Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Թումանյանը՝ երգերում

Դեկտեմբերի 21, 2022
Մշակույթ
Թումանյանը՝ երգերում
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երաժշտությունը՝ ամենանուրբն ու ամենասուրբը, ամենաթանկ բանը, ինչ որ կա աշխարհում ու կյանքի մեջ…»:

Հովհ. Թումանյան

Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանը մշտապես է հանդես գալիս շատ հետաքրքիր մշակութային միջոցառումներով եւ մեկտեղում արվեստի նշանավոր գործիչների, խմբերի։ Օրերս թանգարանում կայացավ «Երգի թեւերով» (Հովհ. Թումանյանը երաժշտության մեջ) ցուցահանդես-համերգային երեկոն, որին ներկա էին Թումանյանի խոսքի երկրպագուներ, երաժիշտներ, արվեստասերներ…

Համերգային մասով հանդես եկավ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան)։ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ողջունեց ներկաներին եւ անդրադարձավ դահլիճում կազմակերպված ցուցադրությանը, որտեղ հիմնականում Թումանյանի «Անուշ» պոեմը երաժշտական ստեղծագործություններում պատկերող տարբեր տարիների ցուցապաստառներ են։ Ներկայացված են նաեւ Թումանյանի ստեղծագործությունները երաժշտարվեստում օգտագործած հայ ու միջազգային երգահանների մասին պատմող լուսանկարներ, նյութեր, այլ ցուցանմուշներ։ Ա. Եղիազարյանը տեղեկացրեց՝ ցուցադրությունում կարեւորվում է «Անուշ» օպերան, որի 110-ամյակը լրացավ այս տարի։ Շնորհակալություն հայտնեց այն կազմակերպություններին, որոնք աջակցել են այս կարեւոր մշակութային միջոցառումն իրողություն դարձնել։ Կարեւորեց հատկապես «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) դերը, որի ղեկավար Նարեկ Հարությունյանը նույնպես ներկա էր, հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտ արվեստագետին, ով իր ելույթում հանգամանալից ներկայացրեց Թումանյան-երգահաններ համագործակցությունը։ Դանիել Երաժիշտը նախ խոսեց հանճարեղ Թումանյանի՝ երաժշտասեր լինելու մասին։ Ապա անդրադարձավ ժամանակաշրջանի հայ մեծագույն մյուս արվեստագետ Կոմիտասի ու Թումանյանի թե բարեկամական եւ թե մշակութային համագործակցությանը։ Այսպես՝ մի անգամ Թումանյանը դիմել է Կոմիտասին՝ ասելով.

-Կոմիտա՛ս ջան, եթե վեղար չունենայիր, ես կուզենայի լինել Կոմիտաս:

-Վեղար չունեմ, Օհաննես, խիտ մազերս վեղարի տեղ ես ընդունում,- պատասխանել է Կոմիտասը ծիծաղելով, եւ նրանք համբուրվել են…

Ահա այսպես է եղել ժամանակի հայ մեծերի հարաբերությունը։ Եվ այս երկխոսությամբ զգացվում է՝ ինչքան է Թումանյանը սիրել երաժշտությունը։ Դ. Երաժիշտը տեղեկացրեց նաեւ, որ տասնյակ այլազգի երգահաններ ու երաժիշտներ են ժամանակին Թումանյանի բանաստեղծություններն ու պոեմները, հատկապես «Անուըշ» դարձրել երաժշտական արվեստի մաս։ Հովհ. Թումանյանի պոեզիայի համամարդկային հնչեղության մասին են վկայում բազմալեզու թարգմանությունները, ինչպես նաեւ թարգմանությունների հիման վրա ստեղծված երգերը: Դրանցից են խորհրդային շրջանի կոմպոզիտորներ Դմիտրի Կաբալեւսկու եւ Մոիսեյ Վայնբերգի ռոմանսների շարքերը: Կարեւորվեցին պոետի մանկական ստեղծագործությունները, որոնք նույնպես շատ են օգտագործվել երաժշտարվեստում, թարգմանվել են տարբեր լեզուներով։ Այսպես՝ Թումանյանի ստեղծագործությունների երաժշտականությունը մշտապես գրավել է երգահանների ուշադրությունը՝ ծնունդ տալով ամենատարբեր ժանրի երաժշտական գոհարների՝ օպերա, բալետ, սիմֆոնիկ ստեղծագործություններ, ռոմանսներ, մեներգեր եւ այլն:

Դանիել Երաժիշտի խոսքից հետո ելույթ ունեցավ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը։ Առաջինը հնչեց Կոմիտասի «Սուրբ-Սուրբ»-ը։ «Հով արեք, սարեր»-ը հնչեց ֆլեյտահար Ռաֆիկ Մկրտչյանի մենակատարությամբ։ Թումանյանի խոսքերով գրված, Կոմիտասի կողմից երգ դարձրած «Կաքավի երգը» հրաշալի կատարեց «Նովան»։ Իսկ «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա…» երգը, որի երաժշտության հեղինակը նույնպես Թումանյանն է, հնչեց երկու անգամ։ «Նովա» խմբի մեներգիչ Արման Առաքելյանը հրաշալի կատարեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Բարձր սարեր, այ սարեր…» հատվածը։ Հնչեցին նաեւ այլ երգեր՝ Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան եւ այլն։ ՆԱՄ նախագահ Ն. Հարությունյանը շնորհավորեց կայացած երեկոյի համար շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ իր ղեկավարած կառույցի կողմից գրքեր, տեսաերիզներ նվիրեց Թումանյան թանգարանին։ Հայ մշակույթի զարգացման գործում ունեցած դերի համար Թումանյան թանգարանին պարգեւատրեց իրենց կառույցի խորհրդանիշով՝ փոքր տուֆակերտ խաչքար։

Երեկոյին մասնակցում էր նաեւ ՀԱԵ վիրահայոց թեմի նախկին առաջնորդ, Մայր   Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն գերաշնորհ  տեր Վազգեն  եպիսկոպոս Միրզախանյանը, ով ամփոփեց ցուցահանդես-համերգը Տերունական աղոթքով։ Ուրախություն հայտնեց, որ տարիներ անց կրկին լսեց Թումանյանի խոսքերով գրված երգերը։ Շնորհակալություն հայտնեց «Նարեկացի» միությանը, Դանիել Երաժիշտին, Թումանյանի թանգարանի տնօրինությանը, «Նովա» խմբի երիտասարդ կատարողներին, որ նման պահեր պարգեւեցին իրեն ու ներկաներին։ Անդրադարձավ վիրահայոց թեմի եւ Թիֆլիսում գտնվող Թումանյանի տան համագործակցությանը, զորակցություն հայտնեց այժմ շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։

Երեկոյին ներկա էին նաեւ տեղահանված քաշաթաղցիներ։

Թեգեր: համերգՀովհաննես Թումանյան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Առաջին անգամ՝ Երեւանում եւ Դիլիջանում

Առաջին անգամ՝ Երեւանում եւ Դիլիջանում

Հանդիպում գրողի հետ

Հանդիպում գրողի հետ

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist