Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Աշխարհի շահի, հումանիտար կոչերի ու թյուրքական տանդեմի առաջ

Հայաստանի խնդիրը համակարգված, բոլոր ուղղություններով քայլեր ձեռնարկելն է

Դեկտեմբերի 20, 2022
Տարածաշրջան
Աշխարհի շահի, հումանիտար կոչերի ու թյուրքական տանդեմի առաջ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
334
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արտաքին աշխարհի հետ կապված եւ իմա՝ Բերձորի միջանցքի մասով նույն աշխարհից մեր սպասելիքների տրամաբանությունը եթե հակիրճ ներկայացնենք, ապա պատկերը սա է՝ կամ Ռուսաստանին ենք մերժում, կամ Արեւմուտքին, կամ Ռուսաստանին ենք սիրում, կամ Արեւմուտքին։ Բայց քաղաքականությունում սերն ու ատելությունը տեղ չունեն։ Ոչ, բնավ հակված չենք կրկնել ընդհանուր այն «ճշմարտությունը», թե չկան հավերժական թշնամիներ ու բարեկամներ։ Հակված ենք արձանագրելու, որ ամեն «կանոն» ունի իր բացառությունը, եւ մեր պարագայում այդ բացառությունը հավերժական թշնամին է՝ թյուրքը, որովհետեւ պատմությամբ է ամրագրվել այդպես, հայի հանդեպ իր մշտական՝ հայաջինջ մոլոգարությամբ, որովհետեւ հային զրկել է իր բնօրրանի մեծ մասից, մնացյալ մասից էլ այժմ է ուզում զրկել։ Հիմա՝ արտաքին քաղաքականությունում պետք է մեր մի ձեռքում պահենք «կանոնի» այս բացառությունը, մյուսում՝  ընդհանրական կանոնը։

Ի՞նչ ունենք այսօր։ Գոյաբանական խնդիր՝ թե՛ Արցախում եւ թե՛ Հայաստանում։ Այսինքն՝ մեր մի ձեռքը, որում «կանոնի» բացառությունն է՝ թյուրքը, փակում ենք։ Մնաց մյուս ձեռքը, որում ընդհանրական կանոնն է՝ աշխարհը։ Որի հետ ճիշտ աշխատելու մի ձեւ կա՝ հայկական շահը ցույց տալը։ Մենք պետք է կարողանանք աշխարհին այն ներկայացնել եւ ներկայացնել նաեւ այն, որ ի վիճակի ենք ու պատրաստակամ ենք հետապնդելու  մեր շահը։ Բայց սա անհատական նախաձեռնությունների տիրույթ չէ, սա պետական տիրույթ է, եւ հայկական շահի՝ աշխարհին ցուցադրման գործն էլ մեր դիվանագիտությունը պետք է ստանձնի։ Որովհետեւ Հայաստանի ու Արցախի հանդեպ գործադրվող գոյաբանական խնդիրը թյուրքական անհատական որոշում չէ, համակարգային որոշում է։ Իսկ դրանց համակարգային որոշման դեմ մեր համակարգը պետք է գործի։ Քանի դեռ չենք լուծել այս խնդիրը, բավարարվելու ենք աշխարհի՝ թյուրքի հանդեպ թեկուզ երբեմն հասցեական միջազգային կոչերով։ Ո՛չ ավելին։ Կոչերը մեր ոչ մի խնդիր չեն լուծելու, մեզ ոչինչ չեն տալու։

Օրինակներով խոսենք։ Մի կողմից ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Բերձորի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, մյուս կողմից՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի միջեւ կանաչ էներգետիկայի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ հերթական անգամ հանդես է գալիս ելույթով, որի ընթացքում հիշատակում է իր «հուսալի էներգետիկ գործընկեր» Ադրբեջանին։ Վերջինիս նախագահ Ալիեւը հայտարարում է, թե 2023 թ. կարտահանի 24 մլրդ խմ գազ։ Ի դեպ, սրանից միայն 11 մլրդ 600 մլն խմ-ն է Եվրոպայի բաժինը։ Բայց ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում այս 11 մլրդ խմ-ի պատճառով Ադրբեջանը դարձել է հուսալի գործընկեր Եվրոպայի համար։ Ի՞նչ ենք կարծում՝ Եվրոպան իրապե՞ս ջանք կգործադրի, որ Ադրբեջանը բացի Բերձորի միջանցքը կամ լքի ՀՀ սուվերեն տարածքը։ Իհարկե՝ ոչ, քանի դեռ աշխարհը քայլ չի տեսել մեր կողմից։ Քայլերը շատ են, բայց դարձյալ պետական պատասխանատվության տիրույթում են եւ պետք է միտված լինեն հստակ ցույց տալու, որ նախ ինքներս ենք պատրաստ մեզ օգնելու, ոտքի կանգնելու։ Չմոռանանք՝ ելույթում Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, թե ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ծրագրին՝ մինչեւ տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքներ ստանալը։ Փաստորեն՝ ֆինանսավորում մինչեւ արդյունք ստանալը։ Համաձայնագիրը նախատեսում է Սեւ ծովի տակով մալուխի անցկացում, որը Ադրբեջանին կմիացնի Հունգարիային՝ Վրաստանի եւ Ռումինիայի տարածքով։ Եթե Եվրոպան կառչած է Ադրբեջանին, ֆինանսավորման պատրաստակամությունն էլ նույնիսկ մինչեւ արդյունքի հասնելն է, կարո՞ղ է Ադրբեջանն անտեսել Բերձորի միջանցքի հետ կապված եվրոպական կոչերը։ Իհարկե՝ կարող է։ Քանզի Եվրոպան հաստատակամ չէ, Ադրբեջանն էլ առաջադրում է իրենից եկող շահը։

Նույն տրամաբանությունն է աշխարհաքաղաքական մյուս թեւերից եւս։ ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, բայց ԱՄՆ-ը շարունակում է ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Ռուսական կողմը կտրուկ քայլեր չի անում, շարունակում է բանակցություններն ադրբեջանական կողմի հետ։ Հայկական կողմը բավարարվում է միայն հումանիտար խնդրի բարձրաձայնմամբ։ Մե՛ր հումանիտարը թյուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հնչող գոյաբանակա՛ն սպառնալիքի դիմաց։ Անկարայից գրեթե ամեն օր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ամեն գնով ստանալու հայտարարություններ են հնչում, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են արվում, Անկարան ու Բաքուն պատրաստվում են Հայաստանից ստանալիք ռազմատուգանքի քայլերին (ինչին ուշադրություն չենք դարձնում), իսկ մենք խնդրի հումանիտար կողմն ենք  արծարծում զուտ։ Ու սպասում ենք կոչերի։

Ի՜նչ ենք կարծում, ի՜նչ տեքստերով պիտի հնչեն այդ կոչերը։ Նույն գծի վրա կանգնած են թյուրքն ու հայը։ Միջազգային տեքստերի տրամաբանությունը, բնականաբար, գծի վրա կանգնած կողմերի քայլերի տրամաբանությունից է բխում։ Եթե թյուրքական յաթաղանի դեմ մեր պլաստմասե պարսատիկն ենք բանեցնում, հասկանալի է, որ կոչերն էլ պետք է հնչեն մոտավորապես «պարսատիկի տիրոջը հաց ու ջրից չզրկելու» շրջանակում։ Սա օրինաչափ է՝ աշխարհի անբարոյականության եւ մեր ոչ ճիշտ պահվածքի համապատկերում։ Աշխարհը կխոսի մեր տարեցներից, երեխաներից, հումանիտար ճգնաժամից, բայց չի բարձրաձայնի, որ 30 տարի առաջ հայերը պարզապես ազատագրել են հայկական հողերը, իսկ հիմա թյուրքը օկուպացրել է նույն հայկական հողերը։ Ադրբեջանն ու Թուրքիան էլ, անպատժելիությունից ոգեւորված, ավելի կլկտիանան՝ նույն այդ աշխարհի գլխին փորձանք դառնալով։

Ինչ ենք անում մենք։ Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներին թույլ ենք տալիս Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել։ Ի դեպ, պաշտոնական տեղեկություն է, որ ներկայացրել է կադաստի կոմիտեի նախագահի տեղակալը դեկտեմբերի 16-ին։ Եվ, իբրեւ մխիթարանք, հավելել՝ «բայց բավական քիչ է»։ Խորհրդային տարիների պատմությունն է կրկնվում, երբ սովետական ազգերի բարեկամության շրջանակում մեր տարբեր շրջաններում բերրի հողերում, ջրերի ակունքներին, արոտավայրերում, վարելահողերում «կարգում» էինք շատ չէ, մի տասը ադրբեջանական ընտանիքի։ 88-ի Համազգային շարժումը ցույց տվեց, սակայն, այդ տասի իրական թիվն ու պատկերը…

Ինչ պետք է անենք մենք։ Նախ՝ չպետք է մոռանանք թյուրքական ընդհանրապես ցեղասպան բնույթը եւ, մասնավորապես, մեր հանդեպ, թյուրքական ցեղասպանական մոլուցքը։ Այդ մասին միջազգային հարթակներում հնչեցնելը մեր օրակարգից պետք է դուրս չգա։ Պետք է հասկանանք, որ չցեղասպանվելու միակ ելքը հայկական բանակն է։ Ուժեղ, լավ զինված հայկական բանակ ունենալու համար պետք է ունենալ հզոր տնտեսություն։ Ուզում ենք խաղա՞ղ ապրել, երկարաժամկետ երաշխիքներ ստանալ թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի համար, ուրեմն պետք է խաղաղությունը պարտադրել։ Սոված գայլի բերանը գառ գցելով՝ գայլին չեն կշտացնում։ Հակառակը՝ գայլը միշտ գալիս է նույն տեղում մյուս գառներին ստանալու։ Գայլին գոնե քշելու համար մարխը միշտ պետք է ձեռքներիս լինի։ Փայտն ու խեժը մշտապես պատրաստ ունենալը բարդ բան չէ, ցանկություն է պետք։

Եթե մենք համակարգված, բոլոր ուղղություններով քայլեր չձեռնարկենք, Ադրբեջանը կշարունակի արդյունավետորեն ստանձնել տարածաշրջանային բոլոր դերակատարումները՝ Հայաստանին օր առ օր դուրս թողնելով բոլոր նախագծերից։ Հայաստանը դեռ հետաքրքրություն ներկայացնում է, բարեկամության ձեռք մեկնողներ դեռ կան եւ նախագծերում ներառելու ուղղություններ՝ եւս, ու այս մասին խոսել ենք։ Մեզ մնում է աշխատել՝ մեր առջեւ նորանոր նպատակներ առաջադրելով ու իրագործելով։ Այո, դյուրին գործ չէ, բայց պետությունը հեշտ չի պահվում եւ պահելու համար ջանքեր են պետք։ Մասնագիտական ու ոգու ջանքեր։

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանԱրցախԲերձորխաղաղապահ ուժերճանապարհՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Շուշիի շրջանի տարածքում ճանապարհը Լաչինի միջանցք չէ

Շուշիի շրջանի տարածքում ճանապարհը Լաչինի միջանցք չէ

Թեհրանը համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ

Թեհրանը համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist