Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Էլ ի՞նչ դերասան, որ երեւակայություն չունենա…»

Մեր ժամանակների հայ բեմի գեղաշուք տիրուհին

Հունիսի 10, 2021
Սոցիում
«Էլ ի՞նչ դերասան, որ երեւակայություն չունենա…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
246
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես զգացմունքային մարդ եմ, ինչպե՞ս կարող եմ ապրել ու խաղալ կանոններով: Չէ՛, չեմ սիրում, ես իմպրովիզի դերասան եմ, բեմում սիրում եմ անակնկալներ: Էլ ի՞նչ դերասան, որ երեւակայություն չունենա: Չեմ սիրում, երբ ռեժիսորը դերդ մանրակրկիտ մատուցում է քեզ, էլ ո՞ւր մնաց շնորհքդ, հոգուդ ու կամքիդ ազատությունը, քո՞նը ուր մնաց: Ես պետք է ազատ խաղամ: Սա քմահաճույք չէ, այլ՝ ինքնադրսեւորում: Աշխատել եմ Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ղափլանյանի, Խորեն Աբրահամյանի հետ: Ամեն մեկն իրենն է թելադրել: Ճիշտ է, նրանք մեծագույն ուսուցիչներ են եղել, սակայն դերասանը պետք է ունենա անհատականություն, պետք է վերցնի այն, ինչ տալիս է ռեժիսորը, բայց եւ ավելացնի իրենը: Թատրոնը դրանով է հետաքրքիր, որ խաղդ օր օրի կարող ես հղկել, մշակել, դարձնել կատարյալ: Այսօր երբ հետադարձ հայացք եմ գցում անցյալի վրա, զարմանում եմ, թե որքան բան եմ սովորել արվեստի մեծերից, որքան երջանիկ եմ, որ ապրել եմ նրանց կողքին: Գուլակյանն ասում էր. «Թատրոնը շատ խոչընդոտներ ունի, զգոն եղեք, ճիշտ պահեք ձեզ թատրոնում»: Այդ խոսքերն այսօր հնչում են իմ ականջներում: Եվ նա, եւ Ղափլանյանը մեր մեջ տեսան ինչ-որ կարեւոր ու լավ բան: Ես շատ անմիջական էի, դրա համար էլ շահեցի նրանց վստահությունը, սերն ու համակրանքը: Ապրում ես իսկապես այն ժամանակ, երբ վայելում ես ուրիշների համակրանքը: Տառապել, ապրել ու ապրեցնել. ահա դերասանի առաքելությունը…»:

Ժենյա ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կան դերասաններ, առանց որոնց անհնարին է պատկերացնել հայ թատերական արվեստը: Նրանք գալիս եւ իրենց անշփոթելի հետագիծն են թողնում բեմարվեստում՝ վայելելով համաժողովրդական սեր ու ակնածանք եւ չափանիշ դառնում եկող սերունդների համար: Նրանց դասում է ժողովրդական դերասանուհի Ժենյա Ավետիսյանը, որի ծննդյան օրն է այսօր:

Հայ թատրոնի եւ կինոյի ամենահմայիչ դերասանուհիներից մեկը. հիրավի, այդպիսին է նա՝ աստվածատուր մի պարգեւ, ինչն անչափ կարեւոր է բեմարվեստի մարդկանց համար: Իսկ երբ այդ հմայքը զարդարված է նաեւ բնատուր օժտվածությամբ  ու տաղանդով, ուրեմն կեցցե եւ բախտավոր է այն բեմը, որտեղ խաղալու է նա ու հմայելու բեմարվեստի բազմահազար երկրպագուներին… Ժենյա Ավետիսյանի առջեւ  այդ բեմը բացվելու էր Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում՝ մայրաքաղաքի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ավարտելուց գրեթե անմիջապես հետո՝ 1964 թ.:

Բարեբախտաբար, ստալինյան ռեժիմի եւ շղթայող գաղափարաբանության ժամանակներն արդեն անցյալում էին, ձնհալի բարեբեր հովեր էին փչում, համեմատաբար նորոգ կյանք էին ապրում ստեղծագործող մարդիկ, գիրը, գրականությունն ու թատերական մշակույթը: Ահա այս մթնոլորտում էր, որ Մայր թատրոնի հանդիսականին ներկայացավ բեմական առինքնող տեսքով ու անթաքույց տաղանդով օժտված դերասանուհին: Հինգ տասնամյակից ավելի տարիներ անընդմեջ  նա իր անուրանալի ծառայությունը մատուցեց սունդուկյանական բեմին՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում, մարմնավորելով բարդ ու հակասական ամենատարբեր տիպարներ՝ Բիանքա՝ Շեքսպիրի «Օթելլո», Ինկեն Պետերս՝ Հաուպտմանի «Մայրամուտից առաջ», Սալոմեներ՝ Գ. Սունդուկյանի  «Էլի մեկ զոհ» եւ «Քանդած օջախ», Էփեմիա՝ «Պեպո», Նադինկա՝ «Կտակ», Վարդուհի՝ Ա. Պապայանի  «Աշխարհն, այո, շուռ է եկել», Որմիզդուխտ՝ Պ. Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը», Վալյա՝ Ժ. Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», Ժենյա Կամիլկովա՝ Բ. Վասիլեւի «Արշալույսներն այստեղ խաղաղ են»: Եվ էլի դերեր ու դերակատարումներ, որոնք դրոշմված են դերասանուհու ինքնատիպ խաղաոճով, իր ասած՝ իմպրովիզմով ու անհատականությամբ, դրամատիզմով ու քնարականությամբ: Եվ պատահական չէր, որ թատերագետները նրան Մետաքսյա Սիմոնյանի հետեւորդ պիտի հռչակեին, իսկ Օլգա Գուլազյանի ավանդույթների վերականգնողը՝ Մայր թատրոնում:

Հայ դերասանական արվեստի դասական ավանդույթների հավատավոր դերասանուհին անժխտելի ավանդ ունի նաեւ մեր կինոարվեստում: Շուրջ քսան ֆիլմեր են զարդարված նրա դերակատարումներով: Հիշենք «Գիքորը» կինոնկարում բառացիորեն փայլող Նատո-Ժենյա Ավետիսյանին, նրա փառահեղ խաղը «Ճերմակ անուրջներ», «Ժայռը», «Մարդն  Օլիմպոսից» մշտապես ծարավով դիտվող նշյալ ու այլ կինոնկարներում:

Չմոռանանք փաստել վաստակաշատ դերասանուհու՝ արվեստում իր երկրորդ սիրո՝ ասմունքի մասին: Շատերիս է բախտ վիճակվել ըմբոշխնել սայաթնովյան տաղերը, մեր դասական բանաստեղծների հանրահայտ ստեղծագործություններից շատերը նրա եւ իր արեւոտ ամուսնու՝ ժողովրդական դերասան, երջանկահիշատակ Յուրի Ամիրյանի մատուցմամբ: Այդ կատարումները՝ պոեզիայի ու երգի համահյուսվածքով, գեղարվեստական անմոռանալի հանդեսներ էին, որոնցով ավելի էր գեղեցկանում կյանքն ու առօրյան: Միմյանց լրացնող շքեղ այս զույգը, հիրավի, անօրինակ երեւույթ էր երջանիկ այն օրերում, երբ արվեստի նվիրյալ տաղանդավոր ամուսինները շատ հաճախակի հանդես էին գալիս միմյանցից անբաժան… Ափսո՜ս ու երիցս ափսո՜ս… Մխիթարվենք, սակայն, որ սիրված դերասանուհին մեր կողքին է եւ դեռ երկար է լինելու: Եվ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ՝ ի սրտե մաղթենք նրան երկարակեցություն, հոգեկան հրճվանքների գեղեցիկ պահեր, համաժողովրդական անանց սիրո վայելում, որպեսզի շարունակվի մեր դժվար կյանքի գեղեցիկ հեքիաթը նաեւ իր ու իր նմանների պայծառ ներկայությամբ…

Թեգեր: դերասանթատրոնԺենյա Ավետիսյանմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հանդիպում ԱԳՆ-ում

Հանդիպում ԱԳՆ-ում

Տրամադրել է փաստաթղթերը

Տրամադրել է փաստաթղթերը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist