներալ-հրամանատարը, հանձնելով տղերքի մարմինները, ասել է՝ տարեք, հերոսին վայել հուղարկավորեք…

«2020 թ. դեկտեմբերի 11-ի երեկոյան ժամը 20-ից մինչեւ դեկտեմբերի 12-ի ժամը 14-ն անհավասար մարտ են վարել տղերքը թուրքական «Յաշմա» հատուկջոկատայինների դեմ՝ պաշտպանելու ա՛յն մի թիզ հողը, որը վստահված էր իրենց։ Մի թիզ հող, որը շատերի համար գուցե տարածք էր, բայց մեր հերոս տղաներն ընդունել էին որպես հայրենիք եւ իրենց կյանքը չխնայեցին այդ մի թիզ հողի համար…»,- ասաց Անդրանիկի հայրը՝ Մարտիրոս Շահնազարյանը՝ հավելելով,- այս վերջին մարտը՝ Խծաբերդի ու Հին Թաղերի համար, 44-օրյա պատերազմի «աքիլեսյան գարշապարն» է։ Տղերքը, մինչ Խծաբերդի տարածք մեկնելը, մասնակցել էին արցախյան 44-օրյա պատերազմին, տուն եկել։ Երկրորդ անգամ կրկին առաջնագիծ գնացին նոյեմբերի 26-ին, երբ կնքվել էր հրադադար, եւ նրանց գործը սահմանում հերթապահելն էր, բայց եղավ հարձակում թշնամու կողմից, եղավ այն, ինչ այսօր ունենք։ «12. 12. 2020… Էս տարեթիվը երբեք չի ջնջվի ու չի մոռացվի օրացույցից, քանի որ այսօր էս տղերքի մահվան երկրորդ տարելիցն է, էն տղերքի, որ արցախյան 44-օրյա պատերազմում կռիվ են տվել ու ողջ-առողջ տուն են վերադարձել։ 12. 12. 2020 թ., էս տղերքը պիտի հենց այս օրը տուն վերադառնային, բայց, ավաղ, ընկնում են քաջի մահով՝ չխնայելով անգամ իրենց սեփական թանկ կյանքը»,- ֆեսբուքյան իր էջում գրել է օգտատեր Ռոմելա Սահակյանը, ով լավ է ճանաչում տղերքին: Արմավիրի մարզի Տանձուտ գյուղից Անդրանիկ Մարտիրոսի Շահնազարյանին (ծնվ.՝ 1983 թ., ունի 3 զավակ), Առատաշենից Հարություն Գեւորգի Անդրիասյանին (ծնվ.՝ 1990 թ.), Սարգիս Վահրամի Հարությունյանին (ծնվ.՝ 1994 թ.), Արգավանդից Արմեն Գուրգենի Մարտիրոսյանին, Սմբատ Միհրանի Ավետիսյանին (ծնվ.՝ 1989 թ., երկրորդ երեխան ծնվել է նրա զոհվելուց հետո), Մարգարայից Ռոման Սուրիկի Մարգարյանին, Նոր Կեսարիայից Հարություն Սեյրանի Մկրտչյանին (ծնվ.՝ 1993 թ. դեկտեմբերի 30-ին, ունի 2 զավակ), Մրգաշատից Գեւորգ Սեյրանի Արշակյանին եւ Գարիկ Գրիգորի Բարսեղյանին։

2021 թ. փետրվարի 6-ին Համահավաք դիվիզիայի հրամանատար եւ «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը ներկայացրել է նահատակված հերոսների սխրանքները։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել 9 տղաների անձնուրացությունը։ Նրա հրամանով 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողներ հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի։ Մեդալները նահատակ տղաների հարազատներին է հանձնել Արմավիրի մարզպետը։

Անցել է 2 տարի այդ տխուր ու մեր ժողովրդի համար շատ ցավալի օրերից։ Կնքվել է հրադադար, բազում անգամ են միմյանց հանդիպել ՀՀ եւ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները, այլ պաշտոնատար անձինք: Արցախյան հարցը բազում անգամ է քննարկվել միջազգային տարբեր կառույցների կողմից, բայց թշնամին չի հրաժարվում իր նկրտումներից՝ հայաթափել Արցախը եւ ավելի շատ տարածքներ զավթել Հայաստանի Հանրապետությունից։ Մենք շատ հանգիստ վերջերս հանձնեցինք նաեւ Բերձորն ու Աղավնոն, բնակավայրեր, որոնցով էր անցնում Արցախը Մայր հայրենիքին կապող միակ ճանապարհը՝ Կյանքի ուղին։ Հանգիստ հանձնեցինք՝ շատերս հավատալով՝ նոր կառուցված ճանապարհով էլ կկայանա կապը։ Բայց մի բան չէինք հաշվի առել՝ մենք կորցրեցինք 1988 թ. «ՄԻԱՑՈՒՄ»-ի խորհրդանիշը՝ Բերձորը, որտեղ 1992 թ. մայիսի 18-ին կայացավ մեր երազած ՄԻԱՑՈՒՄԸ։ Պատերազմից հետո հանգիստ, առանց որեւէ դիմադրության թշնամուն հանձնեցինք պատմական Քաշաթաղն ու Քարվաճառը, որոնց ազատագրումը 1990-ական թվականներին եղավ հազարավոր քաջորդիների արյան ու մաքառումի, հերոսացման գնով։ Հանձնեցինք այդ երկրամասերը եւ կրակի տակ թողեցինք Սյունիքն ու Վայոց ձորը, Գեղարքունիքը։ Այս առումով Աստվածն էլ մեզ չի ների։ Թշնամին այսօր արդեն Հայաստանի Հանրապետության սահմանից ներս է եւ իր համար ամրություններ է կառուցում, իսկ մենք…

Եվ միայն այս ամսվա ընթացքում թշնամին արդեն 2 անգամ փակում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ արգելելով մեր ժողովրդի երթեւեկությունը տուն։ Այս տողերը գրելիս էլ փակ է մեր ճանապարհը, եւ մենք դարձյալ հույսը խաղաղապահների վրա ենք դնում։ Նույն խաղաղապահները (թեկուզ եւ՝ խորհրդային) մեզ թշնամուց, իբր, պաշտպանում էին նաեւ 1990-ական թվականներին՝ գաղտնի ու բացահայտ իրականացնելով ցեղասպան «Օղակ» ռազմագործողությունը։ Մենք հանգիստ էինք ապրում, երբ Արցախի սահմանը հայ զինվորն էր պաշտպանում եւ՝ շատ հուսալի։ Մեր ժողովրդին նոր զարթոնք՝ 1988 թ. փետրվար է պետք…

Թեգեր: ԱրցախԽծաբերդպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Առաջնագծում-5

Հաջորդ Հոդվածը
«Եթե Աստված քեզ տաղանդ է տվել…»

«Եթե Աստված քեզ տաղանդ է տվել…»

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist