Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ազգային-պետական ինքնությունը գիտականորեն կերտողները

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը կարեւորում է հայաստանյան գիտական նվաճումների միջազգայնացումը

Դեկտեմբերի 20, 2022
Մշակույթ
Ազգային-պետական ինքնությունը գիտականորեն կերտողները
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
615
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի զրույցը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, բանագետ-լեզվաբան Տորք Դալալյանի հետ։

-Պրն Դալալյան, հանրային ընկալումներում շատ հաճախ ճիշտ չեն պատկերացնում Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատանքները։ Ո՞րն է այն հիմնական առաքելությունը, որին «ծառայում» են ինստիտուտի գիտաշխատողները։

-Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը հիմնադրվել է 1959 թ., եւ այս՝ ավելի քան 60 տարիների ընթացքում մեր գիտաշխատողները բազմաթիվ մեծարժեք աշխատություններ են ստեղծել, որոնք Հայաստանն ու հայկական հասարակագիտական միտքը ճանաչելի են դարձրել ողջ Խորհրդային Միությունում եւ Արեւմուտքում: Բաբկեն Առաքելյանի, Գեւորգ Տիրացյանի, Սրբուհի Լիսիցյանի, Գրիգոր Արեշյանի, Սարգիս Հարությունյանի, Լեւոն Աբրահամյանի, Պավել Ավետիսյանի անունները քաջ հայտնի են ամբողջ աշխարհի հնագետներին ու ազգագրագետներին: Դեռ շատերի անուններն էլ կարելի է ավելացնել այս ցանկին: Անկախացումից հետո եւս ՀԱԻ-ն եղել է Հայաստանի հումանիտար եւ հասարակական գիտությունների առաջամարտիկների շարքում՝ համաքայլ գնալով միջազգային գիտության նվաճումներին: Մեր աշխատանքներն ընթանում են երեք հիմնական ուղղություններով՝ հնագիտություն, ազգագրություն, բանագիտություն: Բոլորս էլ, մեծ հաշվով, ազգաբաններ ենք՝ ուսումնասիրում ենք մեր ժողովրդի նյութական ու հոգեւոր մշակութային ժառանգությունը եւ դրա արդի փոխակերպումները, պարզապես ինստիտուտի տարբեր ստորաբաժանումների հետազոտական մեթոդները եւ ուսումնասիրության անմիջական օբյեկտներն են տարբեր: Հնագետը մեր երկրի մշակույթն ուսումնասիրում է պեղված առարկաների ու հնավայրերի միջոցով, ազգագրագետն ու մշակութային մարդաբանը դա անում են ծեսի, պրակտիկաների ու բանավոր պատմությունների միջոցով, իսկ բանագետի ուսումնասիրության անմիջական օբյեկտը ժողովրդական ստեղծագործության տեքստն է՝ բանահյուսությունը: Բոլոր երեք դեպքերում էլ օժանդակ, բայց ոչ առաջնային աղբյուր կարող են ծառայել գրավոր տեքստերը: Ստացվում է, որ բոլորս ազգագրագետ ենք եւ այդ գործն իրականացնում ենք անշունչ առարկաների, կենդանի պրոցեսի եւ դրանք ուղեկցող բանավոր տեքստերի ուսումնասիրման միջոցով:

-Ի՞նչ են տալիս այսօրվա մարդուն եւ ապագա սերունդներին անցյալի հոգեւոր, պատմամշակութային, բանահյուսության, այդ թվում՝ առասպելաբանության ուսումնասիրությունները։ Ինչպիսի՞ կիրառական նշանակություն ունեն ներկայի համար։

-Առաջին հերթին՝ այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե որտեղի՛ց է տվյալ հանրույթը գալիս, ի՛նչ արժեհամակարգերի կրող է եւ ո՛ւր է գնում: Այլ խոսքերով ասած՝ ազգաբանն է, որ գիտականորեն «կերտում» է ազգային ինքնություն, պետական ինքնություն, սահմանում է այդ ինքնությունները եւ հիմնավորում դրանք իրական փաստերով, ոչ թե մտացածին ու սին գաղափարներով: Որպես կիրառական գործադրում՝ մեր հետազոտություններն ունեն կրթական նշանակություն, ինչպես նաեւ փորձագիտական տեղեկություններ են տրամադրում ներքին եւ արտաքին քաղաքականություն մշակող պետական պաշտոնյաներին: Այլ հարց է՝ թե որքանով են նրանք այդ տեղեկատվությունից օգտվում: Մեր հետազոտությունները կիրառելի են նաեւ տնտեսության այնպիսի ճյուղերում, ինչպիսին, օրինակ, զբոսաշրջությունն է:

-Ինստիտուտի գործունեության կարեւոր ուղղություններից է համագործակցությունը այլ երկրների գիտական կենտրոնների հետ։ Կմանրամասնե՞ք։

-Ցանկացած գիտություն չի կարող զարգանալ մեկուսի, մեկ երկրի սահմաններում: Պետք է մշտապես տեղյակ լինել միջազգային նորույթներին, նորագույն նվաճումներին: Այս առումով միջազգային համագործակցությունը ոչ միայն շատ կարեւոր, այլեւ խիստ անհրաժեշտ է: Բացի այդ, հնագիտական հետազոտությունների համար, օրինակ, չափազանց կարեւոր է նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, առանց որոնց՝ ուղղակի անհնար է համապատասխան բարձրակարգ անալիզների իրագործումը: Մեր ինստիտուտն ավանդաբար հայտնի է եղել իր միջազգային կապերով, որոնք մի քանի անգամ ավելի ակտիվ ու արդյունավետ դարձան անկախացումից հետո եւ հատկապես մեծ թափ առան նախկին տնօրեն Պավել Ավետիսյանի օրոք: ՀԱԻ-ն ներկայում սերտ կապեր ունի Սմիթսոնյան հաստատության (ԱՄՆ), ՌԴ գիտությունների ակադեմիայի եւ ազգագրական թանգարանների, Քորնելի համալսարանի (ԱՄՆ, Իթակա), Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ, Լոս Անջելես), Միջերկրածովյան եւ արեւելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (Հռոմ, Իտալիա), Կա Ֆոսկարի համալսարանի (Վենետիկ, Իտալիա), Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (Փարիզ, Ֆրանսիա), Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի (Օրլանդո, ԱՄՆ), Տոկայի համալսարանի (Հիրացուկա, Ճապոնիա), Հոնկոնգի համալսարանի (Հոնկոնգ, Չինաստան), Կոնեկտիկուտի համալսարանի, Բեռլինի, Մյունսթերի համալսարանների (Գերմանիա) եւ այլ հաստատությունների հետ:

-Որքանո՞վ է իրացված հայաստանյան հումանիտար եւ հասարակագիտական մտքի միջազգայնացումը։

-Հարցը շատ կարեւոր է եւ արդիական: Ես դրան կպատասխանեմ մեր ինստիտուտի օրինակով՝ չծավալվելով դեպի հարակից ոլորտների դաշտ։ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջազգային համագործակցությունը թեեւ տասնամյակների պատմություն ունի, սակայն արդյունքները մեզ չեն բավարարում եւ, բնականաբար, ձգտում ենք ավելիին: Ինստիտուտի հիմնական խնդիրը պետք է լինի իր աշխատակիցների գիտական նվաճումների, հայտնագործությունների, գիտական գաղափարների արտահանումն ու տարածումը: Այս ուղղությամբ մենք դեռ բավականաչափ անելիքներ ունենք: ՀԱԻ շատ գիտնականներ հայտնի են աշխարհի տարբեր երկրներում, նրանց աշխատությունները հրատարակվում են հեղինակավոր հանդեսներում եւ հղվում են ոլորտի այլ նշանավոր գիտնականների կողմից, սակայն մենք կարիք ունենք մեր ստեղծած եւ ստեղծելիք հիմնարար մենագրություններն ու հոդվածները արեւմտյան լեզուներով թարգմանելու եւ դրսում հրատարակելու: Այս գործը գլուխ բերելու համար հատուկ գիտական քաղաքականություն է պետք մշակել, հնարավոր չէ դա իրագործել անհատական նախաձեռնություններով ու ջանքերով, գիտաշխատողի ուսերին այս բեռը թողնելը սխալ է, անարդյունավետ եւ անիրատեսական: Տվյալ հարցում խիստ անհրաժեշտ է պետական եւ գիտական ինստիտուտների միջեւ սերտ համագործակցությունը, քանի որ գիտական արտադրանքի խելամիտ արտահանումը կարող է կարճաժամկետ եւ երկարաժամկետ շահաբաժիններ բերել ոչ միայն գիտությանը, այլեւ պետությանն ու ժողովրդին: Գիտական ճիշտ քաղաքականությունն այն կարեւոր բաղադրիչներից է, որը կարող է եւ պետք է էականորեն բարձրացնի պետության եւ պետականության հեղինակությունը:

-Վերջերս համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ինստիտուտի եւ ԵՊՀ-ի միջեւ։ Ի՞նչ հնարավորություն է ստեղծում այն երկու կառույցների համար։

-Իրականում այս հուշագիրն, ըստ էության, արձանագրեց այն, ինչ արդեն իսկ մեծավ մասամբ գոյություն ուներ մեր երկու հաստատությունների միջեւ: ԵՊՀ եւ ՀԱԻ համագործակցությունը բազմակողմանի է եւ բազմաշերտ: Ստորագրված համաձայնագրով հանձն ենք առել միավորել մեր ջանքերը՝ մասնագետների վերապատրաստման, կրթական եւ գիտահետազոտական լրացուցիչ աշխատանքներ կատարելու, համատեղ այլ ծրագրեր իրագործելու համար: Նման ծրագրերից կարող է լինել, ասենք, համատեղ գիտաժողովների եւ աշխատաժողովների, ամառային դպրոցների, ուսանողական դասընթացների կազմակերպումը: Համաձայնագրում նշված է, որ հիշյալ նպատակներին հասնելու համար կողմերը ներդնելու են ուսումնամեթոդական բազաներ, լաբորատորիաներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություններ ու հմտություններ: Իմ կարծիքով՝ սա լավ հնարավորություն է գիտությունը հանրայնացնելու եւ ուսումնական գործընթացների մեջ առավել լայնորեն համարկելու համար: Միեւնույն ժամանակ, մեր ինստիտուտի համար խիստ կարեւոր է այն ինքնավար կարգավիճակը, որը ունենք Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում, ինչը մեզ հնարավորություն է տալիս ինքնուրույն մշակելու մեր զարգացման ռազմավարությունը եւ գիտական նոր ուղղությունների, գիտական դպրոցների ձեւավորումն ու ծավալումը: Լիահույս եմ, որ ճիշտ ծրագրավորման դեպքում՝ 1959 թ. ի վեր այս տասնամյակների ընթացքում ինստիտուտի կուտակած մարդկային մտավոր ռեսուրսը ոչ միայն կպահպանվի, այլեւ է՛լ ավելի կզարգանա ու կհարստանա:

Թեգեր: Գիտությունների ակադեմիապեղումներՏորք Դալալյան
Կիսվել2Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Ես հայ եմ եւ կոչումով մարդ, որ տիրապետում է ռազմական գիտությանը…»

«Ես հայ եմ եւ կոչումով մարդ, որ տիրապետում է ռազմական գիտությանը...»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մէկ անգամ էլ, մի քիչ յետոյ կշարժեմ երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist