Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ոչ թե հարստանալ, այլ հարստացնել

Հունիսի 10, 2021
Սոցիում
Ոչ թե հարստանալ, այլ հարստացնել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
235
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր հայաստանյան հանրության ուշադրությունը սրությամբ սեւեռված է կայուն ապագայի ուղիների որոնման վրա: Դա ոչ այնքան պայմանավորված է առաջիկա ընտրություններով, որքան 2020 թ. սեպտեմբերին արցախահայությանը թուրք-ադրբեջանական հրոսակների պարտադրած պատերազմով ու դրա հետեւանքներով: Ինչ ենք մենք ուզում, եւ որը պետք է լինի այն ճանապարհը, որը պետք է ընտրենք: Այս եւ հարակից հարցերին պատասխանելու նպատակով «ՀՀ»-ն զրույցի է հրավիրել ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, միջազգային տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Միքայելյանին:

-Պրն Միքայելյան, ինչպես կբնութագրեք տնտեսական այն վիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը:

-Այսօրվա վիճակը մեկ բառով կարելի է ճգնաժամային անվանել, մինչդեռ ճիշտ մոտեցումների դեպքում այս փոքր երկիրը չպետք է խնդիրներ ունենար: Մեր պետականությունը հաստատված է այս տարածքում, որը պատմական Հայաստանի 1/10 մասն է կազմում: Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում ապրում է 12 մլն հայ, որից 8-9 միլիոնը՝ սփյուռքում: Եվ նրանց մեծ մասը հաջողակ գործիչներ են տարբեր երկրներում, հետեւաբար՝ ունենք այնպիսի ներուժ, որի կիրառումը միանշանակ կարող է հաջողություններ բերել մայր հայրենիքին տարբեր ճակատներում: Մենք տեսել ենք, որ սփյուռքահայերը առանձնակի ուշադրությամբ են հետեւում այն իրադարձություններին, որոնք կատարվում են Հայաստանում:

-Եթե նկատի ունենանք այն հնարավորությունները, որոնց տիրապետում է հայ ժողովուրդը, զարմանալի կթվա, թե ինչու է երկիրը, ինչպես Դուք եք նշում, գտնվում ճգնաժամային վիճակում:

-Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է եւ ընդունվում է համաշխարհային հանրության կողմից: Պետությունն իրենից ներկայացնում է հարաբերությունների համակարգ երկու կարեւորագույն սուբյեկտների՝ ժողովրդի եւ նրա ունեցած ազգային հարստության նկատմամբ: Իսկ ի՞նչ առանձնահատկություն ունի ժողովուրդը, ժողովուրդը եւ նրա կողմից ստեղծված իշխանությունն ինչպիսի՞ հարաբերակցություն ունեն եւ ի՞նչ կանոններով են ստեղծվել: Իշխանությունը ժողովրդի իրավունքի մի մասն է, որը նա տրամադրում է իր կողմից ընտրվածներին եւ պարտադրում է, որ նրանք կատարեն իրենց առջեւ դրված ծրագրերը: Իսկ իշխանությունը պետք է կազմի ռազմավարական ծրագիր՝ ուսումնասիրելով Հայաստանի անցած պատմական ուղին՝ կառավարման փորձի եւ գիտելիքների համախմբման շնորհիվ ստեղծված կառավարման մեթոդների կիրառմամբ եւ այդ կիրառումն իրականացնելու համար: Եվ ահա այստեղ մենք գործ ունենք երկու կարեւորագույն ուղղության՝ կառավարման գործընթացի եւ այդ գործընթացից ստացվող արդյունքի հետ:

-Ո՞րն է իշխանության առաջնահերթ խնդիրը:

-Նախ պետք է առավելագույնս ապահովի Հայաստանի տարածքում գտնվող մարդկանց զբաղվածությունը՝ հետեւյալ ներքին կառուցվածքի շրջանակներում՝ գիտություն, մշակույթ, ուսում, դաստիարակություն, առողջապահություն, սոցիալ-բնակարանային ապահովություն: Կրթությունը եւ դաստիարակությունն ազգային ավանդույթների, ազգային սովորույթների եւ նորագույն տեխնիկայի ներդրման արդյունք են: Այսինքն՝ մենք խոսում ենք արժեքային այն համակարգի մասին, որում գտնվում է հայ ազգն իր գիտելիքների նկատմամբ ունեցած սիրո եւ թողած ժառանգության շնորհիվ, այն ժառանգությամբ, որը ոչ միայն օգտակար է մեր ազգի համար, այլեւ ընդունելի եւ ճանաչելի է համաշխարհային իմացության դաշտում: Զբաղվածության ապահովումը պետության առաջին ֆունկցիան է եւ ենթադրում է բնակչության աշխատունակության առավելագույն եւ արդյունավետ օգտագործում: Իսկ դրա համար կառավարման ինչպիսի մեթոդներ կամ ծրագրեր պետք է ստեղծվեն, որ խնդիրը լուծվի: 30 տարի է՝ Հայաստանն ապրում է խորացող ճգնաժամի պայմաններում: Ընդհանրապես՝ պետք է ասել, որ աշխարհն ապրել է, ապրում է եւ շարունակում է ապրել պերմանենտ ճգնաժամային իրավիճակում: Եվ այս ճգնաժամային իրավիճակը ստեղծվում է երկու՝ սեփականության իրավունքի հիման վրա ստեղծված շահույթի ստեղծման եւ այդ շահույթի բաշխման պատճառով:

-Հայաստանն ինչո՞ւ է հայտնվել այդ ճգնաժամի մեջ, եւ ինչն է պատճառը, որ այն այսքան երկար է տեւում, որի արդյունքում աճի կենսամակարդակը

-Մարդկային քաղաքակրթության պատմության մեջ Հայաստանն առաջին երկիրն է, որը 30 տարի գտնվում է ճգնաժամի մեջ: Եթե փորձենք բացահայտել իրավիճակի պատճառները, կհանգենք մի պարզ հարցի, թե այդ շահույթի բաշխումն ինչ նպատակ է հետապնդում: Մեր դեպքում այդ շահույթը մեկ նպատակ է ունեցել՝ հարստանալ: Հարստացել է բնակչության 0.4 տոկոսը, որը տիրապետում է Հայաստանի հարստության 80 տոկոսին: Եթե հարստությունը պետք է բաշխվի իրավունքով, բայց ոչ պատասխանատվությամբ, ապա հարստանում է բնակչության ոչ ավելի, քան 1 տոկոսը: Որպես կանոն՝ այդ 1 տոկոսը հարստանում է խաբեության, բռնության եւ դիվերսիաների միջոցով: Օրինակների մատնանշումն այս պահին մեզ ոչինչ չի տա, միայն կշարունակի խորացնել հակասությունները հասարակության մեջ: Դա մեր խնդիրը չէ:

-Իսկ ո՞րն է մեր խնդիրը:

-Մեր խնդիրն է ստեղծել մի համակարգ, որը հարստացնում է ժողովրդին: Այս հարցին պատասխանելու համար պետք է վերադառնանք ճգնաժամի առաջացման ակունքներին: Երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության առաջին կետում նշված է, որ Հայաստանը ինքնիշխան, սոցիալական, ժողովրդավարական եւ իրավական պետություն է: Եթե ուշադրությամբ ուսումնասիրենք 4 ուղղություններից բաղկացած համակարգը, կտեսնենք, որ ոչ բոլորն են իրականություն դարձել: Մեր պետությունը, այո, ինքնիշխան է եւ միջազգային հանրության կողմից ընդունվում է իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ եւ ունի Սահմանադրություն: Բայց սոցիալական եւ ժողովրդավարական ուղղությունները լիարժեք չեն գործում: Զբաղվածություն ապահովելու դեպքում մարդկանց մոտ պետք է ձեւավորվի սոցիալական բարձր մակարդակ, ինչը նրա ստեղծագործական ունակությունների դրսեւորումը, իսկ դա էլ, իր հերթին, կբերի բարձր արդյունքներ: Սահմանադրական նշված ուղղություններն միմյանց հետ օրգանական կապ ունեն եւ ստեղծում են իշխանության մարմիններ՝ գործադիր, օրենսդիր եւ դատական: Հիմա խոսենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Այս ընթացքում Հայաստանի բնակչությունը զգալիորեն նվազել է: Հարստացածներն իրենց իրավունք են վերապահել սեփական ցանկությամբ տնօրինել, ժառանգել, օտարել ունեցած սեփականությունը: Կարեւորագույն խնդիրներից մեկն այն է, որ պետությունը պետք է ապահովի հարաբերությունների ներդաշնակ զարգացում փոխադարձ շահերի պաշտպանության եւ փոխադարձ իրավունքների պահպանության պայմաններում՝ եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ գիտատեխնիկական: Հայաստանում այս հարցը լուծվել է ոչ սահուն ձեւով: Որովհետեւ մեր երկիրը վերոհիշյալ ուղղությունների փոխարեն «ընտրել» է ինքնիշխան եւ իրավական դիկտատուրան: Ժողովրդավարական ու սոցիալական խնդիրները չեն արտացոլվել կառավարման մեխանիզմների գործունեության մեջ այնպես, որ ժողովուրդը մասնակցի եւ արտադրությանը, եւ արդյունքի բաշխմանը: Փաստորեն, սեփականատերն իրավունք ունի տնօրինելու, ժառանգելու, նույնիսկ քանդելու, իսկ պետությունն իրավունք չունի միջամտելու: Այս փոքրաթիվ խումբը տիրացել է սեփականության հիմնական մասին, բայց քանի որ պատկերացում չուներ շուկայական հարաբերությունների  մասին, ոչ տնտեսություն կառավարելու փորձ ուներ, ոչ ինստիտուցիոնալ մոտեցում, որոշեց հարստանալ: Վերցրեցին եւ վաճառեցին բոլոր արժեքները՝ գիտատեխնիկական լաբորատորիայի նվաճումները, հաստոցները եւ այլն: Հայաստանը, ունենալով իրավագիտության բազմադարյա ժառանգություն, պետություն կառուցելու բոլոր հիմքերը՝ կառավարման համակարգեր, օրենքներ, մնացել է այս վիճակում: Սա ողբերգություն է, եթե կուզեք՝ նույնիսկ նախապես կազմակերպված դավադրություն:

11-րդ դարում Մխիթար Գոշն ասել է՝ երազում եմ ստեղծել մի երկիր, որում ոչ թե ժողովուրդը կծառայի պետությանը, այլ պետությունը՝ ժողովրդին:

-Արդյոք կա՞ն օրինակներ, թե մյուս երկրներն ինչպես են հաղթահարել ճգնաժամը:

-Եղել եմ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Չինաստանում: Ինչպես գիտեք, Գերմանիան ու Ճապոնիան պարտվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում: ԱՄՆ-ն նրանց ստիպում էր սահմանադրությամբ ընդունել, որ սեփականատերն իրավունք ունի միայն տնօրինելու, ժառանգելու, օտարելու իր սեփականությունը, իսկ պետությունն իրավունք չունի միջամտելու: Բայց, ի պատասխան դրա, հնչեց հետեւյալ դիրքորոշումը՝ եթե դուք ուզում եք մեզ օգնել, ապա պետք է ընդունեք սահմանադրության երկրորդ կետը, որը պատմության մեջ կիրառվել է բոլոր սահմանադրություններում: Այլ կերպ ասած՝ առաջ մղեցին այն օրենքը, որ սեփականատերը պարտավոր է իր սեփականությունն օգտագործել հանրության բարօրության համար: Եվ դրա համար գերմանացիները գործարանները մարդկանց տվեցին գերմանական 1 մարկով: Ճապոնացիները նվեր էին տալիս ու հետն էլ դոտացիա տրամադրում: Ֆրանսիացիները՝ նույնպես: Մեր ժողովուրդը, առայժմ չի գտնում այս ճգնաժամից դուրս գալու ելքը: Ցավոք, մեր երկրում տնտեսության կառուցման ծրագրերի փոխարեն մտածում են, թե ով պետք է լինի իշխանության գլխին: Մինչդեռ ելքը մեկն է՝ երկիրը պետք է զարգանա ոչ թե հարստանալու, այլ հարստացնելու համար:

Եվ արդյունքում Հայաստանն արտաքին մեծ պարտք ունի ինչպես միջազգային վարկային կազմակերպություններին, այնպես էլ առանձին տերությունների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում մեր դաշնակից Ռուսաստանին: 20-րդ դարի ամենամեծ իրադարձությունը Երկրորդ համաշխարհային պատերազմն է, որտեղ հայ ազգը հաղթող է ճանաչվել: Չխորանալով տնտեսագիտական հաշվարկների մեջ՝ կուզեի մատնանշել մի փաստ: Խորհրդային Միության ատոմային ռումբը ստեղծվեց Հայաստանում՝ միջուկային ֆիզիկոս Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանի կողմից: Ռուսները փոխել են նրա անունը, ազգանունը եւ նույնիսկ հայրանունը՝ դարձնելով Կիրիլ Իվանի Շչոլկին: Եվ այսքանից հետո անհասկանալի է, թե Հայաստանն ինչպես կարող է պարտք լինել Ռուսաստանին…

Թեգեր: ակադեմիկոսԱրտաշես ՄիքայելյանգիտությունժողովուրդՀայաստանպրոֆեսորտնտեսագետՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Էլ ի՞նչ դերասան, որ երեւակայություն չունենա…»

«Էլ ի՞նչ դերասան, որ երեւակայություն չունենա…»

Հանդիպում ԱԳՆ-ում

Հանդիպում ԱԳՆ-ում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • «Ես այն ցեղին մեկ բեկորն եմ, որ դու խաչեցիր, գազա՜ն…»

    27 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist