Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Խաղաղությունն ու անվտանգությունը թուղթ չեն

Այնպես, ինչպես թուղթ չեն պատերազմը եւ պատժամիջոցները

Դեկտեմբերի 17, 2022
Տարածաշրջան
Վտանգավոր զարգացումներ Բերձորի միջանցքի շուրջ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
76
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանցի մի խումբ մորթապաշտներ (կարեւոր չէ՝ նրանց հագի մուշտակը բեւեռաղվեսի՞, թե՞ կուղբի մորթուց է) բնապաշտպանի պատմուճանով շրջափակել են հայկական աշխարհի երկու հատվածներ՝ Արցախն ու Հայաստանը միմյանց կապող ճանապարհը: Արդեն մի քանի օր է՝ Արցախը շրջափակված է, հումանիտար աղետի շեմին: Յուրաքանչյուր օր, նույնիսկ ժամ ավելի է մոտեցնում արցախցու կյանքին սպառնացող վտանգը: 

Մինչ ադրբեջանցի սուտ «բնապահպաններն» անցել են արդեն քաղաքական պահանջներ ներկայացնելուն, միջազգային հանրությունը կարծես թե որոշել է թեթեւացած շունչ քաշել, որովհետեւ… հանդես է եկել տարբեր մակարդակի հայտարարություններով: Այսինքն՝ մինչ Արցախը հույսով լի սպասում է միջազգային գործնական արձագանքի Ադրբեջանի հակամարդկային գործողություններին, միջազգային հանրությունը՝ մի շարք պետությունների խորհրդարաններ, ԱԳՆ-ներ, միջազգային կառույցներ, ավարտել են «ծիտիկ» նկարելը:

Ստացվել է հետեւյալ պատկերը. նրանք Հայաստանին ու հայերին, այդ թվում՝ նաեւ արցախցիներին ասում են. «Տեսա՞ք՝ մենք չլռեցինք եւ արձագանքեցինք», միեւնույն ժամանակ Ադրբեջանին էլ հանգստացնում են. «Մենք չէինք կարող լուռ մնալ, մի բան պետք է ասեինք, բայց ինքներդ որոշեք, թե ինչ եւ ինչպես պետք է անեք»… Իրավիճակը գրեթե նման է պապի ու շաղգամի պատմությանը, մի տարբերությամբ՝ մինչ պապիկը, տատիկը, թոռնիկը, շնիկը, փիսոն եւ մկնիկը փորձում են ջանք գործադրել՝ շաղգամը հողից հանելու համար, միջազգային հանրությունը հեռվից նայում է ու հորդորում շաղգամին. «Շաղգամ, դու՛րս արի հողից»…

Ի՞նչ  կարող է անել միջազգային հանրությունը գործնականում: Հաստատապես կարող է առնվազն քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, իսկ ամենածայրահեղ դեպքը ռազմական միջամտությունն է: Եթե վերջինիս պարագայում ակնկալիք ունենալը ներկայումս գրեթե անհավանական է, ապա պատժամիջոցների գործիքը ցանկության դեպքում լիարժեք կարող է աշխատել: Ամենաթարմը, բնականաբար, Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներն են ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով: Գրեթե ամեն օր որեւէ երկիր կամ միջազգային կառույց որեւէ տնտեսական պատժամիջոց է սահմանում Ռուսաստանի, ռուսական որեւէ ընկերության, որեւէ գործչի նկատմամբ՝ որպես տվյալ երկրի վրա ճնշման միջոց: Իհարկե, հիմա կասեն, թե՝ չէ՞ որ այնտեղ խոսքը պատերազմի մասին է: Իսկ ո՞վ է ասել, թե պատերազմը միայն զենքով է լինում, չէ՞ որ այդ մարդիկ շատ լավ գիտեն հոգեբանական, պարենային եւ մյուս այլ պատերազմների մասին: Ադրբեջանն առայժմ առավելապես հենց այդպիսի պատերազմ է վարում Արցախի հանդեպ: Չնայած եթե արդեն տեսել ենք միջազգային հանրության արձագանքը 44-օրյա իրական պատերազմին, ի՞նչ ենք ակնկալում այս սուտ «բնապահպանական» պատերազմի ու դրա մահացու հետեւանքների պարագայում…

Միջազգային պատժամիջոցների ժամանակակից օրինակ է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից արդեն հեռավոր թվացող 1990 թ. օգոստոսին Իրաքի դեմ սահմանված առեւտրային եւ ֆինանսական էմբարգոն, որն սկսեց գործել Իրաքի՝ Քուվեյթ ներխուժումից չորս օր անց (արդեն չորս օր Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից)։ Պատժամիջոցների սահմանումից հետո Իրաքը լրջորեն տուժեց նավթի մատակարարումների սահմանափակումներից, բայց ավելի ուշ «Նավթ՝ սննդի դիմաց» ծրագրով թույլատրվեց իրաքյան նավթի վաճառքը սննդի մատակարարումների դիմաց։ Պատժամիջոցների մեծ մասը տեւեց մինչեւ 2003 թ. մայիսը, երբ Սադամ Հուսեյնն ուժով հեռացվեց Իրաքի ղեկավարի պաշտոնից։

Գուցե Արցախի շուրջ այս պահին ստեղծված իրավիճակն այնքան էլ նման չէ իրաքյանին: Բայց որքան էլ յուրաքանչյուր իրավիճակ բնութագրելի է յուրովի, Ադրբեջանի հանդեպ ոչինչ չորոշող հայտարարությունների ու հորդորների փոխարեն պետք է կիրառել գոնե մեկ, օրինակ, նավթի հետ կապված պատժամիջոց, որպեսզի այդ երկրին հասկանալի լինի, որ ինքն անպատժելի չէ, որ միջազգային հանրությունն անատամ չէ, որ Արցախի ժողովուրդն անպաշտպան ու անտեսված չէ միջազգային հանրության կողմից: Թե չէ՝ հորդորում ենք, կոչ ենք անում, դատապարտում ենք… Վաղուց է անցել նմանատիպ կոչերի ժամանակը: Իլհամ Ալիեւը ո՛չ արտաքինով, ո՛չ էլ գործելակերպով չի տարբերվում Սադամից, սակայն տարօրինակ է, որ տարբեր է միջազգային հանրության արձագանքը Սադամ Հուսեյնի եւ Իլհամ Ալիեւի ու վերջինիս գլխավորած Ադրբեջանի գործողություններին:

Խաղաղությունն ու անվտանգությունը թուղթ չեն, այնպես, ինչպես թուղթ չեն պատերազմը եւ պատժամիջոցները: Ադրբեջանը վաղուց հավակնում է արժանանալու պատժամիջոցների «դափնիներին»: Մնում է՝ միջազգային ժյուրին պատժամիջոցների տեսքով շտապ նրան մատուցի այդ մրցանակը: Եթե, իհարկե, ադրբեջանական գազն ու նավթը չեն արգելափակել դեպի առողջ բանականություն տանող ճանապարհները…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանանկախությունԲերձորճանաչումճանապարհսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Պատիժը պետք է տարբերվի վրեժխնդրությունից, ինչպես արեւը՝ լուսնից

Շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ

Շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist