Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կանանց աջակցության կենտրոններ՝ Տավուշում

Դեկտեմբերի 24, 2022
Սոցիում
Կանանց աջակցության կենտրոններ՝ Տավուշում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տավուշի մարզի Բերդ քաղաքում անապահով բնակչության համար համայնքային սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի եւ ապաստարանների բարելավման նպատակով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, «Պահապան զարգացման» հիմնադրամի եւ «Կանանց աջակցման կենտրոնի» միջեւ դրամաշնորհային ծրագրերի պայմանագրեր ստորագրվեցին:

Ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 90 հազար դոլար «Պահապան զարգացման» հիմնադրամին, եւ շուրջ 70 հազար դոլար՝ «Կանանց աջակցման» կենտրոնին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւ Ստեփանյանը նշեց՝ նախարարությունը վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է պահում համայնքային ծառայությունների ընդլայնումը. «Հուշագրերի ստորագրումը վկայում է, որ Ճապոնիայի եւ ՀՀ-ի կառավարությունները մեկ դիտանկյունից են նայում համայնքների զարգացմանն ու սոցիալական ոլորտի պաշտպանության խնդրին: Վստահ եմ, որ ջանքերի մեկտեղումը նպաստելու է՝ եւս մեկ քայլ առաջ գնալու խնդիրները լուծելու կարեւոր գործընթացում»:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ընդգծեց, որ  իր համար մեծ պատիվ է մասնակցել անապահով բնակչության համար համայնքային սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի եւ ապաստարանների բարելավման ծրագրերի ստորագրման արարողությանը. «Ուրախ եմ հայտարարելու, որ այս հուշագրի ստորագրման շրջանակներում դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվելու «Պահապան զարգացման» հիմնադրամին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում երեխաների, ծնողների, երիտասարդների համայնքային բազմաֆունկցիոնալ սոցիալական եւ կրթական կենտրոնի կառուցման նպատակով: Մեկ այլ դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվելու «Կանանց աջակցման կենտրոնին», որի նպատակն է վերանորոգել կենտրոնը, որտեղ կազմակերպությունը մատուցում է սոցիալական խորհրդատվական ծառայություններ եւ իրավաբանական օգնություն, ինչպես նաեւ՝ վերանորոգել կանանց եւ երեխաների համար նախատեսված 2 ապաստարան՝ ստեղծելով առավել ապահով եւ հարմար պայմաններ»:

«Պահապան զարգացման» հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է նպաստել Բերդում բնակչության խոցելի խավի կյանքի որակի բարելավմանը՝ կառուցելով հասարակական սոցիալ-կրթական կենտրոն։ Արդյունքում՝ տարեկան մոտ 2800 մարդ կշահի նախագծից։ «Ծրագիրը նպատակ ունի ապահովել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց եւ երեխաների անվտանգությունն ու կենսապայմանների բարելավումը՝ խորհրդատվական աջակցության կենտրոնի եւ ապաստարանների կահավորմամբ, ինչպես նաեւ շենքերի վերանորոգմամբ: Արդյունքում՝ նախագծի շրջանակներում տարեկան մոտ 300 կին եւ երեխա կշահեն»,- եզրափակեց «Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավար Հասմիկ Գեւորգյանը:

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ռեկորդային ցուցանիշներ բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Ռեկորդային ցուցանիշներ բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Մաքրությունն ու կարգուկանոնը՝ առաջին պլանում

Մաքրությունն ու կարգուկանոնը՝ առաջին պլանում

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքիր է իմանալ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist